«Հայաստան/Армения» խորագրի պահոցը

Ֆիզուլի 20

1993թ.-ի օգոստոսի 4-ին Սաֆար «Սչոտչիկ» Աբիևը նամակ էր գրել Սամվել Բաբայանին, թե «мир, дружба, жвачка»։ Բայց նույն օրը Արցախի ամբողջ հարավային հատվածում ադրբեջանցիները լայնամասշտաբ հարձակում են սկսում։

Ի՞նչ իմանար խեղճ Սչոտչիկը, որ իր այդ ավանտյուրայից ընդամենը 18 օր հետո իրենք կկորցնեն Ֆիզուլին, ապա նաև Ջաբրայիլը ու Ղուբաթլուն։

20 տարի առաջ այս օրը հակահարձակման անցած հայկական բանակը ազատագրեց Ֆիզուլի քաղաքը։

Պիտակներ. , , , , , , ,

Մերոնք կարողա Յակ-130 առնեն։ Ու նորից մեր կողմից ձեն-ձուն չկա։ Ռուսների հաշվետվությունները չէղնեն, իսկի չենք էլ իմանա։

Յակ-130

Իսկ Յակ-130-ի ձեռք բերումը շատ լուրջ բանա։ Ոչ այնքան էդ ինքնաթիռի գոյությամբ, որքան էն փաստով, որ դա ամենայն հավանականությամբ նշանակում է ռազմաօդային ուժերի զարգացման երկարաժամկետ պլանի գոյություն։ Աստված տա` ճիշտ դուրս գա ենթադրությունս։

Պիտակներ. , ,

Եվս մեկ բարձրակարգ դիպուկահար հրացան մեր բանակում

Մեջտեղի դիպուկահար հրացանը կարծես թե նորույթ է (ես նախկինում չէի տեսեկ)։Եթե չեմ սխալվում, ֆրանսիական PGM 338 է, 8.6մմ տրանաչափով։

Դիպուկահար հրացաններ

Առաջին պլանում 12.7մմ “Truvelo .50”-նն է (Հարավ Աֆրիկյան Հանրապետություն), իսկ ետին պլանում “Acuracy International”-ի “Arctic Warfare” սերիայի 8.6մմ հրացանն է (աշխարհում լավագույններից մեկն է)։

Փաստորեն, մեր բանակն ունի հետևյալ դիպուկահար հրացաններից.
Դրանից բացի, ունենք նաև.
1. 7.62մմ ավստրիական “Steyr-Mannlicher SSG 08”
2. 8.6մմ բրիտանական “Arctic Warfare”,
3. 8.6մմ ֆրանսիական PGM 338,
4. 12.7մմ ամերիկյան “TAC-50” ու դրա հարավաֆրիկյան կլոնը` “Truvelo .50” 12.7,
5. 12.7մմ չեխական “Falcon”,
6. 12.7մմ սերբական “M-93” (“Սև նետ”),

Եվ վերջապես 12.7մմ հայկական “Կ-15″։

Բացի այդ, կարծեմ ռուսական 7.62մմ СВ-98 էլ ունենք, բայց նկարը հիմա չեմ գտնում։ Հա, ու դե բնականաբար СВД։

Պիտակներ. ,

Ծոծրակիս հաջորդ սերնդի շունչն առաջին անգամ զգացի, երբ մի երեխա մոտեցավ ու թե. «ձյաձյա, չեք ասի՞ ժամը քանիսնա»։ Էդ «ձյաձյան» ինձ պարալիզացրեց, որովհետև ընդամենը 10-րդ դասարան էի։

Երկրորդ անգամ դա եղավ, երբ առաջին անգամ ինձ «պարոն»-ով դիմեցին. էդ մի 2 տարի առաջ էր։ Մինչև հիմա ներվայանում եմ, որ տենց են դիմում։

Երրորդ անգամն էլ այսօր, երբ ինձ հարցրեցին, թե ո՞վ է … Լոբզիկը։ Ու հարցնողը այնպես չի, որ հայ-ադրբեջանանակն թեմայով չէր հետաքրքրվում։

Պիտակներ. , ,

Պարզվում է, որ ինտերնետներում էսպիսի մի սայթ կա armedu.am ։ Կայքի նկարագրությունից

Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի և Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ձևավորած պատվերի շրջանակներում ստեղծվել է Հայաստանի դպրոցների ինտերնետային համալիր էջը` «Կրթական համալիր էջ» պորտալը։ Այն այժմ կոչվում է «Հայկական կրթական միջավայր»։

Պորտալը շահագործում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Կայքում «Կրթական նյութեր» խորագրի տակ կա «Պաշարների կատալոգ» բաժին, որտեղ, ի թիվս այլ նյութերի, կան օրինակ այսպիսիները.
«Էզոթերիկոս»
«Իլիականը և հայկական մշակույթը» (հղումներ` Վարպետյանին!!!)
«Բրիտանիա կղզու առաջին բնակիչները եկել են Հայաստանից»
ու այդ կարգի էլի մի քանի նյութեր։

Բան չունեմ ասելու, կայքում կարծես թե նորմալ նյութեր էլ կան, բայց հարցն էնա, որ սենց բան պետական ծրագրով հովանավորված կայքում ՉՊԻՏԻ ԼԻՆԻ։

Ես վերջը պիտի մեր դպրոցական դասագրքերն առնեմ, մի հատ կարդամ, տեսնեմ ընտեղ ինչեր են գրում։

Պիտակներ. ,

Ցուցակագրման մասին

Ժամանակ առ ժամանակ հայոց ինտերնետներում ինչ-որ ցուցակներ են կազմվում. ազգի դավաճանների, տականքների, հող հանձնողների ևն ևն։ Ես հասկանում եմ, որ մարդիկ դա կազմում են ամենաանկեղծ մղումներից ելնելով, բայց եկեք տեսնենք, թե ինչ ճակատագիր են ունեցել ոչ պակաս անկեղծ մղումներով այլ ցուցակագիրներ։

Եկեք օրինակ` ուշադրություն դարձնենք ընկեր Եժովի վրա։ Ցուցակների կազմումն ընկեր Եժովը սկսել էր առնվազն 1934-1935թթ.։ Կազմել էր պատասխանատվության և պարտքի լուրջ զգացումով ու անօրինակ աշխատասիրությամբ, ինչի շնորհիվ կազմված ցուցակն ավելի քան 700 կիլո մարդկանց անուններով, հիրավի, արժանի է Գինեսի ռեկորդների գրքում տեղ զբաղեցնելուն։

Բայց ոչինչ հավերժ չէ և 1938-ին ԽՍՀՄ գլխավոր ցուցակագրի պաշտոնում ընկեր Եժովին փոխարինեց ընկեր Բերիան։ Վերջինս էլ իր սեփական ցուցակում գրանցեց նաև ընկեր Եժովին։ Դե ի՞նչ ասենք, հողը բետոնից լինի վրան։

Ընկեր Բերիայի կարիերան շատ ավելի երկար տևեց, մոտ 15 տարի, բայց 15 տարի անց անսպասելիորեն պարզվեց, որ նա ևս ցուցակագրված է։

Ընկեր Բերիային ցուցակագրած Սերգեյ Նիկիֆորովիչ Կռուգլովի նկատմամբ ճակատագիրն ավելի բարեհաճ գտնվեց։ Նրան չգնդակահարեցին, մարդն ինքը սեփական նախաձեռնությամբ ընկավ գնացքի տակ։

Եթե կարծում եք, թե սա զուտ խորհրդային ֆենոմեն էր, առաջարկում եմ ծանոթանալ քաղաքացիներ Ժան-Պոլ Մարատի, Ժորժ Դանտոնի, Մաքսիմիլիան Ռոբեսպիերի և այլոց կենսագրություններին։ Սրանք բոլորն անվանի և փորձված ցուցակ կազմողներ էին։

Եվ այս բոլոր բարի մարդիկ դեռ ամենահայտնի ցուցակագիրներն են, սիրելի մեծիկներ և փոքրիկներ։ Մինչդեռ նրանց բազմաթիվ օգնականների, խորհրդականների, ենթակաների և պարզապես համակիրների անունները, ովքեր անմասն չէին մնում ցուցակ կազմելու հայրենանվեր գործից, այսօր չի հիշում նույնիսկ Ինտերնետը։

Հ.Գ.
Ի դեպ, բրիտանացի գիտնականներն այս ֆենոմենը բացատրում են այն փաստով, որ ցուցակագիրը ցուցակի վերջում գրում է նաև իր անունը, օրինակ` «կազմեց` այսինչը», իսկ գնդակահարողներն էլ հասնում են ցուցակի վերջին, կարդում են անունը և ցուցակագրողին էլ են գնդակահարում։ Թյուրիմացաբար։

Պիտակներ. , , ,

Եղեռնի հետևանքների վերացման մասին

Մի ռոմանտիկ միտք կա հայերիս, հատկապես` հայ ազգայնականների շրջանում, թե. «հեռու չէ կորցրածը հետ բերելու օրը», իսկ Թուրքիան էլ կավե ոտքերով հսկա է պարզապես, որ մեր մի հարվածով կտապալվի։ Ու ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մարդկանց շուրթերից պարբերաբար լսում եմ այս մտքերը։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Էն, որ Րաֆֆին կմսխի իր ռեսուրսը, սպասելի էր, արա բայց սե՞նց։ Դեռ ոչ ոք սենց ապաշնորհ ու բառադի ձևով չէր մսխել իր երկրորդ տեղը։ Էլ չասեմ, թե ինչ հեշտությամբ են կարողանում Րաֆֆու վրից միտինգը տանել։ Երբ որ դա Նիկոլն էր անում, էդ դեռ նորմալ էր, Նիկոլը ոտի վրա միտինգ սարքողա, բայց երեկ նույն բանը հաջողությամբ անում էր Անդրեասը։ Անելը որնա՞ Րաֆֆուն, Րաֆֆու միտինգին անվանեց «մի խումբ քաղաքացիներ» ու նաղդ սաղ իրա ձեռքը վերցնող էր, եթե ոստիկաննեը չփաթթեին, չտանեին։

Պիտակներ. , ,

Սամվել Կարապետյանի հնչեցրած որոշ թեզերի մասին

Հասկանալով հանդերձ, որ grigor-yan-ի գրելու ոճը շատ կոշտ է, իսկ երբեմն էլ նույնիսկ կոպիտ ու դա շատ-շատերին դուր չի, բայց ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ։

Самвел Карапетян ” жерва гаврасоидной пропаганды

Հ.Գ.
Թեմայից անտեղյակների համար։ Գավռասը քրիստոնեական հարթակներում ֆռֆռացող ու քաղկեդոնյան Հայաստանի մասին երազող ինտերնետ-պերսոնաժա։

Պիտակներ. , ,

Յանիմ նամակ

Չկա, չկա, մի բաց նամակ էլ ես գրեմ։ Վերջիվերջո ումի՞ց եմ պակաս։ Սաղ իրար գրեցին, ես էլ գրեմ էլի։

Մտածեցի, որ վայթեմ ընդդիմադիրներին նամակ գրող չի եղել (խոսքն, իհարկե, Ազատության հրապարակի ընդդիմության մասին է)։

2008-ին էլ, հիմա էլ հրապարակում հավաքված ընդդիմադիրներն ասում են, որ հեղափոխություն են ուզում անել ու անելու են։ Բայց ախր, ընդդիմադիրներ ջան, չկա տենց բան, իրականում ոչ ուզածներդա հեղափոխություն, ոչ էլ անելու եք էդ հեղափոխությունը։

Ձեր ուզածն իրականում շատ ավելի քիչ բանա ” ընդամենը իշխանափոխություն եք ուզում։ Բայց նույնիսկ իշխանափոխությունը չեք բաշարելու անել, որովհետև զբաղված եք հեղափոխության մասին անբովանդակ հռետորաբանությամբ, ինչի վրա անիմաստ ժամանակ եք վատնում։ Ախր եթե նպատակն պարզապես իշխանափոխությունն է, տենց էլ պիտի ասվի և աշխատանքն էլ պիտի համապատասխան բովանդակությունն ունենա։

Հեղափոխության մասին ճառերով իշխանություն չես փոխի. վերջիվերջո իշխանության ամրության պաշարը կհերիքի, որ ճառերից չփլվի։

Իսկ զուտ իշխանափոխության հասնելու համար ձեզ լրիվ ուրիշ բանա պետք. ուժեր կուտակել, կոնսոլիդացնել։ Դրա շանսը Րաֆֆին ուներ, բայց նույնիսկ չփորձեց այդ շանսն օգտագործել։ Ու երևի դեռ կարելիա էդ ճանապարհով գնալ, տեսեք, հետո չասեք, թե չզգուշացրի։

Պիտակներ. ,