Հայաստանը զենքի և ռազմական տեխնիկայի MILEX-2011 ցուցահանդեսում ” 1

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Մեկ-մեկ պատահում է, որ մի նախկինում ինձ անծանոթ երաժշտություն կամ կատարող եմ գտնում ու չոռս տանումա, կարողա սկսեմ օրերով նույն բանը լսել։ Տենց մի որոշ ժամանակ առաջ Գևորգի շնորհիվ իմացել էի իրանցի սանթուրահար Արդավան Կամկարի մասին։ Գևորգի մոտ դրված կատարումը դուրս շատ-շատ էր եկել։ Մինչ այդ ես մտքովս էլ չէի անց կացնում, որ իրանական երաժշտությունը կարա այդպիսին լինի (ճիշտ է, իրանական երաժշտություն առանձնապես երբեք չէի էլ լսել)։ Իմ պատկերացումներով, որոնք թերևս կարծրատիպային էին, իրանական երաժշտությունը մեր ռաբիզի մակարդակի մուղամախառը ինչ-որ զահրումար պիտի լինի, որը ես եթե խմած չլինեմ, իսկ ես չեմ խմում, երբեք չեմ լսի, բայց պարզվեց չէ, հեչ էլ պարտադիր չի։

Իհարկե, ես պատկերացում անգամ չունեմ, թե մուղամախառն երաժշտությունն ու Արդավան Կամկարի նվագածի որակի երաժշտությունը իրանական երաժշտության մեջ ինչ հարաբերակցություն ունեն և ընդհանրապես, իրանական երաժշտության մասին ոնց գաղափար չեմ ունեցել, նենց էլ մինչև հիմա չունեմ։ Բայց դա մի կողմ, ինչ էի ուզում ասեմ … էս վերջերս հիշեցի այդ Արդավան Կամկարի մասին ու ցանցում իր ուրիշ կատարումներ սկսեցի փնտրել։ Իրանական մի երաժշտական կայքում երեք ալբոմ գտա ու հիմա սաղ օրը դրանք եմ լսում։ Գեղեցկագույն երաժշտությունա։ Գտածս ալբոմներից մեկը դնում եմ բլոգումս, վայելեք այստեղ։

[jwplayer config=”Audio Player” playlistid=”2798″]

Պիտակներ. ,

Պարզվում է, որ երեկ Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան տարեդարձն էր։ Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդը 72 տարեկան է։ Աստված իրեն երկաթե առողջություն ու ծննդյան շատ ուրիշ տարեդարձեր նշելու հնարավորություն պարգևի։ Մենք էլ ուրախանանք, որ այդպիսի մարդկանց հետ միևնույն ժամանակում ենք ապրել։

Պիտակներ. ,

Ադրբեջանի Գլխավոր Շտաբի ներկայիս պետ Նաջմեդին Սադիկովը, եթե զինվորական չդառնար, ապա հավանաբար դերասան կդառնար: Համենայն դեպս տեսախցիկի առաջ նա իրեն բավականին լավ է զգում: Նրա դերասանական տաղանդը փայլատակեց, երբ 1993 թվականի մարտին Ալեքսանդր Նևզորովը նրան նկարահանեց իր հանրահայտ “Геранбойский батальон” ֆիլմում: Նույն թվականին Սադիկովը նկարահանվել է մեկ այլ, պակաս հայտնի, բայց ոչ պակաս փայլուն ֆիլմում, որի գործողությունները ծավալվում են Քարվաճառում և որտեղ, ինչպես և “Геранбойский батальон”-ում, Սադիկովը հերոսական ջանքեր է գործադրում Ադրբեջանի ոչ պակաս հերոսական բանակին բացատրելու, թե որ կողմում են գտնվում հայերը: Վայելեք ֆիլմը:

Հ.Գ.
Չճանաչողների համար ասեմ, որ Սադիկովը մոտավորապես 10-11րդ վայրկյանում կադրում միայնակ մնացած պոնչոն է:

Պիտակներ. , , ,

Ադրբեջանական կողմը վերջապես սկեց խոստովանել հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքները։ Ըստ վեստի.ազ գործակալության հայ դիպուկահարի կրակոցից սպանվել է պայմանագրային զինծառայող Ռահման Մամեդովը։ Տակ դեռժատ։

Պիտակներ.

1992 թվականի հունիս։ Այն ժամանակվա Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Գազիևը Գանձակում` Մարտակերտն ու Շահումյանը զավթել պատրաստվող ռուսական օդա-դեսանտային ուժերի ստորաբաժանումներ այցի ժամանակ։

Հ.Գ.
Ի դեպ, Գազիևի հետևից քայլող երկուսի դեմքը շատ ծանոթ է։ Առաջին ոնց որ ինչ-որ գեներալ է հիմա իրանց մոտ, իսկ երկրորդին նմանանեցնում եմ Շամանովին, թեև հնարավոր է սխալվում եմ։

Պիտակներ.

Արտագաղթը ոչինչ, “ծպտյալ հայերը” թող վերադառնան:

Պիտակներ. , , ,

Վահրամը վերջերս հակադիպուկահարային միջոցառումների մասին էր գրել։

Ասեմ, որ ես էլ եմ շատ ուզում, որ ադրբեջանական գյուղերը ոչնչացվեն։ Տո ոչ միայն գյուղեր, քաղաքներ էլ և ընդհանրապես` Բաքուն պիտի կործանվի։ Բայց որքան էլ արդար լինի վրեժ լուծելու ցանկություններս, ամեն դեպքում այդ գյուղերը ոչնչացնելու նպատակահարմարության հարցը այնքան էլ միանշանակ չի։

Նախ, ի՞նչ կտա կամ կարող է տալ մեզ այդ գյուղերը ոչնչացնելը։
1. Դե ասենք որոշակի քանակի թուրքեր կպակասեն։
2. Դա կարող է որոշակիորեն դեմորալիզացնել ադրբեջանցիներին։
3. Մենք մեզանից գոհ կլինենք, որ վրեժ լուծեցինք։
4. Հնարավոր է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսեն լքել այդ գյուղերը։
5. Հնարավոր է, որ դա ազդի և ադրբեջանցիները սկսեն իրենց խելոք պահել։
6. Ինչ-որ ուրիշ բան, որ իմ մտքով չի անցել։

Իսկ ի՞նչ բացասական կամ մեզ ոչ ձեռնտու հետևանքներ կլինեն։
1. Ադրբեջանցիները հերթական (և այս անգամ ոչ հնարովի) առիթը կստանան հայերին ապամարդկայնացնելու։ Դե ասենք սա առանց էն էլ առաջ են բրդում։

2. Սրտաճմլիկ ու դաժան տեսարաններ. կանանց, ծերունիների ու հատկապես երեխաների դիակներ ու մարմնի մասեր, երեխաների դիակների վրա իրանց կտրատող ու մխիթարվել չցանկացող մայրեր, արդարություն հաստատելու ու հանցագործներին պատժելու լացակումած կոչեր ու գումարած մանր-մունր բաներ, ասենք վառվող տներ, այգիներ, մանկապարտեզնե՛ր ։ Մի խոսքով մի полный комплект ֆաշիզմ, նացիզմ, տեռորիզմ ու տենց լիքը ուրիշ -իզմեր։ Հա, ու այդ ամենը սիէնէնների ու բիբիսիների ուղիղ եթերներում։

Գիտեմ, որ կլինեմ մարդիկ, որ կասեն “մենք պետքա թքած ունենանք բոլոր էտ սիէնէնների ու բիբիսիների վրա, ու՞ր էին դրանք, երբ մեր զինվորներին ու տրակտորիստիներին խփում էին”։ Պատասխանեմ. ” գաղափար չունեմ, թե ուր էին սիէնէնները ու բիբիսիները, բայց այ հ1-երն այդ ժամանակ երևի Աննայի հերթական սերիան էին նկարահանում։ Ինչ վերաբերում է թքած ունենալուն, իրանց վրա ես էլ հաճույքով կթքեի, բայց եթե ինչ-որ մեկը համարում է, թե բացարձակ կարևոր չի կհայտնվե՞ն վերը նկարագրված սրտաճմլիկությունները բիբիսիներում, թե՞ ոչ, ապա … ասելիք չունեմ։

