«Հայաստան» պիտակով գրառումները

Մի շարք երկրներ ՄԱԿ-ի սպառազինությունների ռեեստր են ներկայացրել իրենց հաշվետվությունները: Ադրբեջանը դեռ իր հաշվետվությունը չի ներկայացրել, բայց վաճառող երկրների հաշվետվություններից որոշակի տեղեկություններ կարելի է քաղել: 2009 թվականին Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել.
9 հատ 203մմ 2Ս7 ինքնագնաց հրետանային համակարգ
5 հատ Սու-25 գրոհային ինքնաթիռ
իսկ Ուկրաինայից.
29 ԲՏՌ-70
29 հատ 122մ 2Ս1 ինքնագնաց հրետանային համակարգ
6 հատ 152մմ 2Ս3 ինքնագնաց հրետանային համակարգ
1 հատ Միգ-29ՈՒԲ ուսումնա-մարտական կործանիչ
11 հատ Մի-24 մարտական ուղղաթիռ
3000 հատ ինքնաձիգ

Մեր հաշվետվությունում ինչպես միշտ միայն հրազեն է:
300 հատ ՊՄ ատրճանակ
300 հատ ՊՄՄ ատրճանակ
3 հատ ՊՍՄ ատրճանակ
3 հատ ԲՍՍ (՞) հրացան
480 հատ Ակ-105 ինքնաձիգ
36 հատ ՌՊԿ-74Մ գնդացիր

Առկա հաշվետվություններից և ոչ մեկում մեր երկիրը որպես գնորդ նշված չէ:

Պիտակներ. , , , ,

Ըստ Ռեգնումի, ինչ-որ մարդիք կլյաուզա են գրել մի շարք ԶԼՄ-ների ոմն անանուն բարձրաստիճան հայ չինովնիկի մասին, որն իբր հավաքագրվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից, Ազգային Անվտանգության Ծառայությունը հերքել է, իսկ ընդիմադիր մամուլն էլ, նորից ըստ Ռեգնումի ” ես ընդիմադիր մամուլ չեմ կարդում, արդեն շրջանառության մեջ է դրել չինովնիկի ով լինելու իր վարկածը. Վիգեն Սարգսյան:

1. Հնարավոր է, որ Վիգեն Սարգսյանը (կամ որևէ այլ բարձրաստիճան չինովնիկ) իրոք ծախված է:
2. Հնարավոր է, որ ընդիմադիր մամուլն է փորձում դատարկ տեղը սենսացիա հորինել:
3. Հնարավոր է, որ Վիգեն Սարգսյանի ծախված լինելու մեջ վստահ որևէ մեկը ուղղակի նամակ է թխել:
4. Ռեգնումը լրիվ զրոյից ինչ-որ բաներ է հնարել:

Չորս տարբերակն էլ լրիվ հավանական եմ համարում: Բուն Ռեգնումի նյութը շատ լոլոլո է www . regnum . ru/news/1306545.html Մարդ չգիտի էլ, թե ինչ մտածի:

Հ.Գ.
ԱԱԾ հաղորդագրությունը:

Պիտակներ. , ,

Ինձ երեկվանից մի հարց էլ է հուզում. քանի՞ դպրոց (ոչ միջազգային, այլ մեր սովորական, պապենական մինջանկարգ դպրոցներից), կարելի է վերանորոգել, ժամանակակից (ու ես նույնիսկ կասեի միջազգային_չափանիշներին_համապատասխան) տեխնիկայով վերազինել (համակարգիչներ, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ու անատոմիայի դասասենյակներով ու լաբորատորիաներով, գրադարաններով, մարզադահլիճով) 60 միլիոն դոլարով:

Հ.Գ.
Ի դեպ, Գալուստ Սահակյանը հաստատել է, որ Կառավարությունը տապոռ-տապոռ իր էշն է առաջ քշելու:

Պիտակներ. , ,

.ամ զոնայում Արցախ բառը ռուսերեն փնտրելիս Գուգլը գտնում է մոտ 139.000 արդյունք, իսկ Ղարաբաղ բառի որոնումը տալիս է մոտ 271.000 արդյունք:

.ազ զոնայում համապատասխանաբար  5.520 և 782.000 արդյունք:

Ընդհանրապես ադրբեջանցիները շատ սկզբունքային են տեղանունների հարցում: Օրինակ` Ստեփանակերտ բառը .ազ զոնայում գտնվում է 4.620 անգամ, մինչդեռ Խանկենդի բառը` 182.000: Մարտակերտ-Մարդակերտ բառերը միասին գտնվում են 1952 անգամ, իսկ Աղդերեն` 51.100: Մարտունի ” 1970, Խոջավենդ ” 35.100:

Փորձի համար .ամ զոնայում փնտրեցի նաև ազատագրված շրջանների նախկին շրջկենտրոնների անունները հայկական և թուրքական տարբերակներով.

