Օտարալեզու դպրոցների հետ կապված շատ հաճախ եմ լսում, որ դրանք սպառնալիք են ազգային անվտանգությանը, խաթարում են լեզվամտածողությունը և այլն: Համաձայն եմ, որ դա այդպես է, բայց ախր չի կարելի այդպիսի բաներ ասել: Մարդկանց մեծ մասի համար այդ փաստարկներն ուղղակի անհասկանալի են և հետևաբար ինչ էլ անես, այդ փաստարկները մարդիք ուղղակի չեն ընդունի, եթե ընդհանրապես ծաղրի չենթարկեն:
Վանաձորում, մեր հարևան թաղամասում մի ծերունի էր ապրում: Հաշմանդամ էր. երկու ձեռքերի դաստակներն էլ կտրված էին: Չգիտեմ, թե երբ և ինչպես էր կորցրել ձեռքերը, չգիտեմ, թե ինչ էր այդ ծերունու անունը: Մենակ էր ապրում, երեխաներ կարծես թե չուներ: Կարծեմ մի ինչ-որ բարեկամուհի ուներ, որ ժամանակ առ ժամանակ այցելում էր. երևի տնային գործերն անելու համար” Բայց վստահ չեմ, որ ճիշտ եմ հիշում. այն ժամանակ երեխա էի, կարող է բարեկամուհի էլ չուներ:
Հետո եկան 90-ականները, տնտեսական ճգնաժամ, ցուրտ, մութ, սով ու չնչին կենսաթոշակներ, որոնցով ոչ թե մարդ, մի ճնճղուկ էլ չէր կարող ապրել: Կառավարությունն էլ երևի որոշել էր, որ այդ կենսաթոշակով միևնույնն է ապրել չի լինի ու ամիսներով մարդկանց չէր վճարում: Այս պայմաններում, եթե այդ ծերունին համալրեր մուրացկանների մեծաքանակ բանակը, դա ոչ ոքի չէր զարմացնի, և ավելին, հաշվի անռնելով նրա վիճակը, շատ շատերը պատրաստակամ կլինեին օգնության ձեռք մեկնել իսկապես անօգնական այդ մարդուն: Անօգնակա՞ն: Մուրացկանությամբ այդ ծերունին չզբաղվեց: Ինչ-որ մեկը նրա համար փայտից ու կաշվից “դաստակներ” էր պատրաստել, որոնց դրսի կողմից նաև դանակներ էին ամրացվում: Ու այդ “դաստակները” ձեռքերին կապած, դրանց վրայի դանակներով այդ ծերունին ծառերից բարեհաջող ազատված գազոների հողն էր կռացած փորում ու այնտեղ կանաչի, կարտոֆիլ, պոմիդոր ցանում: Նաև գնում էր անտառում հաճար էր հավաքում: Երբևէ հաճար հավաքած կա՞ք: Պիտի չոքեչոք ծառից ծառ անցնեք ու ամեն մի սանտիմետր հողը սակրավորի զգուշությամբ փորփրեք, որ տեսնեք կա՞ն արդյոք այդտեղ հաճարի հատիկներ: Ու այդպես այդ մարդն ապրեց սովի ու մթի բոլոր տարիները, ապրեց առանց իր բախտից դժգոհելու ու տրտնջալու, առանց որևէ մեկից որևէ բան մուրալու: Չգիտեմ, թե ինչ եղավ այդ մարդու հետ հետո. լույսերը տվեցին ու լուսավորված քաղաքում նա հանկարծ դարձավ աննկատ, հետո էլ մենք տեղափոխվեցին ուրիշ թաղամաս: Հիմա այդ մարդը մի 80-90 տարեկան պիտի լինի ու հավանաբար արդեն մահացել է: Ինչու՞ եմ սա պատմում: Թող համացանցի անհունում լինի նաև պատմություն այն մասին, որ ահա այսպիսի մի մարդ է ապրել Վանաձոր քաղաքում ու այսպես է ապրել:
Հ.Գ.
