«Փետրվար, 2014»-ի պահոցը

Արածանի գետի Մուրադ անվան հայկական ծագման շուրջ

Բնիկ հայկական տեղանունները. մաւր «ցեխ, ճահիճ» բառը և նրա գետանվանական արժեքը

Հնդեվրոպական ծագման` բնիկ հայկական մաւր / մօր «ճահիճ» բառը մատենագրության մեջ հանդիպում է նաև մօր-ատ, մուր-ատ և այլ ձևերով: Հանդես է գալիս նաև գետանուններում` Մեծ-ա-մաւր, Մուրց-ա-մաւր, Խօզ-մօր: Արածանի գետի ափամերձ տարածքներում գտնվող ճահճուտները Հովհան Մամիկոնյանի «Տարօնի պատմության» մեջ հիշատակվում են մուր-ատ և այլ ձևերով: Այս տվյալների հիման վրա սույն հոդվածում առաջ է քաշվում մի վարկած, ըստ որի` Արածանի գետի Մուրատ/դ անվանումը նույնպես արտացոլում է այս բնիկ հայկական բառը և հետևաբար ծագումնաբանական կապ չունի թուրքական Մուրադ անձնանվան և/կամ մուրադ բառի հետ: Դրանց հետ նույնացումը հետագա վերաիմաստավորման հետևանք է: Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Ընդունելություն. Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց – 2014

Հնգամսյա երեկոյան դասընթաց լրագրողների, քաղաքագետների և ընդհանրապես հակա­մարտություններով ու ռազմական թեմաներով հետաքրքրվողների համար։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

  • Հայաստանը XXI դարում. խնդիրներ, սպառնալիքներ, մարտահրավերներ։
  • Ուժերի բալանս. տարածաշրջանի զինված ուժեր, ռազմական դաշինքներ՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ։
  • Պատերազմող մոլորակ. հակամարտություններ՝ Հյուսիսային Կովկասից մինչև Սիրիա, Աֆղանստանից մինչև Բալկաններ, միջազգային խաղաղապահ գործողություններ, պատերազմի ոչ ավանդական ձևեր։
  • Անկախության տարեգրություն. Արցախյան շարժում, պատերազմ, անկախության առաջին տասնամյակ։
  • Ռազմավարական աշխարհագրություն. Հայաստան և հարակից շրջաններ։
  • Մեդիագրագիտություն. արդյունավետ աշխատանք տեղեկատվության հետ, աղբյուրների վերլուծություն, քննական մտածողություն, տեղեկատվական անվտանգության հարցեր, նոր մեդիա գործիքներ։
  • Քարոզչության անատոմիա. տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, քարոզչություն ու PR, հայկական և արտասահմանյան փորձի վերլուծություն, քարոզչական միֆեր, թեզեր։

Ավելի մանրամասն տեղեկությունների, այդ թվում՝ դիմումի ձևի մասին կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հայտարարության տարածումը ողջունելի է 🙂

Պիտակներ. , ,