Քարվաճառ ” 1.140, Քելբաջար ” 1.960:

Կովսական  ” 405, Զանգելան ” 525:

Սևաղբյուր/Վարանդա ” 1+238=239,  Ֆիզուլի ” 4.400

Մեխակավան/Ջրական ” 5+2=7, Ջաբրաիլ/Ջեբրաիլ ” 175+458=636

Բերձոր/Բերդաձոր + 739+169=908, Լաչին ” 2.530

Սանասար -554,  Ղուբատլի/Ղուբատլու ” 467+170=637

Ընդ որում Սանասարի դեպքում արդյունքների մեծ մասը մարդկանց անուններ են:

.ազ զոնայում հայկական տարբերակները փնտրելն անիմաստ է, չեմ էլ փորձել:

Հ.Գ.
Գրառումն անելիս, Շուշին չէի փորձել, բայց իզուր. միակ վիճակը փրկողը Շուշին է: .ամ զոնայում
Շուշի ” 21.600, Շուշա ” 981

.ազ զոնայում համապատասխանաբար 13.600 և 32.500:

Պիտակներ. , , ,

Հրապարակվել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների 2009 թվականի ծրագիրը: Դեռ թռուցիկ եմ կարդացել: Ի՞նչ կա:

Առաջին գլուխը կոչվում է “Քաղաքական և անվտանգությանն առնչվող խնդիրներ”: Ուշագրավ գլուխ է: Այնտեղ խոսվում է համագործակցության հետագա խորացման, հարևանների հետ հարաբերությունների լավացման (այդ թվում Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության), ժողովրդավարության (այստեղ պոլնի կամպլեկտ ” ընտրական տեխնոլոգիաներ, մարտի մեկ, մամուլի ազատություն, հանրահավաքների իրավունք ու ես շատ գիտեմ էլ ինչեր), կարգապահական կանոնակարգի փոփոխություն, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողություն, ահաբեկչություն և այլն: Այս գլխում բավականին ուշագրավ է նաև տնտեսական 1.6 կետը, որը սխալմամբ վերնագրված է “Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն” ” վրիպակ է: Մասնավորապես խոսվում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների բացման և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին մասնակցության մասին: Այս ամենը, իհարկե, շատ համահունչ է վերջին տարիներին մեր երկրի շուրջ ընթացող պրոցեսներին և կամ էլ հակառակը. այդ պրոցեսներն են համահունչ այս ամենին:

Երկրորդ` “Պաշտպանական անվտանգության և ռազմական հարցեր” գլխում նախատեսվում են ԶՈՒ-ում հրամանատարական օղակի վերանայում, ԱԱ վերաբերյալ և ռազմավարական նշանակության փաստաթղթերի մշակում ու վերանայում, պաշտպանության ռազմավարության վերանայում (այդ թվում` կառուցվածքային փոփոխություններ, ենթակառուցվածքներ), համագործակցություն ուսուցման, զորահավաքի համակարգի բյուժետային պլանավորման, ռազմական փոխգործակցության (խաղաղապահ բրիգադ, զորավարժություններ), ռազմաարդյունաբերության, սահմանային անվտանգության ոլորտներում: Այս գլուխն առանձին վերլուծելու կարիք կա, բայց ցավոք սրտի անկախ ռազմական փորձագետներ մենք չունենք. համենայն դեպս ես չգիտեմ այդպիսիներին: Իմ կարծիքով այստեղ քննադատելի շատ դրույթներ կան. օրինակ ի՞նչ գործ ունի ՆԱՏՕ-ն ասենք մեր ԱԱ վերաբերյալ փաստաթղթերի մշակման հետ:

Երրորդ գլուխը կոչվում է “Հասարակության իրազեկում, գիտություն, արտակարգ իրավիչակների պլանավորում և բնապահնպանություն”: Այստեղ ինչ-որ սեմինարներ, հեռուստատեսային հաղորդումներ, դասախոսություններ են նախատեսվում: Գիտության ոլորտում նախատեսվում է համագործակցություն սեյսմիկ անվտանգության, ժամկետանց թունաքիմիկատների հետ կապված հարցեր:

Չորրորդ գլուխը “Վարչական, պաշտպանողական անվտանգության և ռեսուրսներին առնչվող հարցեր”-ն է: Այն վերաբերում է ծրագրի իրագործմանը:

Պիտակներ. , ,

Վարդան Պետրոսյան

Հայ-թուրքական փոխհարաբերությունների մեջ թուրքերը հայերի նկատմամբ ունեն շատ կոնկրետ վերաբերմունք։ Քաղաքական էլիտան հայերին ճանաչում է որպես ծառա, նա ավելին չի ուզում ճանաչել, իսկ ժողովուրդը հայ ժողովրդին ճանաչում է որպես գյավուր՝ անհավատ. ամեն րոպե նրան կարելի է վերացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ: Ընդհանուր լավ հարցազրույց է, բացի վերջին մտքից, որն էլ ինձ թվում է աղավաղված է ներկայացվել:

Պիտակներ. , ,

Օտարալեզու դպրոցների հետ կապված շատ հաճախ եմ լսում, որ դրանք սպառնալիք են ազգային անվտանգությանը, խաթարում են լեզվամտածողությունը և այլն: Համաձայն եմ, որ դա այդպես է, բայց ախր չի կարելի այդպիսի բաներ ասել: Մարդկանց մեծ մասի համար այդ փաստարկներն ուղղակի անհասկանալի են և հետևաբար ինչ էլ անես, այդ փաստարկները մարդիք ուղղակի չեն ընդունի, եթե ընդհանրապես ծաղրի չենթարկեն:

Պիտակներ. , , ,

Վանաձորում, մեր հարևան թաղամասում մի ծերունի էր ապրում: Հաշմանդամ էր. երկու ձեռքերի դաստակներն էլ կտրված էին: Չգիտեմ, թե երբ և ինչպես էր կորցրել ձեռքերը, չգիտեմ, թե ինչ էր այդ ծերունու անունը: Մենակ էր ապրում, երեխաներ կարծես թե չուներ: Կարծեմ մի ինչ-որ բարեկամուհի ուներ, որ ժամանակ առ ժամանակ այցելում էր. երևի տնային գործերն անելու համար” Բայց վստահ չեմ, որ ճիշտ եմ հիշում. այն ժամանակ երեխա էի, կարող է բարեկամուհի էլ չուներ:

Հետո եկան 90-ականները, տնտեսական ճգնաժամ, ցուրտ, մութ, սով ու չնչին կենսաթոշակներ, որոնցով ոչ թե մարդ, մի ճնճղուկ էլ չէր կարող ապրել: Կառավարությունն էլ երևի որոշել էր, որ այդ կենսաթոշակով միևնույնն է ապրել չի լինի ու ամիսներով մարդկանց չէր վճարում: Այս պայմաններում, եթե այդ ծերունին համալրեր մուրացկանների մեծաքանակ բանակը, դա ոչ ոքի չէր զարմացնի, և ավելին, հաշվի անռնելով նրա վիճակը, շատ շատերը պատրաստակամ կլինեին օգնության ձեռք մեկնել իսկապես անօգնական այդ մարդուն: Անօգնակա՞ն: Մուրացկանությամբ այդ ծերունին չզբաղվեց: Ինչ-որ մեկը նրա համար փայտից ու կաշվից “դաստակներ” էր պատրաստել, որոնց դրսի կողմից նաև դանակներ էին ամրացվում: Ու այդ “դաստակները” ձեռքերին կապած, դրանց վրայի դանակներով այդ ծերունին ծառերից բարեհաջող ազատված գազոների հողն էր կռացած փորում ու այնտեղ կանաչի, կարտոֆիլ, պոմիդոր ցանում: Նաև գնում էր անտառում հաճար էր հավաքում: Երբևէ հաճար հավաքած կա՞ք: Պիտի չոքեչոք ծառից ծառ անցնեք ու ամեն մի սանտիմետր հողը սակրավորի զգուշությամբ փորփրեք, որ տեսնեք կա՞ն արդյոք այդտեղ հաճարի հատիկներ: Ու այդպես այդ մարդն ապրեց սովի ու մթի բոլոր տարիները, ապրեց առանց իր բախտից դժգոհելու ու տրտնջալու, առանց որևէ մեկից որևէ բան մուրալու: Չգիտեմ, թե ինչ եղավ այդ մարդու հետ հետո. լույսերը տվեցին ու լուսավորված քաղաքում նա հանկարծ դարձավ աննկատ, հետո էլ մենք տեղափոխվեցին ուրիշ թաղամաս: Հիմա այդ մարդը մի 80-90 տարեկան պիտի լինի ու հավանաբար արդեն մահացել է: Ինչու՞ եմ սա պատմում: Թող համացանցի անհունում լինի նաև պատմություն այն մասին, որ ահա այսպիսի մի մարդ է ապրել Վանաձոր քաղաքում ու այսպես է ապրել:

Հ.Գ.

Մանվելը հուշեց, որ ծերունու անունը Վիտյա էր: Մի տաս տարի առաջ մահացել է: Աստված հոգին լուսավորի:

Պիտակներ. , ,

Պարզվում է, որ մեր պետությունն այնքան է զարգացել ու այնքան է բաց, որ բյուջեի մսխմանը կարելի է հետևել օն-լայն:

Տեսա vahemart-ի մոտ:

Մի լուրջ հարց տնտեսագետներին, եթե այդպիսիք կան ընթերցողներիս մեջ, դա նորմա՞լ է, որ բյուջեում սոցիալական ոլորտը այդքան մեծ բաժին ունի:

Պիտակներ.

Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, Ասռված հոգիները լուսավորի: Վիրավորներին էլ մաղթում եմ շուտ ապաքինում: Հուսամ նաև, որ կարվեն ճիշտ հետևություններ, իսկ մեղավորները կպատժվեն ամենախիստ ձևով:

Պիտակներ. , ,