«Հայաստան/Армения» խորագրի պահոցը

39-րդ շախմատային օլիմպիադա. 2-րդ տուր

2-րդ տուրում մեր շախմատիստները խաղում են Ավտրալիայի շախմատիստների, իսկ շախմատիստուհիները` Չեխիայի շախմատիստուհիների հետ:

Մեր տղամարդկանց հավաքականը քիչ առաջ ավարտեց իր բոլոր պարտիաները և հաղթեց մրցակցին 3.5:0.5 հաշվով:

Լևոն Արոնյան 1:0 Զոնգ Յուան Ժաո
Դավիդ Սմերդոն 0.5:0.5 Վլադիմիր Հակոբյան
Գաբիրել Սարգսյան 1:0 Ջորջ Վենդի Քսիե
Ստեֆան Ջեյ Սոլոմոն 0:1 Արման Փաշիկյան

Մեր աղջիկների հավաքականը դեռ շարունակում է խաղալ, այս պահին ավարտվել է Թերեզա Օլսարովա Նելի Աղինյան պարտիան. մեր շախմատիստուհին պարտվել է:

Պիտակներ. ,

Հայաստանը Եվրոպայի ամենաապահով երկրների եռյակում է

vartanm-ը հուշեց “European report on preventing violence and knife crime among young people” զեկույցի մասին, որի համաձայն Հայաստանը Եվրոպայի ամենաապահով երկրներից մեկն է: Այսպես. 10-29 տարեկան անձանց սպանությունների թվով Հայաստանը նախավերջին տեղում է 0.50 սպանություն 100000 հոգուն ցուցանիշով: Վերջին տեղում է Գերմանիան 0.47 սպանություն 100000 հոգուն ցուցանիշով: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Ռուսաստանը 15.85 ցուցանիշով, երկրորդում` Ալբանիան 11.20 ցուցանիշով, երրորդում` Ղազախստանը 10.66 ցուցանիշով: Դեռահասների (12-16 տարեկան) նկատմամբ բռնությունների առումով Հայաստանն ընդհանրապես վերջին տեղում է. 2.4% ցուցանիշով, մինչդեռ եվրոպական այնպիսի երկիր, ինչպիսին օրինակ Բելգիան է, դեռահասների նկատմամբ բռնությունները կազմում են մոտ 16-17%: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Սլովենիան ” 27.8%: Ճիշտ է, Հայաստանում համեմատաբար մեծ է դեռահասների զոհվելու ցուցանիշը ” 4-4.5% (վստահ եմ, որ սրա հիմնական մասը բաժին է հասնում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերին) ” այդ գործոնով մենք միջին տեղ ենք զբաղեցնում: Այդ առումով առավել անվտանգ է Իսպանիան -1.4%, իսկ ամենավատը Լեհաստանի ցուցանիշն է ” 6.1%:

Հետո էլ ասում եք, թե երկիրը երկիր չի: Տո շատ էլ լավ երկիրա, իբր Հայաստանի նման երկիր կա՞:

Պիտակներ. ,

Հեռուստացույց եմ նայում. մի քանի ալիքներով համերգներ են: Մտածում եմ, որ մեր երգիչ-երգչուհիներին ախմախ-ախմախ բաներ ասելու հարցում Գալուստ Սահակյանն էլ չի հասնի: Չէ, լավ երգողներ մեջները կան. շատերը նույնիսկ առանց ֆոնոգրամայի, բայց խոսել ընդհանրապես չգիտեն: Օրինակ չեմ հիշում, թե ով մեզ նոր տեղեկացրեց, որ իր համար Հայաստանը դա Հայաստանն է:

Հա, մեկ էլ, եթե երգիչը սկսում է գոռալ “չեմ տեսնում ձեր ձեռքերը”, “ավելի աշխույժ”, “ինչպե՞ս է տրամադրությունը”, ապա վերջ, իրեն կարելի է սպիսատ անել և ուղարկել ռեստորաններում երգելու:

Պիտակներ. , ,

Լինե՞լ, թե՞ չլինել … բարբարոս: Իսկ ինչու՞ չլինել: Եվ ընդհանրապես, ունե՞նք արդյոք մենք այլընտրանք:

-Чистая Правда со временем восторжествует,
Если проделает то же, что явная Ложь.

Պիտակներ. , ,

Геноцид армян ” мои свидетельства. Мустафа Нетим.

Мустафа Нетим был коренным жителем Полиса, но за его гуманистические взгляды его выселили оттуда Тигранакерт, Харберд, Алеп, Тер Зор. Его преследовали Энвер, Талеат и Кемал, последний пообещал большое количество золота, тому турку, который принесет ему голову Нетима.

Подробности и уважаемого Соса Мовсисяна тут.

Պիտակներ. , ,

Այս տեսանյութը գտել եմ Վարդանանք.օրգ ֆորումում: Ուշադրություն դարձրեք 0:46-ից 0:53 հատվածին:

Պիտակներ. , , ,

Ջղայնացած:

Ցավոք սրտի, երեկ ուղևորությունը ձախողվեց մեքենայում առաջացած անսարքության պատճառով, ու ստիպված ետ դարձանք: Բայց անկախ առաջին փորձի ձախողումից այդ երթուղով Արցախ առաջիկայում գնալու ենք: Հույս ունեմ, որ հաջորդ անգամ առնաց տհաճ անակնկալների:

Պիտակներ.

Դե մենք գնացինք:

Պիտակներ. ,

Հիշեցում N:2

Հարգելի ընկերներ, հիշեցնում եմ, որ առաջիկայում նախատեսվում է ուղևորություն Արցախ, և, որ մեքենայում կան երկու ազատ տեղեր, որոնք կարող եք զբաղեցնել դուք:

Ասեմ, որ նախնական երթուղին փոխվել է: Նախ շարժվելու ենք շաբաթ երեկոյան ու հասնելու ենք Քարվաճառ քաղաք, որտեղ և գիշերելու ենք: Մինչև Քարվաճառ մենք մենակ չենք գնալու. մեկ այլ մեքենայով այնտեղ է գնում նաև կոլեգաներիցս մեկը իր ընկերների հետ (որոնց թվում նաև aaghayan-ը): Իրենք այդ ճանապարհը արդեն շատ լավ գիտեն, բազմիցս գնացել են, այնպես որ առանց խնդրի տեղ կհասնենք: Դրա շնորհիվ հաջորդ առավոտյան մի քանի ժամ շահած ենք ունենում, որի շնորհիվ առաջին օրը կարող ենք այցելել մի քանի այլ վայրեր ևս. ենթադրաբար կգնանք կամ Սարսանգ, կամ Իստիսու, կամ էլ ուղղակի ավելի շատ ժամանակ անց կկացնենք Դադիվանքում և Գանձասարում: Փոփվել են նաև երթուղու այլ հատվածներ և գիշերելու վայրերը: Երթուղին այժմ ունի հետևյալ տեսքը:

Շաբաթ.
Երևան-Քարվաճառ:

Կիրակի.
Քարվաճառ-Դադիվանք-Գանձասար-Մարտակերտով Տիգրանակերտ-Նոր Մարաղա (հավանական է, որ այս երթուղում ավելանա նաև Իստիսուն կամ Սարսանգը):

Երկուշաբթի.
Նոր Մարաղա-Շուշի-Ամարաս-Հադրութ-Արաքսի ափ-նոր ջրամբար-Միջնավան-Կովսական-Կապան:

Երեքշաբթի.
Կապան-Երևան:

Գիշերակացի վայրերը Քարվաճառ, Նոր Մարաղա, Կապան:

Եթե միանալ ցանկացողներ կան, խնդրում եմ մինչև այսօր երեկոյան ինձ տեղյակ պահեք:

Պիտակներ. , ,

Հիշեցում N:1

Originally posted by at Աշուն է։ Երեկոյան դպրոցի ժամանակն է։

«Ժառանգ» հասարակական կազմակերպություն

«Քարոզչության անատոմիա» երեկոյան դպրոց

Երևան, հոկտեմբերի 4 — դեկտեմբերի 11, 2010

Դպրոցի նպատակն է քննել քարոզչության դասական և ժամանակակից մեթոդները, ուսումնասիրել զանազան հակամարտություններին ուղեկցող տեղեկատվական-հոգեբանական գործողություններն, ինչպես նաև քարոզչության և հանրային կարծիքի ձևավորման ոլորտում միջազգային փորձը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի տեղեկատվական անվտանգության խնդիրներին։

Ուսումնասիրվող առարկաներն են.

  • Տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն և հանրային կարծիքի ձևավորում, ժամանակակից հակամարտություններում տեղեկատվական և հոգեբանական գործողություններ։
  • Տարածաշրջանային հակամարտություններ. դրանց պատմաքաղաքական և ժողովրդագրական արմատները։ Ռազմավարական աշխարհագրություն։ Տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակ, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
  • Ազգային ինքնություն, ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն։

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ։

Մանրամասներն ու դիմումի ձևն այստեղ. «Քարոզչության անատոմիա» երեկոյան դպրոց

* * *

Պաշտոնական հայտարարությունից զատ մի երկու խոսք էլ ավելացնեմ.

ա. Սա արդեն վեցերորդ նմանատիպ դասընթացն է։ Նախորդ անգամները մրցույթը եղել է մեկ տեղի համար երեքից վեց դիմորդ։

բ. Դպրոցից հետո շրջանավարտները մի քիչ այլ ձևի են նայում աշխարհին։ Այդ պատճառով մեզ երբեմն մեղադրում են, թե «աղանդ» ենք 🙂

գ. Մենք աշխատում ենք շատ լարված գրաֆիկով, «ձեռքի հետ մասնակցել» չի ստացվում։

դ. Դպրոց գալիս են տարբեր մասնագիտությունների և քաղաքական հայացքների տեր մարդիկ՝ ֆիզիկոսներից մինչև քաղաքագետներ, ՀԱԿ-ի անդամներից մինչև դաշնակցականներ։

* * *

Իմ կարծիքով դպրոցն առավել օգտակար կլինի հետևյալ ոլորտներով զբաղվողների համար.

ա. Քաղաքականությունով զբաղվողներին, քաղաքագետներին, քաղաքականությունը լուսաբանող լրագրողներին և բլոգգերներին։

բ. Սոցիալ հոգեբաններին, սոցիոլոգներին, զանգվածային հաղորդակցություններով և հակամարտություններով հետաքրքրվողներին։

գ. Զանազան հասարակական շարժումների ակտիվիստներին։

դ. Արևելագետներին։

Իմաստ չունի դիմել. երիտչինովնիկներին, սպամերներին, արագ հարստանալու դեղատոմսեր որոնող անձանց։ Սա գրում եմ՝ հաշվի առնելով նախորդ դպրոցների որոշ դիմումներ։

* * *

Ժառանգի գործունեությանը կարելի է հետևել նաև Ֆեյսբուքի միջոցով։ Ուրախ կլինեմ դպրոցին վերաբերող հարցերին պատասխանել այստեղ կամ Ֆեյսբուքում։

Պիտակներ. , ,