«25/08/2012»-ի պահոցը

Դիլետանտներն ընդդեմ լեզվաբանների

Փաստորեն նորից քննարկվել է «հին ուղղագրություն» vs. «նոր ուղղագրություն» հարցը։ Այս անգամ հեռուստատեսությամբ։

Թեմայով ուշագրավ հոդված է գրել հարգելի Սոս Մովսիսյանը։

Հոդվածում արտահայտված մտքերի հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ, չհաշված մի քանի առանձին դրույթներ։

Իմ կողմից հավելեմ.

Հնին վերադառնալու կողմնակիցներից ոչ մեկը դեռևս չի նշել գոնե մեկ խնդիր, որ կա այսօրվա ուղղագրությունում և որը պիտի լուծել։ Բնականաբար, քանի դեռ որևէ մեկը չի նշել գեթ մեկ խնդիր, ցույց չի տրվել նաև, որ խնդրի լուծման օպտիմալ ճանապարհը հնին վերադառնալն է։ Այսքանով, հարցը ռացիոնալ հարթությունում իրականում փակված է, իսկ մնացածը շահարկումներ (էդ բալշևիկյան ուղղագրություն է), մարդկանց անձնական կապրիզներ (ուզում եմ և վերջ) կամ ռոմանտիկ (ախր դա դարերով եկած, մեր հին, դասական ուղղագրությունն է) բաներ են։

Այս թեմայով մինչև այժմ միայն մի խնդիր է նշվել ” միասնական ուղղաագրության հարցը (ինչը, սակայն, բուն գործող ուղղագրության խնդիր չէ)։ Բայց ոչ ոք չի բացատրել, թե եթե նույնիսկ որոշում ենք լուծել այդ խնդիրը, ապա ինչու՞ այն պիտի լուծվի ներկա ուղղագրության հաշվին։

Պիտակներ. ,

Սոչիից փախածները

Տանը մի թեթև շինարարական գործ կար, վարպետներից մեկի հետ ձեռի հետ դեսից դենից զրից ենք անում։

Զրույցի մոտավոր բովանդակությունը.

-Արա, այ ախպեր, էնքան գործ կա, ըսկի չենք էլ հասցնում մեկից մյուսը։ Շատ վախտ չենք վերցնում։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , ,