«Հայաստան/Армения» խորագրի պահոցը

Էսօր զորավարի 146-ամյակն է

ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:

Թշնամիներդ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրենց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ:

Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքուշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցցես հավետ դու, անսասան Անդրանի՛կ:

Հայաստանի սոխակները քեզ համար,
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքի տեր ու պաշտպան, Անդրանի՛կ:

Պիտակներ. , ,

Ա դե մեր “Զինուժը” կացինա էլի, հո՞ զոռով չի: Անցյալ շաբաթվա թողարկման ժամանակ զորավարժությունների կադրերում ճխտել են ինչ-որ լևի Տոչկա-Ու: Մի քանի հաղորդում դրանից առաջ էլ ճխտել էին չորս հատ ոչ պակաս լևի Միգ-23: Այ մարդ, եթե ունենք ու ուզում եք ցույց տաք, մարդավարի էդ անտերը ցույց տվեք, թե չունեք, կակովա՞ խուդոժնիկա ինտերնետի ես շատ գիտեմ որ գյոռից հանած կադրեր եք ճխտում: Որ ի՞նչ: Էլ չասեմ, որ էտ հաղորդումը վայթեմ դեռ սովետի մեջա մնացել (սովետում ապրած հասցրածներ, խնդրում եմ հաստատեք կամ հերքեք սա): Հա, մեկ էլ տեսնես “Զինուժի” ռեյտինգը ինչքանա՞:

Պիտակներ. , ,

matterwaves“Գիտնականնե՞ր, թե՞ դեմագոգներ” հարցադրման պատասխանն այստեղ:

Պիտակներ. ,

Նախապես ասում եմ ” այն ինչ այս գրառման մեջ գրում եմ, շատ հավանական է, որ իրականությանը ամենևին չհամապատասխանի, ստուգելու ոչ ժամանակ, ոչ հավես, ոչ էլ ներվեր չեն եղել:

Մենք և ադրբեջանցիները ինչ-ինչ տարբերություններ ունենք: Ասենք չեմ ասում լավ, վատ ու չեմ ասում, որովհետև չեմ ուզում տենց բան ասել: Ասում եմ, որ կան օբյեկտիվ տարբերություններ: Այն հատկություններից մեկը, որով տենց օբյեկտիվորեն տարբերվում ենք, դա դիվերսիա կամ, եթե կուզեք տակ փորելու ու կյավուզա գրելու հատկությունն է: Բայց էտ ձեր իմացած հայկական, պապենական տակ փորելն ու կլյաուզա գրելը չի: Ասենք էս վիկիլիքսեղենը, որ տպվեց, Իլհամը ահագին ամբախ-զամբախ տուֆտել էր տարբեր մարդկանց մասին: Դե մենք ասենք խժժացինք, կայֆավատ էղանք, անցավ գնաց: Ադրբեջանցիները տենց չեն: Հիմա Հայաստանի վիկիլիքսեղենից են բաներ տպվել ու մասնավորապես, որ հայերը ուկրաինացիներին չէին թողնում իրանց գալադամոռը հիշեն, քանզի վասն զի համընկնում էր հերթական օրհնված սհաթի հետ, բան-ման: Ի տարբերություն մեզ, ադրբեջանցիները հավայ չեն խժժում. “ֆորպոստ, բան-ման”, այսինքն` չէ, խժժալը խժժում են, բայց դա իրանց հիմնական զբաղմունքը չի դրա հետ կապված, իսկ հիմնական զբաղմունքը ուկրաինական ֆորումներում, հայերեն ասած, շիրա տալն է: Դե պարզա, կյանքումս ուկրաինական ֆորում չեմ տեսել, բայց չեմ կասկածում, որ բազմաթիվ ադրբեջանցիներ ու հատկապես և առավել ևս ադրբեջանուհիներ ջանասեր մեղուների նման ուկրաինական ֆորումներում շիրա են տալիս: Ու ասենք իրանց մոտ նենց չի, որ ինչ-որ ֆլեշմոբովա դա կազմակերպվել, ներքին մղումով, էնտուզիազմի հաշվին:

Պիտակներ. ,

Հունվարի 2-ին գրել էի, որ Արարատյան Հայրապետական թեմի կայքում վնասակար կոդով էջ կա տեղադրված: Նույն օրը իրենց նամակ էի գրել, որ խնդիրը վերացնեն: Հունվարի 11-ին պատասխանեցին, որ շատ շնորհակալ են ու իրենք համապատասխան քայլեր կձեռնարկեն: Պատասխանը ստանալու օրվանից անցել է գրեթե մեկ ամիս ու մինչև հիմա քայլեր են ձեռնարկում:

Պիտակներ.

“Գիտնականնե՞ր, թե՞ դեմագոգներ”:

Պիտակներ.

Հերթական այլանդակությունը “Արմենիա ԾիՎի”-ով ” “Ճիշտ, թե՞ սուտ”:

Պիտակներ. , , ,

Աբսուրդներ

Համար 1:

Աբսուրդ մեկ անգործությամբ: Անգործության վայրը` Վանաձոր: Անգործության ժամանակը` սրանից տենց մի 2 տարի առաջ: Գործող և չգործող անձիք` մայրս ու ազգականներիցս մեկը:

Մայրս.
– Գործ չե՞ս ճարել:
– Չէ, այ ցավդ տանեմ, ու՞րա ստեղ գործ: Էս տարի հլը գնամ Ռուսաստան, տենամ ի՞նչ եմ անում:
– Լսի, ստե պոլիտեխնիկի մոտ շինարարությունա, ամիսը տենց մինչև 40–50 փող են տալիս ու մարդ են ուզում, ձեր տներից էլ 20–30 րոպեի ոտի ճամփայա, մի հատ գնա:
– Ի՞, այ ցավդ տանեմ, խի էտ ի՞նչ փողա որ, որ ես դրա հմա գնամ ստեից պոլիտեխնիկ հասնեմ:

Ոչ, ոչ, ազգականս ոչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու էր, ոչ էլ բիոինֆորմատիկայի մասնագետ: Միջնակարգ կրթությամբ, երբեք բանվորից բացի ուրիշ բան չաշխատած մարդ էր:

Զանավես:

_______________________________________________________________________________

Համար 2:

Աբսուրդ մեկ անգործությամբ: Անգործության վայրը` Լոռու գյուղերից մեկը: Անգործության ժամանակը` սրանից տենց մի 2 տարի առաջ: Գործող և չգործող անձիք`մի հատ կին, մի հատ խեղճ ու կրակ ամուսին, լրագրողներ, երեխաներ:

Կինը տեսախցիկին ուշադիր նայող երեխաների, մեջքը կորացրած ամուսնու, չորացած, ճաք տված հողի և բառացիորեն տան կողքով անցնող առվակի ֆոնին.
– Ստեղ տուն-մուն ծախեցինք, գնացինք Ռուսաստան, էն էլ ընտեղից քշեցին, հիմա հետ ենք եկել, ոչ ապրելու տեղ ունեինք, ոչ աշխատանք, լավա գոնե բարեկամներիցս մեկը գյուղի ծայրին էս ազատ տունը մեզ տվեց: Բայց ոչ մի ապրուստ չունենք, ոչ կարող ենք այստեղ ապրել, ոչ էլ Ռուսաստան գնալ, գոնե մի հարուստ մարդ լինի, մեզ օգնի:

Զանավես:

_______________________________________________________________________________

Համար 3:

Աբսուրդ մեկ անգործությամբ: Անգործության վայրը` Սյունիքի կամ Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկը: Անգործության ժամանակը` “դե Սպիտակի երկրաշարժից առաջ հլա շատ տարի առաջ մի հատ երկրաշարժ էլ մեր մոտ էր էղել”–ից մինչև տենց մեր օրերը (տենց մի 30–40 տարի): Գործող և չգործող անձիք` ընտանիքի արդեն ծերացող հայր, մի քանի արդեն հասուն և նույնիսկ ամուսնացած որդիներ, ընտանիքի այլ անդամներ, լրագրողներ:

Ընտանիքի հայրը պատմում է.
– Դե երկրաշարժը, որ եղավ, դե Սպիտակի երկրաշարժից առաջ հլա շատ տարի առաջ մի հատ երկրաշարժ էլ մեր մոտ էր էղել, 19** թվին, էս մեր տունը լավ վնասվեց: Ուժեղ չէր, գյուղում տենց մի էրկու–իրեք տուն վնասվեց, մեկը մերը,– ցույց է տալիս խախուտ, հսկայական ճաքերով տունը: Էկան, տեսան, խոստացան, որ կօգնեն վերանորոգել կամ նոր տուն կտան ու տենց էլ հա ձգձգեցին, ձգձգեցին, քանի տարի, մինչև որ սովետը քանդվեց, էս մեր երկիրն էլ մեր մասին հեչ չի մտածում, ոչ հիշում են, ոչ մի բան խոստանում են, մեզ վաբշե մոռացել են, հիմա էս տան մեջ, ոչ երեխա ունենալա էղնում, ձմեռները ճաքերից, ինչքան ուզումա բան խցկենք, քամի, ցուրտ:

Զանավես:
_______________________________________________________________________________

Պիտակներ. ,

Այստեղ կակ բե իմ բոստանն են քար գցում` կապված նախրոդ գրառմանս հետ: Մի խոսքով, ռադի սպռավեդլիվըսծի ծանոթացեք նաև Սարգիս Այվազյանի գրքի հետ: Ի դեպ, Դյակոնովի քննադատություններ կան նաև իմ նշած կայքում, մասնավորապես “Ուրարտները կամ, ովքե՞ր էին ուրարտացիները” գիրքը:

Հ.Գ.
“Նորավանքն” էլ լավ կանի գոնե Սարգիս Այվազյանի գրքի կոդավորումը խելքի բերի, թե չէ ամեն մարդ չի, որ քաշելուց հետո կկարողանա կարդալ:

Պիտակներ. ,

Վերջերս մի բավականին օգտակար կայք գտա annals.xlegio.ru: Ահագին նյութ կա պատմության վերաբերյալ, այդ թվում Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի, հայ ժողովրդի պատմության: Ձեռքի հետ սկսեցի կարդալ Դյակոնովի “Հայ ժողովրդի նախապատմություն” գիրքը: Ասեմ, որ հին, բարի ժամանակներում, երբ որոշ հայ պատմաբանների պրպտումները ուրարտերենը հայերենի հետ նույնացնելու, հայերի էթնոգենեզը մինուս անվերջության ձգտեցնելու և նմանատիպ այլ բաներն իմ կողքով էլ էին անցել, Դյակոնովն իր տեսությամբ իմ աչքերում ոչ ավել, ոչ պակաս հայ պատմագրության համար մեկ թշնամին էր, ով պաշտպանում էր “հայերի եկվորության” թեզը, ծախված էր ես շատ գիտեմ ում (ի դեմս թուրքերի), մասնակից էր հայերի դեմ համաշխարհային դավադրության և այլն, և այլն: Հետո ժամանակի ընթացքում մի քիչ ավելի շատ բան իմացա պատմագրության ու լեզվաբանության մասին և արդյունքում նախկին ծայրահեղ վերաբերմունքս մեղմացավ ու վերացավ: Ու հիմա, կարդալիս, երբ որևէ նախատրամադրվածություն հեղինակի և աշխատության նկատմամբ չկա, այն լրիվ ուրիշ կերպ է ընկալվում: Նախ, եթե համեմատելու լինենք “հայերեն=ուրարտերեն” և այդ կարգի այլ արատտաների տեսությունների հետ, ապա … է համեմատելու բան ուղղակի չկա: Եվ մոտեցումների գիտականության, և փաստերն ու ենթադրությունները հնարավորինս շատ գիտությունների և գիտական ուղղությունների հետ բարեխղճորեն համաձայնեցնելու, և “իդեա ֆիքսի” ու աճպարարությունների բացակայության առումներով բոլոր այդ արատտաները մի քանի շրջանով զիջում են Դյակոնովի տեսությանը, նույնիսկ այդ տեսության ստեղծումից ավելի քան 40 տարի անց: Եվ բոլորովին զարմանալի չի, որ հենց Դյակոնովի տեսությունն է համընդհանուր ընդունվում ու ոչ մի դավադրության հարց էլ այստեղ չկա: Մի խոսքով, հայ ռևիզիոնիստներն այսօրվա դրությամբ ուղղակի ոչ մի շանս չունեն իրենց տեսությունները համընդհանուր ընդունելի դարձնելու առումով ու պատճառը այդ տեսությունների ակնհայտ թույլ և անհամոզիչ լինելն է, ոչ թե հակահայ համաշխարհային դավադրությունները:

Անգամ, եթե մի օր Դյակոնովի տեսությունը հերքվի (հա, հա գիտեմ, կլինեն մարդիկ, որ սրան կուզենան պատասխանել “արդեն հերքվել է, դա հնացած տեսություն է” և այլն ” ախպոր պես, էլի), այդ գիրքը պետք է կարդալ ու դրանով սովորել, թե ինչպես պետք է աշխատել եղած նյութերի հետ, ինչպես գրագետ կառուցել տեսություններ ու առաջ քաշել հիպոթեզներ և այլն:

Եվ վերջապես ստերի մասին: Սուտ է, թե Դյակոնովի տեսությունը հակահայկական է: Մինչև հիմա կարդացածս որևէ ուսումնասիրություն ավելի հայամետ չի եղել, քան Դյակոնովի տեսությունը: Սուտ է նաև (սրա մասին նախքան կարդալն արդեն գիտեի), թե ըստ Դյակոնովի տեսության հայերը Հայկական լեռնաշխարհում եկվոր են: Դյակոնովի տեսությունը պնդում է, որ եկվոր էին նախահայերենի կրողները, որոնք նոր ձևավորվող հայ ժողովրդին փոխանցեցին իրենց լեզուն, բայց բիոլոգիապես հայերը հիմնականում լեռնաշխարհի բնիկների ժառանգներն են, իսկ նախահայերենի կրողները քանակապես շատ ավելի քիչ են եղել, քան բնիկները: Բոլոր այն կարգի հարցերին, թե “այդ ինչպես փոքրաքանակ մուշկերը կարող էին իրենց լեզուն փոխանցել ավելի մեծաքանակ զանգվածի” համոզիչ և հիմնավոր բացատրություններ տեսությունը տալիս է:

Պիտակներ. ,