Մանվելը հուշեց, որ ծերունու անունը Վիտյա էր: Մի տաս տարի առաջ մահացել է: Աստված հոգին լուսավորի:
PR
Jun 21
Խորհուրդ եմ տալիս որպես ընկեր ավելացնել sos_movsisyan-ին: Դա արժի անել ոչ միայն ու ոչ այնքան այն բանի համար, որ պարոն Մովսիսյանն ամենատարեց բլոգերն է /անռվազն բլոգասֆերայի հայկական հատվածում/, այլ առաջին հերթին այն բանի համար, որ նրա գրառումներն իսկապես հետաքրքիր և օգտակար են, մասնավորապես նրանց համար, ով անտարբեր չէ մեր լեզվի և մեր լեզվի խնդիրների նկատմամբ:
Բրազիլիա-ԿԺԴՀ
Jun 16
Հաշվի առնելով, թե ովքեր են բրազիլացիները, ում հետ էին հանդիպում ու ինչ են իրենցից սպասում, հերթական լյոքշ խաղն էր: Մի ամբողջ խաղակես չկարողանալ գոլ խփել Կորեայի որբերին, դա բրազիլացիների համար ուղղակի ամոթա тоже мне աշխարհի հնգակի չեմպիոններ: Հետո, երբ երկրորդ խաղակեսում իրեն զգացնել տվեց այն փաստը, որ կորեացիք հաց ուտում են երկու շաբաթը մեկ անգամ, բրազիլացիները սկսեցին էդ խեղճ կորեացիներին չլել: Ու դա արդեն ոչ միայն ամոթ էր, այլ նաև խիստ անմարդկային. տղա՞ էիք, առաջին խաղակեսում գոլ խփեիք, երբ որ կորեացիները դեռ վազել կարողանում էին: Կորեացիների երկրորդ շնչառությունը սկսեց բացվել երկրորդ գոլից հետո, երբ նրանց աչքերի առաջ սկսեց հստակ գծագրվել սեփական գնդակահարության տեսարանը և արդյունքում հաշիվը դարձավ 2:1: Եթե մի 4-5 րոպե ավել տևեր խաղը, միգուցե և կորեացիները մի հրաշքով հաջողացնեին հաշիվը հավասարացնել: Հա բա ո՞նց, ինքնապահպանամն բնազդը ի՜նչ հրաշքներ ասես չի անում: Հա, մեկ էլ, եթե ինչ-որ մեկը կորեացիներին խաղից առաջ ասեր, որ ֆուտբոլում սահանկում կա, հաշիվը կարող էր այսդպես էլ 0:0 վերջանալ:
Բարլուս կամ ես դաժը կասեի բարյօր:
Չգիտեմ ինձնից առաջ որևէ մեկի մտքով անցելա, թե չէ, բայց իմ մտքով նոր անցավ. համարյա բոլոր բլոգերները մականունավոր են: Տենց: Փաստա, արձանագրենք էլի:
Ղրղզների մասին: Ուրեմն, ինչ էր եղել. մի ինչ-որ աքսակալ որոշել էր, որ ինքը շատ ավելի լավ նախագահ Պապա կարա էղնի, քան գործող Պապանա. ինքը համ ավելի շատ այծեր ունի, համ էլ ավելի լավա ձի քշում: Հա, ու իրա գլխարկն էլա ավելի լավը: Տենց մի թաբուն պարապ-սարապ ջահելներ, սովից սատկող մասսա ու լիքը ուրիշ ժողովրդավարության համար մարտնչողներ հավաքել էր, իրա գլխարկը դրել իրա ձիու վրա նստել ու թե բա. ես եմ Պապան: Կռիվ-ղալմաղալ, բան-ման, մի երկու վագոն դիակ, որից հետո պարապ-սարապ ջահելները զբաղմունք գտան, սովածներն էլ մի քիչ կշտացան: Հետո, մի որոշ ժամանակ անց, երբ մասսան նորից սովածացավ, իսկ ջահելներն էլ էլի սկսեցին լյոքշից մեռնել, հանկարծ պարզվեց, որ ինչ-որ մի հատ յուրիստ կնիկ, սաղ աքսակալներին փաթթելա ու ինքա դառել երկրի նոր Պապան: Բա խի՞ սենց եղավ: Հմի սաղ նորիցա սկսվել: Իսկ եթե լուրջ, ապա իրականում ընտեղ վիճակը շատ, ներողություն արտահայտությանս համար, ոռիա: Շունը տիրոջը չի ճանաչում: Հուսանք, որ գոնե այնտեղի մեր հայրենակիցներին ոչ մի վատ բան չի լինի:
Ֆուտբոլ: Ղրղզստանի հավաքականի բացակայությունը զգալիորեն ձանձրացել է Աշխարհի Առաջնությունը: Էնքան լյոքշ էր, որ նեմեցները ստիպված էին դրությունը փրկել: Եթե նեմեցների խաղերին, ես սովորաբար քնում եմ, երեկվա խաղը մինչև վերջ նայեցի: Բայց էտ Ավստրալիան լավ տեղա գիտե՞ք: Նախ ընտեղ միշտ տաքա, երկրորդ, ամենատուֆտա հավաքականով էլ Աշխարհի Առաջնություն մեկա դուրս են գալիս, որովհետև հավաքականը ինչքան էլ տուֆտա էղնի, մեկա Խաղաղ Օվկիանոսի ծիծիլիոն հատ կղզիներից ոչ մեկինը ավելի լավը չի: Ու համ էլ թուրքեր չկան: Ճիշտա, թուրքերի տեղը կոկորդիլոսներ, բեսամպ թունավոր օձեր ու մեդուզաներ կան, բայց դե ո՞վ ասեց, որ Ավստրալիան դրախտա: Հիմա էտքան պլյուսի կողքը, բա մի հատ պուճուրիկ մինուս չլնի՞: Մի խոսքով, Հայաստանը սխալ կիսագնդումա գտնվում: Ֆուտբոլից շեղվեցի. էսօրվա խաղերը խոստումնալից են, պետքա նայել: Հա, մեկ էլ Դավը խոստացելա, որ Անգլիանա դառնալու չեմպիոն ՃՃՃ:
Հաքերները հարձակվել են Հ1-ի վրա ու ընտեղ ճիշտ քարտեզ դրել: “Ար”-ն էլա ճիշտ քարտեզ դնում: Չգիտեմ ինչ ճանճ ու ումա Հ1-ում խայթել, բայց ամեն դեպքում շնորհակալություն նրանց, ովքեր նախաձեռնեցին այս ամենը, այդ թվում Կարենին ու Տիգրանին: