«Հայաստան/Армения» խորագրի պահոցը
Վահրամը վերջերս հակադիպուկահարային միջոցառումների մասին էր գրել։
Ասեմ, որ ես էլ եմ շատ ուզում, որ ադրբեջանական գյուղերը ոչնչացվեն։ Տո ոչ միայն գյուղեր, քաղաքներ էլ և ընդհանրապես` Բաքուն պիտի կործանվի։ Բայց որքան էլ արդար լինի վրեժ լուծելու ցանկություններս, ամեն դեպքում այդ գյուղերը ոչնչացնելու նպատակահարմարության հարցը այնքան էլ միանշանակ չի։
Նախ, ի՞նչ կտա կամ կարող է տալ մեզ այդ գյուղերը ոչնչացնելը։
1. Դե ասենք որոշակի քանակի թուրքեր կպակասեն։
2. Դա կարող է որոշակիորեն դեմորալիզացնել ադրբեջանցիներին։
3. Մենք մեզանից գոհ կլինենք, որ վրեժ լուծեցինք։
4. Հնարավոր է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսեն լքել այդ գյուղերը։
5. Հնարավոր է, որ դա ազդի և ադրբեջանցիները սկսեն իրենց խելոք պահել։
6. Ինչ-որ ուրիշ բան, որ իմ մտքով չի անցել։
Իսկ ի՞նչ բացասական կամ մեզ ոչ ձեռնտու հետևանքներ կլինեն։
1. Ադրբեջանցիները հերթական (և այս անգամ ոչ հնարովի) առիթը կստանան հայերին ապամարդկայնացնելու։ Դե ասենք սա առանց էն էլ առաջ են բրդում։
2. Սրտաճմլիկ ու դաժան տեսարաններ. կանանց, ծերունիների ու հատկապես երեխաների դիակներ ու մարմնի մասեր, երեխաների դիակների վրա իրանց կտրատող ու մխիթարվել չցանկացող մայրեր, արդարություն հաստատելու ու հանցագործներին պատժելու լացակումած կոչեր ու գումարած մանր-մունր բաներ, ասենք վառվող տներ, այգիներ, մանկապարտեզնե՛ր ։ Մի խոսքով մի полный комплект ֆաշիզմ, նացիզմ, տեռորիզմ ու տենց լիքը ուրիշ -իզմեր։ Հա, ու այդ ամենը սիէնէնների ու բիբիսիների ուղիղ եթերներում։
Գիտեմ, որ կլինեմ մարդիկ, որ կասեն “մենք պետքա թքած ունենանք բոլոր էտ սիէնէնների ու բիբիսիների վրա, ու՞ր էին դրանք, երբ մեր զինվորներին ու տրակտորիստիներին խփում էին”։ Պատասխանեմ. ” գաղափար չունեմ, թե ուր էին սիէնէնները ու բիբիսիները, բայց այ հ1-երն այդ ժամանակ երևի Աննայի հերթական սերիան էին նկարահանում։ Ինչ վերաբերում է թքած ունենալուն, իրանց վրա ես էլ հաճույքով կթքեի, բայց եթե ինչ-որ մեկը համարում է, թե բացարձակ կարևոր չի կհայտնվե՞ն վերը նկարագրված սրտաճմլիկությունները բիբիսիներում, թե՞ ոչ, ապա … ասելիք չունեմ։
3. Մահմեդական բոլոր երկրներով մեկը հակահայկական հիստերիա կբարձրանա, բա ո՞նց, հայերը մահմեդական երեխաներ են սպանել։ Եթե մինչև այժմ մահմեդական աշխարհը քիչ թե շատ չեզոք էր հայ-ադրբեջանական հակամարտության հարցում կամ ավելի ճիշտ ոչ թե չեզոք էր, այլ առանձնապես չէր հետաքրքրվում, ապա այժմ իրավիճակը լրիվ կփոխվի։
4. Բացառված չեն նույնիսկ որոշակի պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ։
Չգիտեմ ում համար ոնց, բայց այն, որ ադրբեջանական գյուղերը ոչնչացնելը նպատակահարմար չի, իմ համար ակնհայտ է։ Հնարավոր օգուտները երաշխավորված չեն ու չափազանց փոքր են, իսկ վնասները գրեթե հաստատ և բավականին զգալի։
