«23/09/2012»-ի պահոցը

Վախճանվել է Պավել Գրաչովը

Այսօր վախճանվել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը։

Պավել Գրաչով

Ի՞նչ ասես։ Ռուսները դեռ երկար կվիճեն իր կերպարի ու խաղացած դերի մասին, դրական-բացասական կխառնեն իրար։ Մի մասը համառորեն ցեխ կշպրտի, մյուսը` նույն համառությամբ կմաքրի այդ ցեխը, թեև ցեխ շպրտողներն ավելի շատ կլինեն ու ամենահակադիր բևեռներից։ Ռուսաստանի նորագույն պատմության ամենահակասական ու ամենողբերգական կերպարներից մեկն էր։ Բայց այդ ամենը մեր` հայերիս, գործը չէ ու մեր հետ ոչ մի կապ չունի։ Մե՛ր պատմությունում Գրաչովի խաղացած դերը, միանշանակ, դրական էր։ Ու այդքանով Աստված հոգին լուսավորի։

Պիտակներ. , ,

Ընդհանրապես, ամեն տղա երեխու համար գոյություն ունի չափալախների մի քանակ, որն ինքը պետքա պարտադիր ստանա կյանքում։ Ու ցանկալիա, որ էդ չափալախները երեխան ստանա տանը հորից։ Իսկ եթե տանը չի ստանում, ապա անհրաժեշտա, որ գոնե դրսում ստանա. հայաթում, դպրոցում, ինստիտուտում և կամ էլ ասենք բանակում։ Եթե բանակն անցավ ու էլի չստացավ, ապա երևի արդեն ուշ լինի։

Ինչու՞ են պետք չափալախները։ Դրանք անհրաժեշտ են պատվաստման նպատակներով, որ երեխայի մոտ չզարգանա ՉՊՍ (չափալախների պակասության սինդրոմ)։ Դա շատ վտանգավոր սինդրոմա, որը կյանքում շատ ծանր հետևանքների կարող է հանգեցնել, օրինակ` դրա հետևանքով երեխան մեծանալուց հետո կարող է դառնալ համբալ կամ էլ ավելի վատ բան։

Բա Ջիվանին, որ ասում էր «ապտակով սնված տղան առանց աստիճան չի մնա», հո դատարկ տեղը չէր ասում էդ մարդը։ Մի բան գիտեր, չէ՞։

Հմի օրինակ` էդ Չարենցի արձանի գլխին խփողի մոտ ակնհայտ երևումա չափալախների պակասության սինդրոմը։

Ասածս ի՞նչա, հարգելի ծնողներ, ձեր երեխաներին ժամանակին հասցրեք անհրաժեշտ չափալախները։

Պիտակներ. , , , ,

Մի ամբողջ գիտակրթական հիմնադրամ «Մեր հաղթանակները» անունով քառահատորյակ է հրատարակել։ Ի՞նչ ասես, գաղափարը հրաշալի է, բայց հենց առաջին հատորում օրինակ` հիքսոսներ։ Հիմա ինչպե՞ս վստահ լինես մյուս տվյալների հավաստիության մեջ։

Ընդհանրապես, հայկական գիտահետազոտական կենտրոնների վիճակը շատ տխուր է, կամ ինքնամարգինալացվում են, կամ հիքսոսացվում (ինչը, պռինցիպի, նույննա)։

Պիտակներ. , ,