Էս վերջերս տանը “Hi-line”-ը ինչ-որ կասկածելի արագ էր ու էապես արագ: Ուշադրություն չէի դարձնում, դե հիմա մարդու աչքին հազար ու մի բանա երևում, եթե ամեն տենց բանին ուշադրություն դարձնես, ու՞ր կհասնի: Մեկ էլ երեկ ականջի ծայրով գովազդ եմ լսում, ինչ-որ. “Hi-Line ” այժմ արդեն երկու անգամ արագ”: Ուղեղս ինչ-որ կարճատև հաշվողական գործողություններ կատարեց ու թե. “հլա մի հադ դրանց սյաթը մտի”:  Մտնեմ ու իրոք, սակագնային փաթեթների արագությունները կրկնապատկվել են ու հիմա իմ մոտ ոչ թե 256կբ/վ է, այլ` 512կբ/վ: Լավ բաների անսովոր ուղեղս էլի ինչ-որ բաներ հաշվեց, հաշվեց ու արդյունքում Գուգլում հավաքվեց “my internet speed” ” հա էլի, մոտ 512կբ/վ: Հմ: Հիմա չգիտեմ, մի կողմից կյանքում առաջին անգամ “Արմենթելը” հաճելի անակնկալա մատուցել ” վռոձի բի պետքա ուրախ լինեմ, բայց մյուս կողմից էլ, բա եթե հնարավոր էր երկու անգամ ավելի արագ ինտերնետ տալ մարդկանց, ինչու՞ էսքան ժամանակ չէին անում: Եսիմ է:

Պիտակներ. ,

Մահմեդական, աթեիստ ու կաթոլիկ հայերի տարբերության մասին

Ահավոր հոգնել եմ այսօր ու դեռ լիքը գործ ունեմ, բայց այս գրառումը ուզում եմ անել անպայման, որովհետև ամենատարբեր տեղերում ու ռեգուլյար ստիպված եմ լինում այս թեմային անդրադառնալ: Ժամանակ առ ժամանակ, երբ հերթական անգամ գլուխ է բարձրացնում այսպես կոչված մահմեդական հայերի թեման, ամենատարբեր մարդկանց կողմից շրջանառության մեջ է դրվում միևնույն թեզը. “ի՞նչ է կաթոլիկ/աթեիստ/աղանդավոր հայերը հայ չե՞ն”: Թեզը արտասանվում է և վերջ, շախ ու մատ բոլոր նրանց, ովքեր ասում են “չկան մահմեդական հայեր”: Սակայն իրականում ոչ շախ կա, ոչ էլ առավել ևս մատ, այլ կան մի քանի սխալներ, որ մարդիկ թույլ են տալիս:

Առաջին սխալը դա այն է, որ որոշակի խմբի համար արված դատողությունները չի կարելի հենց այնպես վերցնել ու փոխադրել մեկ այլ խմբի: Եթե մեկը պնդում է, որ մահմեդականը չի կարող լինել հայ, դա ամենևին չի նշանակում, թե կարելի է ընդհանրացնել այդ պնդումը և ասել. “որևէ այլակրոնը չի կարող հայ լինել”: Դա նախ և առաջ տրամաբանակն սխալ է, քանի որ մահմեդականի հայ չլինելու մասին պնդումը բխեցվում է Իսլամի, իսլամի կրողների ու իսլամական աշխարհի որոշակի յուրահատկություններից, որոնք այլ կրոններում կարող են բացակայել, կարող են նաև չբացակայել: Այստեղ ես կբավարարվեմ Իսլամի և Կաթոլիկության միայն մեկ էական տարբերություն նշելով. Իսլամը այսօր մեր երկու թշնամիների կրոնն է, Կաթոլիկությունը` ոչ:

Անցնեմ առաջ: Երկրորդ սխալը, որ արվում է, դա ազգային պատկանելիության հարցը շատ պարզ մոդելի շրջանակներում դիտարկելն է: Մարդիկ որպես ազգային պատկանելիության մոդել վերցնում են “հա՞յ է, թե՞ հայ չէ” հարցապնդումը: Եվ եթե նշվում է, որ կրոնը որոշիչ դեր ունի ազգային պատկանելիության հարցում, ապա այս մոդելի շրջանակներում ստացվում է, որ այո, կաթոլիկ հայը հայ չի, ռեինկարնացիային հավատացող հայն էլ հայ չի, աթեիստներն էլ հայ չեն ու հայ չեն: Սակայն այս բինար մոդելը շատ պարզունակ է նման բարդ հարցը նկարագրելու համար: Բանը նրանումն է, որ կան մեծ թվով գործոններ, որոնք որոշում են մարդու ազգային պատկանելիությունը: Այդ գործոնները կարող են ունենալ տարբեր կշիռ, լինել խիստ էական, կամ ոչ այնքան էական: Տարբեր ազգերի դեպքում կարող են լինել որոշիչ գործոնների տարբեր հավաքածուներ և ավելին` այդ հավաքածուները կարող են տարբերվել նույն ազգի համար պատմական տարբեր ժամանակաշրջաններում ու վայրերում: Եվ ահա, վերոհիշյալ բինար մոդելն ի վիճակի չի հաշվի առնել բոլոր այս գործոնները ու առավել ևս համադրել դրանք: Շատ ավելի ճշտգրիտ /բայց ոչ ամենաճշտգրիտը/ մոդել է “որքանո՞վ է հայ” տարբերակը: Եթե պայմանականորեն հային բաշխենք 0-ից մինչև 100 տոկոսանոց հայերի, ապա բոլոր հակասությունները վերանում են: Հայ ազգի համար այսօր որոշիչ ազգապատկան գործոններից նահանջը, դա որոշակի նահանջ է հայությունից /0-ից մինչև 100 տոկոս/: Հայ Առաքելական Եկեղեցին այսօր մեր ազգային պատկանելիության հիմնական որոշիչներից է ու որպես հետևանք և Կաթլիկությունը, և Իսլամը դա նահանջ են հայությունից, բայց տարբեր չափով: Կաթոլիկության դեպքում այդ նահանջը աննշան է, իսկ Իսլամի դեպքում ահռելի: Եվ ահա արդեն այս փաստից կարելի է կատարել եզրահանգում, որ այո, մահմեդական հայեր չկան, իսկ կաթլիկ հայեր` կան: Թե ո՞ր կետից սկսած է հայը դադարում հայ լինելուց, որտեղո՞վ է անցնում սահմանը. 40 տոկոս, 50 տոկոս, 60 տոկոս ” այս հարցի պատասխանը խիստ պայմանական է. դա նույն է, թե հարցնես. ծովի մակերևույթից հաշված որերո՞րդ մետրում է ավարտվում Երկրագունդը, և սկսվում Տիեզերքը:

Եվ մի բան էլ ավելացնեմ. հաճախ նշվում է, թե կարևորը ինչ է իրեն համարում մարդը ինքը: Իհարկե, դա շատ կարևոր գործոն է, բայց ամենևին միակ և առավել ևս վճռորոշ գործոնը չէ: Կան մարդիկ, ովքեր իրենց մի անգամից մի քանի ազգի ներկայացուցիչ են համարում, կան մարդիկ, ում համար ազգային պատկանելիությունը պարզապես գրառում է անձնագրում կամ պապիկից մնացած հիշողություն, և կան մարդիկ, ովքեր պարզապես ինքնախաբեությամբ են զբաղվում: Այսինքն` սա խիստ սուբյեկտիվ, դժվար գնահատելի գործոն է, ինչն ինքնաբերաբար անիմաստ է դարձնում այս գործոնը ինքնուրույն, մյուս գործոններից անկախ դիտարկելը:

Պիտակներ. , , ,

“Հայլուրի” ռեպորտաժը ադրբեջանական վերջին դիվերսիայի փորձերի մասին

Պիտակներ. , ,

Փղի մոտ ադրբեջանական հերթական հայտանգործությունն է. ժամկետանց կոնյակ: Բնականաբար հայկական: Դե արդեն ստանդարտ դեբիլներ, ոչխարներ …: Բայց եթե մի կողմ դնենք ձևակերպման աբսուրդությունը ու կատակները. վերջիվերջո ի՞նչն են սխալ արել: Ասենք լա՞վ չէր լինի, եթե մեր մաքսատներում էլ, թեկուզ այ այդպես ախմախ պատաճառաբանությամբ վառեին Հայաստան մտնող թուրքական չուլ ու փալասը: Այս տեսակետից որ նայես, կարողա պարզվի, որ ծիծաղելու տեղ մի բան էլ ադրբեջանցիներն ունեն:

Պիտակներ. , , , ,

Շարունակությունը cut-ի տակ:

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Այսօր տաքսի եմ նստում, վարորդը տենց մի 30 տարեկան տղա էր: Մեկ էլ աչքս ընկավ ձեռքին, տեսնեմ վրան դաջված են ինչ-որ խաչեր, բան /խաչ դաջելը, դա ընդհանրապես վերջնա, բայց դա մի կողմ/ ու գրություն ” “անբախտ տղա”: Հիմա մտածում եմ, յարաբ էտ տղուն էտ ի՞նչ էր եղել որ:

Պիտակներ. ,

Բաքվի Պետական Համալսարանում ստեղծվելու է հայկական հետազոտությունների գիտական կենտրոն:

PanARMENIAN.Net ” В ближайшие дни в Бакинском государственном университете начнет функционировать Научный центр армянских исследований, сказала глава отдела по прессе и информации университета Парвана Ибрагимова.

Центр будет заниматься изучением исторических и современных проблем по Армянскому Вопросу и информированием общественности Азербайджана об общественно-политических процессах, происходящих в Армении. Создание такого центра восполнит определенные пустоты, имеющиеся в нашем обществе», ” сказал Ибрагимова. По ее словам, планируется собрать в центре исследователей, знающих армянский язык, подготовить общую концепцию и следовать ей.

“Центр будет систематизировать материалы армяноязычной прессы, интернет-сайтов и телевидения и на основе этой систематизации будет готовить аналитические работы. Для центра будет создан отдельный сайт, будет издаваться научный журнал. Все научные исследования и статьи по данной теме будут переведены на различные языки, размещены на сайте и распространены”, ” сказала Ибрагимова, пишет Trend News.

http://panarmenian.net/rus/world/news/52466/

Դժվար է ասել սա ինչ կլինի, իրական բա՞ն, թե՞ փուչիկ, բայց ինքն իրենով մոտեցումը ճիշտ է: Իսկ մեր մոտ, ցավոք սրտի, նույնիսկ դեռ չկա նման կենտրոններ ունենալու անհրաժեշտության հստակ գիտակցում: Ինչներիսա՞ պետք, որ մի հատ էլ էտ դեբիլներին, ոչխարներին, էշերին … ուսումնասիրենք: Մինչ դեռ մեզ ուղղակի անհրաժեշտ է ունենալ լուրջ ադրբեջանագիտություն: Ու ինչու՞ միայն ադրբեջանագիտություն: Վրացագիտություն, կովկասագիտություն, իսլամագիտություն և իհարկե թուրքագիտություն, իրանագիտություն և արաբագիտություն, որոնք արդեն կան, բայց չգիտեմ, թե ինչ մակարդակի վրա են:

Պիտակներ. ,

20 տարի առաջ` 1990 թվականի օգոստոսի 23-ին, ընդունվեց Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը:

Հռչակագրի տեքստը ամբողջությամբ այստեղ: Շնորհակալություն dabavog-ին:

Պիտակներ. , ,

Ադրբեջանական ՀՕՊ

Առաջին նկարում նշված են զենիթահրթիռային համակարգերի և ռադիոլոկացիոն համակարգերի դիրքերն ու ծածկման տիրույթը, երկրորդում միայն զենիթահրթիռային համակարգերի դիրքերը ու ծածկման տիրույթը: Ծածկման տիրույթները տրված են ըստ ստանդարտ հրթիռների և առանց ռելիեֆը հաշվի առնելու, այնպես որ իրական պատկերը կարող է էապես տարբերվել: ԶՀՀ մաս կազմող ռադարների տեսանելիության տիրույթները տրված չեն:

Նշանակումները.

Սպիտակ գույնով նշված է Արցախի Հանրապետության սահմանը
Մուգ կարմիր եռանկյունի/շրջանագիծ ” Ս-75 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Մուգ կապույտ փոքր շրջանակ և քառակուսի ” ռադիոլոկացիոն համակարգի կամ ռադարի դիրք
Մուգ կապույտ շրջանագիծ ” ռադիոլոկացիոն համակարգի կամ ռադարի ծածկման տիրույթ (նշված է ոչ բոլորի համար)
Փիրուզագույն եռանկյունի/շրջանագիծ ” Ս-125 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Բաց կանաչ եռանկյունի/շրջանագիծ ” “Կռուգ” ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Վարդագույն եռանկյունի/շրջանագիծ ” Ս-200 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Շագանակագույն քառակուսի ” ՀՕՊ վարժական հրածգարան

Նկարները սեղմելու դեպքում մեծանում են:

Իսկ դուք ասում եք Ս-300 հա Ս-300:

Նկարները ըստ geimint.blogspot.com-ի:

Պիտակներ. , , ,

Պարզվումա, որ էս ջաբախանները հլա դեռ թռնում են )))

Նկարում լեհական բանակի “Կռուգ-Մ3”-ն է 2006 թվականին, զորավարժությունների ժամանակ:

Պիտակներ. ,