Բա լավ ի՞նչ անել։ Հնարավորության դեպքում պետք է ճնշել կրակակետերը և ոչնչացնել թշնամու ցանկացած զինվորի, որը մեր տեսադաշտում հայտնվելու անզգուշություն կունենա և իհարկե զգոն լինել։
Իսկ ինչ վերաբերում է գյուղերին, ապա դրանց առնվազն մինչև պատերազմի վերսկսումը պետք է հանգիստ թողնել։ Ենթադրում եմ, որ ադրբեջանցիներն այդ գյուղերը կօգտագործեն պատերազմ սկսելու համար։ Ինչ-որ մի պահի կսկսեն ադրբեջանական գյուղերի ռմբակոծման մասին լուրեր տալ, հիստերիա բարձրացնել, ցուցադրական էվակուացիա կկազմակերպեն մի քանի գյուղից (լաց ու կոծով, բանով, ուղիղ ռեպորտաժներով և այլն), մի խոսքով իրավիճակի սրված լինելու արհեստական պատկեր կստեղծեն ոև ահա, պատերազմ սկսելու պատրվակ։
Բայց անկախ նրանից, թե կստեղծեն այդպիսի պատրվակ, թե ոչ, պատերազմի հենց առաջին իսկ օրերից այդ գյուղերը պետք է հիմնահատակ անել։ Այս դեպքում արդեն պատկերը լրիվ այլ է լինում։ Նախ պատերազմ է և սահմանամերձ բնակավայրերի ավիրումը սպասելի է։ Երկրորդ, հայերի “մեղավորությունը” այս դեպքում այնքան էլ ակնհայտ չի։ Եվ վերջապես, այդ դեպքում ունենում ենք կոնկրետ օգուտներ, որոնք հենց այդ պահին անհրաժեշտ կլինեն. բնակչության որոշակի դեմորալիզացիա, որը մինչև իրենք կհասցնեն չեզոքացնել, մենք օգուտները քաղած կլինենք (խաղաղության ժամանակ այդպես չի) և փախչող բնակչության պատճառով իրենց կոմունիկացիաների ծանրաբեռնում (խաղաղության ժամանակ ծանրաբեռնված կլինեն, թե ոչ, էական չի)։
Երեկ մի քիչ Եվրատեսիլի կրկնություն նայեցի։ Մի բան հարցնեմ էլի, ինձ, որպես գեղացի ու անգրագետ մի իսանի, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե խի՞ են մեր հաղորդավարներն ասում “հանդես է գալիս այս-ինչ համարի ներքո”։ Ախր նայում եմ էտ երգող-պարողին, գլխավերևը ոչ մի համար չեմ տեսնում։ Հա, ճիշտա, տեսողությունս էնքան էլ լավ չի, բայց ոչ էտ չափի, որ կատարողի գլխավերևի համարը չտեսնեմ։ Այ մարդ, չե՞ք կարա մարդավարի ասեք, “այսինչ երգչի համարը այսինչն է”, որ մենք էլ էկրանին համար ման գալու տեղը հանգիստ կատարումը լսենք։ “Համարի ներքո”, չէ չէ մի “հովանու տակ”։
Վարդանանք.օրգ ֆորումից.
А все просто, в Армении укоренилось мнение, что люди это тоже экспортный товар, причем самый выгодный. Уезжает парень за рубеж и присылает денег жене, детям, родителям пенсионерам, вот государство о них уже и заботиться не нужно.
А раз люди это товар, то надо думать о повышении конкурентоспособности этого товара на Европейском рынке, вот и вся стратегия…П.С. Вероятно по той же причине, в Армении будут строить школы с обучением полностью на английском языке.
Accuracy International Arctic Warfare Magnum Folding (AI AWM F 300WM)
Հ.Գ.
“Arctic Warfare” ընտանիքի դիպուկահար հրացանների մասին որոշ տվյալներ կարող եք կարդալ այստեղ։
Հակադիպուկահարները
Apr 30
Հայերեն WordPress
Apr 28
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Բարեկամներ, եթե ցանկանում եք ունենալ հայերենով WordPress, ապա.
