«Հայաստան» պիտակով գրառումները

Հմ, ուժային կառույցների աշխատակիցներին խիստ հրահանգ է իջեցվել, որ ամառային հանգիստն անցկացնելու համար Թուրքիա մեկնելն արգելվում է: Եթե սա ճիշտ է, ապա վերջապես, բայց հավատաս չի գալիս. տեսնես որտե՞ղ են ուզում քցած լինեն:

Պիտակներ. ,

Ոմն հոգեթերապևտ-հոգեբույժ Հարություն Մինասյան խիստ արդիական է համարում Հայաստանում բազմակնություն մտցնելը, քանի որ “ըստ վիճակագրության՝ 7 կնոջը 1 տղամարդ է հասնում”: Հետո էլ ավելացրել է. “կրոնը մեզ շատ բաներ է արգելում, բայց կրոնը մեզ նաև չի օգնում մեր ազգի բազմանալու հարցում”: Ոնց եմ ներվայնանում սենց ապուշություններից: Ինչպես տատիկս կասեր, այ հոգեկան բժիշկ ջան, չի լինի՞ որ քիթդ չխոթես այնպիսի հարցերի մեջ, որոնցից բացարձակ տեղեկություն չունես ու էշ-էշ դուրս չտաս: Հոգեթերապևտ ես, գնա հոգիներ թերապևտի էլի, վայ:

Հայաստանում կանանց ու տղամարդկանց քանակը մոտավորապես հավասար է. 47% տղամարդիք և 53% կանայք ու գոյություն չունի ոչ մի “1 տղամարդուն 7 կին” վիճակագրություն: Չէ, հնարավոր է, որ Հարություն Մինասյանի մոտ թերապևտվելու գալիս են հիմնականում կանայք, բայց “не надо путать свою личную шерсть с государственной”:

Ի դեպ, ինչ վերաբերում է ազգի բազմանալու հարցում կրոնի դերին. նախ բազմանալուն վայթեմ կրոնը չի օգնում և երկրորդ, կրոնի դերը ժողովրդագրության մեջ դա չբազմանալը արգելելն է և ոչ թե հակառակը:

Հ.Գ.
Քանի որ 7 օրից խնդրեցին տեղադրել հղում սկզբնաղբյուրի վրա, տեղադրում եմ. http://www.7or.am/blog/?p=3354&cpage=1 :

Պիտակներ. ,

Մենք չենք կարող գնալ արտասահման, դրա համար եկեք արտասահմանը բերենք մեզ մոտ:

ԱԺ կայքում գտա Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու տխրահռչակ նախագիծը ու նրա լրամշակված տարբերակը: Պարզվում է, այնտեղ կա նաև օրինագծի հիմնավորում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

Ներկայացված նախագծերի առաջադրման նպատակն է կարգավորել լեզվաքաղաքականության եւ կրթության բնագավառների օրենսդրության տեխնիկական հակասությունները, ինչպես նաեւ այն դարձնել առավել ճկուն եւ գործառնական՝ կրթության ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Դեռեւս 1993 թվականին ընդունված «Լեզվի մասին» օրենքում օգտագործված են «միջնակարգ-մաuնագիտական»,«մաuնագիտական-տեխնիկական» հասկացությունները, որոնք հետագայում վերանվանվել են: «Բարձրագույն մասնագիտական կրթություն» հասկացությունը նախկինում ներառում էր նաեւ ասպիրանտական կրթությունը, իսկ ներկայումս դա սահմանված է որպես հետբուհական կրթություն եւ այլն։

ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը իրականացնում է պետական քաղաքականություն կրթության բնագավառում: Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ եւ նրա կողմից սահմանված կարգով հիմնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, ինչը հնարավորություն կտա նոր որակական մակարդակի բարձրացնել կրթական ծրագրերի իրականացումը: Միաժամանակ նախագծերը հնարավորություն են տալիս լիազոր մարմնին եւ ՀՀ կառավարությանը իրենց լիազորությունների շրջանակում ապահովել հսկողություն եւ վերահսկողություն նման կրթական ծրագրերի իրականցման նկատմամբ: Գործող օրենսդրությունը ամբողջությամբ չի կարգավորում նշված հարաբերություննեը:

Ներկայումս «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանափակում է միջազգային հեղինակություն ունեցող միայն հանրակրթական այլընտրանքային հաստատությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն, այն դեպքում, երբ որակյալ կրթություն ստանալու պահանջարկը մեծ է, իսկ արտերկրում դա ապահովելու հնարավորություն ունեցողներինը` քիչ։ Նաեւ այս նկատառումից ելնելով գործող օրեսդրությունը հնարավորություն է տվել բարձրագույն ուսումնական հաստատությունների մուտքը ՀՀ, սակայն «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «Հայաuտանի Հանրապետության տարածքում oտարալեզու ոչ հանրակրթական ուuումնական հաuտատություն կարող է հիմնել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարությունը»:

Օրենքի ընդունումը կկարգավորի սովորողների սոցիալական խնդիրների եւ այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորության հարցը` վերացնելով առկա բացերը եւ հակասությունները։

Օրենքի նախագիծը “հիմնավորմամբ”
Օրենքի լրամշակված տարբերակը
Լեզվի մասին գործող օրենքը

Տեխնիկական հակասություններ, եթե այդպիսիք կան. խնդրեմ, թող հարթեն ինչքան ուզում են: Ինչ վերաբերում է իմաստային մասին, ապա իմ կարծիքը cut-ի տակ (ի դեպ, cut բառի համար մի հատ հայերեն հարմար տարբերակ առաջարկեք էլի):

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , ,

Գևորգ Չաուշ, Սուլուխ

Հարյուրերեք տարի առաջ այս օրը` 1907 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցավ Սուլուխի կռիվը: Այս կռիվը դարձավ վերջինը Գևորգ Չաուշի և կարապի երգ ֆիդայական շարժման համար: Իրականում Սուլուխի կռիվը պատահական դիպված չէր և ոչ էլ դեպքերի դժբախտ զուգադիպություն: Այդ կռիվը հենց այդ արդյունքով տրամաբանական ավարտն էր այն գործընթացների, որոնք սկսվել էին 1904 թվականի Սասնա ապստամբության ճնշումից հետո: Հետագայում, եթե ժամանակ լինի, մի փոքր կանդրադառնամ այդ գործընթացներին:

Ինչ վերաբերում է բուն ճակատամարտին, ապա եթե հետաքրքիր է, մանրամասները cut-ի տակ: Զգուշացնում եմ. տեքստը բավականին երկար է:

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , ,

Խաչիկ Դաշտենց-100

Այսօր “Ռանչպարների կանչ”-ի հեղինակի` Խաչիկ Դաշտենցի, ծննդյան 100-ամյակն է:

Պիտակներ. ,

Ի հավելումն այս գրառման մի շարք նկարներ և սկրիներ cut-ի տակ ՌԱՀ ցուցահանդեսից: Թեմային անդրադարձել է նաև Սամվելը:

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , ,

ՌԱՀ ցուցահանդես ՊՆ-ում

Մի քիչ առաջ էլ Հ1-ով նաև Չարենցավանի հաստոցաշինականի մասին ռեպորտաժ էր: Պարզվում է, որ մերոնք տանկի շուրջ 2000 անուն պահեստամաս են արտադրում, իսկ եկող տարվանից ականանետերի արտադրություն են սկսելու: Եթե այս ամենը գոնե մասամբ ջուր չի, ապա շատ ու շատ ուրախալի է:

Պիտակներ. , , ,

Ուրբաթ օրը ընկերներիցս մեկի հետ բավականին երկար քննարկում էինք օտարալեզու դպրոցների հարցը: Մասնավորապես քննարկում էինք այդ նախագծի կողմնակիցների կողմից բերվող փաստարկները: Արդյունքում եկանք ինչ-որ եզրահանգումների, որոնց հիման վրա հիմա կփորձեմ մի փոքր ֆորմալիզացնել ու ընդհանրացնել խնդիրը:

Այսպես. դիցուք ունենք որոշակի ոլորտ, որտեղ ցանկանում ենք ռեֆորմ իրականացնել: Առաջարկվող ռեֆորմը, պետք է անցնի որոշակի պարտադիր փուլերի միջով և որից հետո այն միայն պետք է մեկնարկվի.
1. Պետք է մատնանշվեն տվյալ ոլորտի առավել էական խնդիրները, որոնք նշանակենք ա, բ, գ … փ, ք տառերով: /Կրկնում եմ, խոսքը միայն առաջնային և հրատապ խնդիրների մասին է. ոլորտը կարող է ունենալ նաև երկրորդական խնդիրներ:/
2. Պետք է մատնանշվեն այն համապատասխան ա’, բ’, գ’ … փ’, ք’ թիրախները, որոնց մենք ցանկանում ենք հասնել: Այսինքն, խնդիրը ինչ-որ Վ(ա, բ, գ … փ, ք) վիճակից Վ'(ա’, բ’, գ’, … փ’, ք’) վիճակին անցում կատարելն է: /Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ ենք ուզում արդյունքում ունենալ, որպեսզի ցանկացած պահին կարողանանք գնահատել ընթացող կամ ավարտված ռեֆորմի արդյունավետությունը:/
3. Պետք է առաջարկվի Ռ ռեֆորմը, որն իրականացնում է Վ->Վ’ անցումը և ապացուցվի, որ Ռ ռեֆորմն իսկապես իրականացնում է այդ անցումը:
4. Ռ ռեֆորմի համար պիտի նշվի, թե ինչ ռեսուրսներ (նյութական-ֆինանսական, մարդկային, ժամանակային և այլն) կպահանջի այն իրականացվելու համար: /Հնարավոր է, որ նշված բոլոր խնդիրները լուծելու համար պահանջվեն անընդունելի ծախսեր կամ գոյություն չունեցող ռեսուրսներ:/
5. Ռ ռեֆորմի համար պիտի հիմնավորվի, որ այն չի առաջացնում անցանկալի կողմնակի հետևանքներ: /Հնարավոր է, որ առաջարկվող ռեֆորմը լուծելով առկա խնդիրները` առաջացնում է շատ ավելի լուրջ և դժվար լուծելի խնդիրներ:/
6. Պիտի հիմնավորվի, որ գոյություն չունի Ռա, Ռբ, Ռգ … Ռփ, Ռք ռեֆորմների հավաքածու, որոնք միասին իրականացնում են Վ->Վ’ անցումը ավելի քիչ ընդհանուր ռեսուրսներով, ավելի քիչ անցանկալի կողմնակի հետևանքներով և ավելի քիչ ռիսկերով, քան Ռ ռեֆորմը: /Եթե գոյություն ունի առկա խնդիրների լուծման առավել արդյունավետ ճանապարհ, ապա ակնհայտորեն պիտի ընտրվի այդ ճանապարհը:/
7. Վերը նշված բոլոր կետերով անցնելուց հետո, Ռ ռեֆորմը պիտի փորձարկվի փոքր մասշտաբների վրա, որի արդյունքում պիտի ստուգվի ռեֆորմի արդյունավետությունը և ճշտությունը, հայտնաբերվեն հնարավոր թերությունները, մինչ այդ անհայտ մնացած խնդիրները և այլն: /Տեսական դատողությունները միշտ էլ կարող են սխալ դուրս գալ գործնականում:/
8. Ռ ռեֆորմի փորձարկումից հետո, պետք է ևս մեկ անգամ վերանայվեն 1-6 կետերը` համոզվելու համար, որ Ռ ռեֆորմը շարունակում է մնալ նպատակահարմար: /Փորձարկման արդյունքում կարող են հայտնաբերվել խնդիրներ, որոնք փոխել են 1-6 կետերից որևէ մեկում նախկինում արված եզրահանգումները:/

Ես համարձակվում եմ պնդել, որ քանի դեռ այս բոլոր կետերը չեն բավարարվել, ցանկացած ռեֆորմ ուղղակի արկածախնդրություն է:

Վերադառնալով օտարալեզու դպրոցներին` ասեմ որ այս պահին նույնիսկ չեն նշվել այն խնդիրները, որոնք լուծելու համար առաջարկվում է այս ռեֆորմը: Համենայն դեպս ես ոչ մի տեղ չեմ հանդիպել հստակ ձևակերպված խնդիրներ և նպատակներ: Կարող եմ ենթադրել, որ որպես նպատակ դիտարկվում է այլ լեզուների իմացության մակարդակի բարձրացումը, բայց արդյո՞ք դա է այն օպտիմալ ճանապարհը, որով այդ նպատակին պետք է հասնել:

Պիտակներ. , , ,

Մայիսի 15-ը հայ ազատագրական պայքարի նշանավոր գործիչներից մեկի` Քեռու (Արշակ Գավաֆյան), զոհվելու տարելիցն էր: Ցավոք սրտի համացանցում շատ կցկտուր տեղեկություններ կան այս մարդու մասին, բայց ինչ-որ բաներ այնուամենայնիվ գտա: Մասնավորապես ֆեյսբուկում ինչ-որ մեկը տեղադրել է հակիրճ կենսագրությունը.