3. Մահմեդական բոլոր երկրներով մեկը հակահայկական հիստերիա կբարձրանա, բա ո՞նց, հայերը մահմեդական երեխաներ են սպանել։ Եթե մինչև այժմ մահմեդական աշխարհը քիչ թե շատ չեզոք էր հայ-ադրբեջանական հակամարտության հարցում կամ ավելի ճիշտ ոչ թե չեզոք էր, այլ առանձնապես չէր հետաքրքրվում, ապա այժմ իրավիճակը լրիվ կփոխվի։

4. Բացառված չեն նույնիսկ որոշակի պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ։

Չգիտեմ ում համար ոնց, բայց այն, որ ադրբեջանական գյուղերը ոչնչացնելը նպատակահարմար չի, իմ համար ակնհայտ է։ Հնարավոր օգուտները երաշխավորված չեն ու չափազանց փոքր են, իսկ վնասները գրեթե հաստատ և բավականին զգալի։

Բա լավ ի՞նչ անել։ Հնարավորության դեպքում պետք է ճնշել կրակակետերը և ոչնչացնել թշնամու ցանկացած զինվորի, որը մեր տեսադաշտում հայտնվելու անզգուշություն կունենա և իհարկե զգոն լինել։

Իսկ ինչ վերաբերում է գյուղերին, ապա դրանց առնվազն մինչև պատերազմի վերսկսումը պետք է հանգիստ թողնել։ Ենթադրում եմ, որ ադրբեջանցիներն այդ գյուղերը կօգտագործեն պատերազմ սկսելու համար։ Ինչ-որ մի պահի կսկսեն ադրբեջանական գյուղերի ռմբակոծման մասին լուրեր տալ, հիստերիա բարձրացնել, ցուցադրական էվակուացիա կկազմակերպեն մի քանի գյուղից (լաց ու կոծով, բանով, ուղիղ ռեպորտաժներով և այլն), մի խոսքով իրավիճակի սրված լինելու արհեստական պատկեր կստեղծեն ոև ահա, պատերազմ սկսելու պատրվակ։

Բայց անկախ նրանից, թե կստեղծեն այդպիսի պատրվակ, թե ոչ, պատերազմի հենց առաջին իսկ օրերից այդ գյուղերը պետք է հիմնահատակ անել։ Այս դեպքում արդեն պատկերը լրիվ այլ է լինում։ Նախ պատերազմ է և սահմանամերձ բնակավայրերի ավիրումը սպասելի է։ Երկրորդ, հայերի “մեղավորությունը” այս դեպքում այնքան էլ ակնհայտ չի։ Եվ վերջապես, այդ դեպքում ունենում ենք կոնկրետ օգուտներ, որոնք հենց այդ պահին անհրաժեշտ կլինեն. բնակչության որոշակի դեմորալիզացիա, որը մինչև իրենք կհասցնեն չեզոքացնել, մենք օգուտները քաղած կլինենք (խաղաղության ժամանակ այդպես չի) և փախչող բնակչության պատճառով իրենց կոմունիկացիաների ծանրաբեռնում (խաղաղության ժամանակ ծանրաբեռնված կլինեն, թե ոչ, էական չի)։

Պիտակներ.

Ադրբեջանական բանակը հերթական զոհն է տվել. իրենց ասելով զինվորներից մեկը խախտել է անվտանգության կանոնները և վիրավորել ընկերոջը, ով հետագայում մահացել է։ Բայց դրա համար չի, որ գրում եմ սրա մասին, այլ սրա.

Отметим, что совершивший выстрел А.Дамиров был призван на действительную воинскую службу в апреле 2010 года Губинским районным военкоматом, скончавшийся Х.Аллахвердиев же был призван на воинскую службу в апреле 2010 года Шушинским районным военкоматом.

Փաստորեն Շուշիում զինկոմիսարիատ ունեն, խաբար չենք։

Պիտակներ. ,

Պիտակներ. , ,