1. Եթե ցանկանում եք զրոյից տեղադրել WordPress-ը, ապա բեռնեք այս փաթեթը, իսկ այնուհետև տեղադրեք WordPress-ը սովորականի նման։ Տեղադրման ցուցումները կարող եք գտնել օրինակ այստեղ կամ որոնելով ցանցում։
2. Եթե արդեն ունեք WordPress, ապա
ա. ներբեռնեք այս և այս ֆայլերը։
բ. Ձեր WordPress-ի wp-content դիրեկտորիայում ստեղծեք languages անունով պանակ (եթե չկա) և գցեք .mo ֆայլերն այնտեղ։
գ. Բացեք Ձեր WordPress-ի wp-config.php ֆայլը և այդ ֆայլում define('WPLANG', '');
տողը փոխարինեք define ('WPLANG', 'hy_HY');
տողով։ Ի նկատի ունեցեք, որ եթե Ձեր ընթացիկ WordPress-ն արդեն թարգմանված է որևէ այլ լեզվի, ապա Ձեր wp-config.php ֆայլում նշված կլինի այդ լեզուն, օրինակ` ռուսերենի դեպքում դա կարող է ունենալ հետևյալ տեսքը define('WPLANG', 'ru_RU');
։
Եվ վերջ, վայելեք հայերեն WordPress։
Մի քանի նկատառումներ էլ.
Թարգմանված է ՄԻԱՅՆ WordPress-ի միջուկը։ Կետ 1-ում տրված փաթեթում կա նաև WordPress-ի լռելայն Twenty Ten թեմայի թարգմանությունը։ Ձեր կայքի բոլոր թեմաներն ու ընդլայնիչներն աշխատելու են այն լեզուներով, որով աշխատում էին մինչև հիմա և կարող են WordPress-ի միջուկի որոշ թարգմանություններ “ծածկել”։
Թարգմանված է WordPress-ի միջուկն ամբողջությամբ։ Թարգմանությունը կատարել եմ ես։ Ես չգիտեմ, թե կա՞ն արդյոք WordPress-ի միջուկի հայերեն լրիվ կամ մասնակի այլ թարգմանություններ։
Թարգմանությունը նախատեսված է WordPress-ի այս պահին ամենաթարմ 3.1.2 տարբերակի համար։ WordPress-ի նախորդ տարբերակների համար այն կարող է ամբողջական չլինել, բայց համեմատաբար թարմ տարբերակների դեպքում մեծ մասը կաշխատի։
WordPress-ի անգլերեն տարբերակին վերադառնալու համար Դուք կարող եք.
ա. ջնջել կամ անվանափոխել .mo ֆայլերը,
բ. ջնջել կամ անվանափոխել languages դիրեկտորիան,
գ. wp-config.php ֆայլում վերականգնել define('WPLANG', '');
տողը
WordPress-ի այլ լեզվի անցնելու համար պետք է տեղադրեք տվյալ լեզվի համապատասխան .mo ֆայլերը և wp-config.php ֆայլում կատարեք համապատասխան փոփոխությունները։
Այս թարգմանությունը նոր եմ վերջացրել և ապագայում այն կարող է դեռ լավացվել, շտկվել և այլն։ Ցանկացած ուղղագրական, կետադրական, ոճական սխալներ, վրիպակներ գտնելու, ինչպես նաև առավել հաջող թարգմանությունների առաջարկների համար շատ շնորհակալ կլինեմ։ Բոլոր հարցերը և առաջարկները կարող եք ուղարկել armenianwordpress շնիկ gmail կետ com էլեկտրոնային փոստի հասցեին, կամ թողնել այս գրառման մեկնաբանություններում այստեղ կամ այստեղ։ Բայց, եթե ցանկանում եք գրել. “արա, էս ի՞նչ ձև ես թարգմանել”, “գոնե նորմալ թարգմանեիր”, “յանիմ խի՞ ես արել” և այդ կարգի այլ մուննաթներ, ապա ավելի լավ է չգրեք, որովհետև գրելու դեպքում ուղարկվելու եք համապատասխան ուղղությամբ։
Թարգմանության թարմացումները կհրապարակեմ WordPress-ի հերթական թարմացումներից կարճ ժամանակ հետո, եթե դրա կարիքը լինի։
Եվ վերջում շնորհակալություն ԿՄ-ի բոլոր այն ընկերներին, ովքեր խորհուրդներով ու առաջարկներով օգնեցին ինձ ու մասնավորապես hamacanc համայնքի մասնակիցներին։
Կատակը կատակ, բայց շախմատը միջին աշակերտի համար իսկապես լրիվ անիմաստ ու անօգուտ մի բան է, դրանից այդ աշակերտին բացարձակապես ոչինչ չի մնա, բացի բակային առաջնության չեմպիոն դառնալու շանսից։ Դրա փոխարեն այլ կոնստրուկտիվ առաջարկներ ունեմ.