” Քեռի (Արշակ Գաւաֆեան) (1858, Կարին-1916, Ռեւանդուզ, թաղւած Թբիլիսիում), ազգային-ազատագրական շարժման գործիչ:
” ՀՅԴ կուսակցութեան անդամ: Աւարտել է Կարինի «Արծնեան» դպրոցը: Եղել է «Պաշտպան հայրենեաց» կազմակերպութեան անդամ:
” 1889-ին գործակցել է Յունոյի հետ (Յարութիւն Տէր-Մարտիրոսեան): 1890-ին մասնակցել է Ս. Կուկունեանի արշաւանքին:
” 1895-ին Կարինի ջարդերի ժամանակ ղեկավարել է առաջնորդարանը պաշտպանող զինւած խումբը:
” 1903-ին Թորգոմի «Մրրիկ» հեծեալախմբի հետ մտել է Սասուն: Մասնակցել է Սասունի 1904-ի ապստամբութեանը, աչքի ընկել քաջութեամբ:
” 1905-ին Վասպուրականից անցել է Կովկաս: Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ եղել է (Անգեղակոթում) Զանգեզուրի ինքնապաշտպանութեան կազմակերպիչներից:
” 1908-ին 50 հոգուց բաղկացած հեծելախմբով մեկնել է Թաւրիզ, մասնակցել Իրանի Սահմանադրական յեղափոխութեանը:
” Ռուսական զօրքերի Իրան մտնելուց յետոյ՝ անցել է Սալմաստ, ապա միացել Եփրեմ խանին՝ դառնալով նրա օգնականը:
” Վրէժխնդիր է եղել Եփրեմին սպանողներից:
” Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայկական 4-րդ կամաւորական գնդի հրամանատարն էր, մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին (1915):
” 1916-ի մայիսի 15-ին Մուսուլի ճանապարհին, Ռեւանդուզի մօտ, ընկել է թրքական շրջապատման մէջ: Հմտօրէն ղեկավարելով գործողութիւնները՝ կարողացել է դուրս գալ շրջապատումից, սակայն ինքը զոհւել է:
” Քեռին յայտնի էր որպէս հմուտ հրամանատար, պահանջկոտ եւ հոգատար հայդուկապետ:

http://www.facebook.com/topic.php?uid=202791007234&topic=14741

Նաև գտա “Համեստութեան տիպար «Քաչաց քաչը ֆէտա`» Քեռի (Արշակ Գավաֆեան)” հոդվածը, որտեղ որոշ հետաքրքական մանրամասներ կան: Մասնավորապես հոդվածից կարող եք իմանալ, թե ինչն էր Քեռուն հասցրել Ռվանտուզ, որտեղ է ստացել Քեռի պատվանունը և այլն:

Ի դեպ, Քեռին թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանոցում: Որքանով տեղյակ եմ, այդ գերեզմանի տարածքում վրացիները եկեղեցի են կառուցել, այնպես որ հավանական է, որ Քեռու շիրիմը ուղղակի ոչնչացվել է տասնյակ ու հարյուրավոր այլ շիրիմների հետ: Եթե թիֆլիսաբնակներից որևէ մեկը լրացուցիչ տեղեկություններ տա այս մասին, շնորհակալ կլինեմ:

Պիտակներ. , ,

-Հայաստանն այսօր իր հակառակորդ պետությունների հետ չի կարողանում «մեծ մարտավարություն» ունենալ, քանի որ չի տիրապետում նրանց լեզվին:- հայտարարել է Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով օտարալեզու դպրոցների ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունը:

Ըհը՜, տեղ հասանք:

Պիտակներ. , ,