Արա Խաչատրյան, ծանրամարտ

Արա Խաչատրյանը վերցրեց փոքր ոսկին ու աշխարհի չեմպիոն դառնալու լավ շանսեր ունի:

Արան շատ դաժան վնասվածք ստացավ, բառեր չունեմ, շատ ափսոս 🙁 Աստված առողջություն տա իրեն:

Պիտակներ. , ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 4-րդ տուր

4-րդ տուրում էլ մեր տղաները հաղթեցին: Այս անգամ Ռուսաստանի երրորդ հավաքականին:

1. Լևոն Արոնյան 1:0 Դմիտրի Յակովենկո
2. Ալեքսանդր Մոտիլյով 0.5:0.5 Վլադիմիր Հակոբյան
3. Գաբրիել Սարգսյան 0.5:0.5 Սերգեյ Ռուբլյովսկի
4. Նիկոլայ Կաբանով 0.5:0.5 Արման Փաշիկյան

Մրացակիցներից Ռուսաստանի առաջին հավաքականը 3:1 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին:

Պիտակներ. ,

Արևմտյան Հայաստան գնալու մասին

7օրին տված հարցազրույցում երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) մի այսպիսի միտք է ասել. “[Թուրքիա հանգստանալու] Մեկնողների թիվը կարող է չպակասել, բայց այդ թիվը մեզ համար որակ չի կազմում: Մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ Արևմտյան Հայաստան այցելողների թիվը մեծացել է՝ ովքեր գնում են ուխտի, վայելու մեր պապենական օդն ու ջուրը:”

Ընկերներիցս մեկն այնտեղ մի մեկնաբանություն է թողել, որը ուզում եմ ամբողջությամբ տեղադրել:
_______________________________________________________________________________________

“Մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ Արևմտյան Հայաստան այցելողների թիվը մեծացել է՝ ովքեր գնում են ուխտի, վայելու մեր պապենական օդն ու ջուրը:”

Գուցե ընդամենը միտքն անհաջող է ձևակերպված կամ լրագրողն է այլ կերպ գրառել ասավծը, բայց եթե այս նախադասությունը հասկանանք այնպես ինչպես գրված է, ապա ստացվում է, որ մարդիկ գնում են Արևմտյան Հայաստան ուխտի, այդ ուխտը կայանում է նրանում, որ վայելում են իրենց պապերի օդն ու ջուրը, և որ սա դրական երևույթ է դիտվում հայրենասեր, կրթված, նորմալ մարդկանց կողմից:

Կարծում եմ կհամաձայնվեք, որ առհասարակ` ինչ որ բանի հետ կապված (առողջ) վայելք կարող է ապրել կամ մեկը, ով այդ բանի նկատմամբ տեր է, կամ մեկը ով այդ բանի նկատմամբ հյուր է (հյուրասիրվում է այդ բանով):

Բացատրեք խնդրեմ. հայերը, որվքեր գնում են Արևմտյան Հայաստան ու «վայելում են» «իրենց պապերի օդն ու ջուրը», նրանք այդ «օդի ու ջրի» տե՞րն են իրենց համարում, թե՞ իրենց համարում են թուրքի (կամ քրդի) հյուրը, ով իրենց հյուրասիրում է իրենց «պապերի օդն ու ջուրը». գուցե մեկա՞յլ բան:

Առաջին դեպքը: Այդ վայելքներն ապրելիս որևէ կերպ արտահայտվու՞մ է նրանց տեր լինեիը. չեմ ճանաչում ու դժվարությամբ եմ պատկերացնում մեկին, ով կարող է հիմա գնալ Արևմտյան Հայաստան ու տիրոջ պես պահել իրեն, առավել ևս` տիրոջը վայել վայելքներ ապրել (ինչպիսրն հենց «պապերի օդն ու ջուրը վայելելն» է). եթե կան այդպիսինները, ապա փառք նրանց. խոսքը նրանց մասին չէ: Վատագույն դեպքն այն է, որ նրանց թվա, թե իրենց տիրոջ պես են պահում, այնինչ իրականում նրանց պահվածքը լինի ստրուկի պահվածք. սա կբերի (բերում է) (առհասարակ` ամենինչի նկատմամբ) տեր լինելու զգացողության այլասերման, այնինչ մարդու ինչ լինելը մեծապես պայմանավորված է նրա` ինչի (և ինչպես) տեր լինելով:

Երկրորդ դեպքը: Դե սա ակնհայտ աբսուրդ (եթե չասեմ այլասերություն) է. հյուրընկալ թուրքը Ձեր պապերի հողում հյուրասիրում է Ձեզ Ձեր պապերի օդով ու ջրով… առաջին անգամ Հայաստանում… աննախադեպ ցածր գներ… ամեն մի մարդուն ամեն իննը միավոր օդի և մի միավոր ջրի դիմաց տրվում է բոնուս` հինգ միավոր հող (սակայն բոնուս ստացված հողը պարտադիր պետք է տանեք Ձեր հետ. թողնելով այն Թուրքիայում կզրկվեք դրա նկատմամբ սեփականության իրավունքից)…