1. Շախմատի փոխարեն դպրոցներում մտցնել այլ, միջին աշակերտի համար ավելի օգտակար սպորտաձևեր. ըմբշամարտ, բոքս, ձյու-դո, սամբո, կարատե, հնարավորության դեպքում թեթեև ատլետիկա և լող ու լավ, քարը ճաքի ” ֆուտբոլ։ Դա ասենք տղաների համար։ Աղջիկների համար էլ այդ ժամերին կարելի է ճարել օգտակար սպորտաձևեր, ասենք` գիմնաստիկա կամ էլ մի ուրիշ զբաղմունք գտնել։ Ի տարբերություն շախմատի` սրանցից ինչքան ասես օգուտ կա ” ֆիզիկապես ավելի ամուր և առողջ սերունդ, սպորտի և մասնավորապես մենամարտային սպորտաձերի մասայականացում։ Ու բարարձակ կարևոր չի, թե դրա արդյունքում մենք ասենք ձյու-դոյի չեմպիոն կունենանք, թե ոչ, դա N-րդական կարգի հարց է։
2. ՆԶՊ դասերի շրջանակում, որոնք պետք է սկսել ավելի ցածր դասարաններից, աշակերտներին մանրամասն և հիմնավոր սովորեցնել զենք օգտագործելը. անվտանգության կանոններ, ճիշտ պահել, ճիշտ կրակել, քանդել-մաքրել-հավաքել, և այլն, և այլն ու ընհանրապես, նոր սերնդի մոտ ձևավորել զենքի նկատմամբ ճիշտ վերաբերմունք ու, եթե կարելի է այդպես արտահայտվել, զենք կրելու և կիրառելու մշակույթ։
Մեր Կառավարության ձեռքն ավելորդ մեկ ու կես միլիոն դոլար է հայտնվել ու Կառավարությունը որոշել է այդ փողերով շախմատը դպրոցներում դարձնել պարտադիր առարկա։ Շատ մտածեցի, թե ում տանձին է դա պետք ու միայն մի տարբերակ գտա. այսօրվա աշակերտները մի օր մեծանալու, հասնելու են թոշակի տարիքին և բնականաբար սկսելու են ակտիվորեն մասնակցել շախմատի բակային առաջնություններին։ Փաստորեն, այս նորամուծությունն ըստ էության մի հեռահար ու երկարաժամկետ ծրագիր է` ուղղված շախմատի բակային առաջնությունների մակարդակի բարձրացմանը։ Որևէ այլ օգտակար բան միջին աշակերտին շախմատի դասերը չեն տա։
Բայց, եթե այդպես է, ապա խիստ վրդովվեցուցիչ է, որ բակային այնպիսի սիրված և ավանդական հայկական սպորտաձևեր, ինչպիսիք են նարդին և բլոտը, անտեսվում են։ Հետևաբար պահանջում եմ ինչ-որ մի տեղից ճարել ևս երեք միոլիոն դոլար և դպրոցներում մտցնել նաև նարդու ու բլոտի դասաժամեր։ Դրանով, մենք նաև կնպաստենք այդ ավանդական սպորտաձերի մասայականացմանը և միջազգայնացմանը ու ինչու չէ, Հայաստանը կդարձնենք նարդու և բլոտի համաշխարհային կենտրոն ու գերտերություն։ Կարելի է չէ՞, ասենք … ասենք Իջևանը հռչակել նարդու միջազգային կենտրոն (վերջիվերջո այդ քաղաքը ինչ-որ մի բանի միջազգային կենտրոն պիտի լինի՞, թե՞ ոչ), կազմակերպել միջազգային մրցաշարեր, որը նաև խոստանում է բազմաթիվ նոր տուրիստների հոսք, այսինքն` Հայաստանը ձեռի հետ դրանով ևս մի քայլ կկատարի տուրիստական գերտերություն դառնալու ճանապարհին։
Իսկ բլոտի կենտրոն, դե այստեղ երկու կարծիք լինել չի կարող, այդպիսին պիտի հռչակել Երրորդ մասը, որտեղ բլոտի դարավոր ավանդույթներ կան։ Ի դեպ, դա ևս կնպաստի տնտեսության այլ ոլորտների զարգացմանը. բացի միջազգային մրցաշարերից ու տուրիստների նոր հոսքերից, բլոտը կարող է նպաստել նաև ազարտային խաղերի զարգացմանը. մեր կազինոներում կարող են բլոտի մրցաշարեր անց կացնել, որը ազարտային խաղերի նոր սիրահարներ կբերի Հայաստան, և այդպիսով Հայաստանը կդառնա տարածաշրջանային Մոնտե-Կառլո կամ Լաս-Վեգաս, մմմմ … ։