Դե երրորդ դեպք չգիտեմ. նորից` ինչ որ բանի հետ կապված (առողջ) վայելք կարող է ապրել կամ մեկը, ով այդ բանի նկատմամբ տեր է, կամ մեկը ով այդ բանի նկատմամբ հյուր է… գուցե նաև մեկը, ով այդ բանը խլել կամ գողացել է, կամ մեկը, ով շատ տերերից մեկն է… բայց կարծում եմ այս դեպքերը այս կոնտեքստում քննարկելն արդեն անիմաստ է: (Ի դեպ` թուրքը հենց խլել է, ու շատ արժանի, արդար, անվրդով ձևով վայելում է):

Անթալիա հանգստանալու գնացող հայերի պարագան թերևս կարող է ավելի ընկալելի է և ավելի ընդունելի լինել: Նրանք գնում են կենցաղային, բանալ, հասարակ հաճույքներ ստանալու: Այդ հաճույքները մասամբ կարող են փողով թուրքից գնել ու իրենց տիրոջ պես պահել այդ գնածի նկատմամբ, մնացած մասամբ էլ կարող են ստանալ հյուրասիրվելով թուրքի կողմից: Իհարկե, այսպիսի մոտեցման պարագայում դժվար և գուցե նաև անիմաստ է թուրքերի ու Թուրքիայի նկատմամբ ունենալ առողջ, սթափ, գիտակից վերաբերմունք, և հետևաբար այս մոտեցումը նույնպես մերժելի եմ համարում:

Քավլիցի, ես չեմ մեղադրում Արևմտյան Հայաստան գնացողներին ու այդ արարքը մերժելի չեմ համարում, բայց համոզված կարծում եմ, որ աբսուրդ է հիմա գնալ Արևմտյան Հայաստան ու վայելել այն (կամ այդ ուղևորությունը, կամ դրա հետ կապված որևէ այլ բան), իսկ այդ աբսուրդ արարքը փորձել անելը համարում եմ առնվազն տգիտություն:

Իհարկե, Արևմտյան Հայաստան գնալու պատճառներ կան և վայելելը այդ պատճառներից չէ, սակայն կարծում որ ամեն մեկը չէ, որ (իր մեջ) այնքան ուժ, կարողություն, կայունություն կգտնի, որ գնա ու արածին ինչ որ անուն դնի, հետո էլ կարողանա ասի` այ էս բանը արեցի… ի՞նչը արեցիր…

Առհասարակ` մարդ պետքա անի մենակ էն բաները, ինչը որ կարա անի. էն բաները ինչը որ չի կարա անի, պտի չանի:

Պիտակներ. ,

Տիգրան Մարտիրոսյանն աշխարհի չեմպիոն է!!!

Պիտակներ. , ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 3-րդ տուր

Մեր տղամարդկանց հավաքականը հենց նոր թուրքերին 3.5:0.5 հաշվով էն բանից արեց ու փռեց չորանալու 🙂

Բարիս Էշեն 0:1 Լևոն Արոնյան
Վլադիմիր Հակոբյան 1:0 Էմրե Չան
Մուստաֆա Յիլմազ 0.5:0.5 Գաբրիել Սարգսյան
Արման Փաշիկյան 1:0 Մերթ Էրդողդու

Երեկվա պարտությունից հետո կանանց գործերն էլ վատ չեն գնում Մակեդոնիայի հետ խաղում. Էլինա Դանիելյանը սևերով հաղթել է Գաբրիելա Կոսկոսկային, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթել է Կատերինա Յոնոսկային: Մոնիկա Ստոյկովսկա-Լիլիթ Գալոյան, Անահիտ Խառատյան-Բոյանա Բեյատովիչ պարտիաները դեռ շարունակվում են:

Պիտակներ. ,

Էկոնոմիկայի նախարարության կայքում կարդում եմ. “Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգ”: Լուրջ եմ ասում, այս ձևակերպումից ուղեղս կառոտկի տվեց, կամ ինչպես տատիկս կասեր. “վալասոկներս քցեցին”: Բա ի՞նչ էիք սպասում, էլեկտրոնային հասարակության մաս եմ կազմելու, բա ուղեղս էլ կառոտկի կտա, պոչկես էլ, հանաք բան հո չի՞:

Մեկ այլ հայեցակարգ կրում է. “Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգ” հպարտ անունը:

Պիտակներ. , , ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 2-րդ տուր

2-րդ տուրում մեր շախմատիստները խաղում են Ավտրալիայի շախմատիստների, իսկ շախմատիստուհիները` Չեխիայի շախմատիստուհիների հետ:

Մեր տղամարդկանց հավաքականը քիչ առաջ ավարտեց իր բոլոր պարտիաները և հաղթեց մրցակցին 3.5:0.5 հաշվով:

Լևոն Արոնյան 1:0 Զոնգ Յուան Ժաո
Դավիդ Սմերդոն 0.5:0.5 Վլադիմիր Հակոբյան
Գաբիրել Սարգսյան 1:0 Ջորջ Վենդի Քսիե
Ստեֆան Ջեյ Սոլոմոն 0:1 Արման Փաշիկյան

Մեր աղջիկների հավաքականը դեռ շարունակում է խաղալ, այս պահին ավարտվել է Թերեզա Օլսարովա Նելի Աղինյան պարտիան. մեր շախմատիստուհին պարտվել է:

Պիտակներ. ,

Հայաստանը Եվրոպայի ամենաապահով երկրների եռյակում է

vartanm-ը հուշեց “European report on preventing violence and knife crime among young people” զեկույցի մասին, որի համաձայն Հայաստանը Եվրոպայի ամենաապահով երկրներից մեկն է: Այսպես. 10-29 տարեկան անձանց սպանությունների թվով Հայաստանը նախավերջին տեղում է 0.50 սպանություն 100000 հոգուն ցուցանիշով: Վերջին տեղում է Գերմանիան 0.47 սպանություն 100000 հոգուն ցուցանիշով: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Ռուսաստանը 15.85 ցուցանիշով, երկրորդում` Ալբանիան 11.20 ցուցանիշով, երրորդում` Ղազախստանը 10.66 ցուցանիշով: Դեռահասների (12-16 տարեկան) նկատմամբ բռնությունների առումով Հայաստանն ընդհանրապես վերջին տեղում է. 2.4% ցուցանիշով, մինչդեռ եվրոպական այնպիսի երկիր, ինչպիսին օրինակ Բելգիան է, դեռահասների նկատմամբ բռնությունները կազմում են մոտ 16-17%: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Սլովենիան ” 27.8%: Ճիշտ է, Հայաստանում համեմատաբար մեծ է դեռահասների զոհվելու ցուցանիշը ” 4-4.5% (վստահ եմ, որ սրա հիմնական մասը բաժին է հասնում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերին) ” այդ գործոնով մենք միջին տեղ ենք զբաղեցնում: Այդ առումով առավել անվտանգ է Իսպանիան -1.4%, իսկ ամենավատը Լեհաստանի ցուցանիշն է ” 6.1%:

Հետո էլ ասում եք, թե երկիրը երկիր չի: Տո շատ էլ լավ երկիրա, իբր Հայաստանի նման երկիր կա՞:

Պիտակներ. ,

Հեռուստացույց եմ նայում. մի քանի ալիքներով համերգներ են: Մտածում եմ, որ մեր երգիչ-երգչուհիներին ախմախ-ախմախ բաներ ասելու հարցում Գալուստ Սահակյանն էլ չի հասնի: Չէ, լավ երգողներ մեջները կան. շատերը նույնիսկ առանց ֆոնոգրամայի, բայց խոսել ընդհանրապես չգիտեն: Օրինակ չեմ հիշում, թե ով մեզ նոր տեղեկացրեց, որ իր համար Հայաստանը դա Հայաստանն է:

Հա, մեկ էլ, եթե երգիչը սկսում է գոռալ “չեմ տեսնում ձեր ձեռքերը”, “ավելի աշխույժ”, “ինչպե՞ս է տրամադրությունը”, ապա վերջ, իրեն կարելի է սպիսատ անել և ուղարկել ռեստորաններում երգելու:

Պիտակներ. , ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 1-ին տուր

Անկախության տոնին մեր շախմատիստներրը նվեր մատուցեցին իրենց և մեզ. և մեր տղաները, և մեր աղջիկները հաղթեցին իրենց մրցակիցներին:

Մեր տղաների հավաքականը հանդիպում էր Կոստա-Ռիկայի հավաքականի հետ:

Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը սևերով ոչ ոքի խաղացին համապատասխանաբար Մաուրիցիո Արիաս Սանտանայի և Բեռնալ Գոնսալեսի հետ: Իրենց հերթին Գաբրիել Սարգսյանն ու Ավետիք Գրիգորյանը սպիտակներով հաղթեցին համապատասխանաբար Լեոնարդո Վալդեսին և Սեբաստիան Ռուիս Բլաիսին: Ընդհանուր հաշիվը 3:1:

Մեր աղջիկների հավաքականը հանդիպում էր ինչ-որ IPCA-ի հետ: Գաղափար չունեմ, թե դա ովքեր են, բայց մեր աղջիկները հաղթեցին 3.5:0.5 հաշվով: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը սևերով հաղթեցին համապատասխանաբար Անտո Ջենիտային և Մարինա Կայդանովիչին: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Նադեժդա Զիկինային, իսկ Նելի Աղայանը ոչ ոքի խաղաց Գալինա Մելնիկի հետ:

Ճիշտ է, առաջին մեկ երկու մրցակիցները համեմատաբար թույլ են լինելու, բայց դե մեկա բոլոր մրացակիցներին փռելու ենք արևին, չորանան, լինեն ուժեղ, թե թույլ:

Պիտակներ. ,