«հայկական նեգատիվ» պիտակով գրառումները

Հեղափոխական ռոմանտիզմի, խեղճ էրեխեքի, ռեժիմի ու մնացած բաների մասին

Երևանում զինված խմբի վնասազերծման թեման առաջին հայացքից ահագին տարօրինակ ռեակցիա առաջացրեց շատերի կողմից։ Իրավապահ ու արդարադատության համակարգերի նկատմամբ ավանդական (ու արդարացված) թերահավատությունից բացի կա նաև ձերբակալվածների նկատմամբ որոշակի համակրանք։ Մոտավորապես «ռեժիմի դեմ պայքարող խեղճ էրեխեք»։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Artur Sakunts
ով որ Պուտինի այցի օրը դուրս չեկավ դեմն առնելու , ու ասի ռադ եղիր, ուրեմն քուչի թուլա է՝ անկախ դիրքից, անկախ զբաղմունքից, սեռից, տարիքից․․ ուրեմն ստրուկ է, տարական մարդկային արժանապատվությունից զուրկ․․․ սա է․․ եթե կա այլ տարբերակ ասեք․․

Այս կաղապարը. «Ով չի բավարարում X պայմանին, նա <ինչ-որ բացասական պիտակներ>» պարզվում է շատ բեղուն է և մոտ է նույնիսկ իրենց ամենալիբերալ և մարդասիրական դիրքերից ներկայացող մարդկանց սրտին:

Քֆուր-քյաֆար չեմ ուզում գրել, բայց փաստեմ մի այլ բան. Արթուր Սաքունցը տարիներ շարունակ իր համար կերտել է ազատամիտ մարդու և իրավապաշտպանի կերպար: Թե որքանով է անկեղծ եղել իր այդ կերպարում ” դա ինքը գիտի, բայց մարդն այսօր մի րոպեում այդ ամեն ինչը ջրեց ու ինքն իրեն մարգինալացրեց, որովհետև նման ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ վիրավորանքներ տեղող անձն ակնհայտ մարդատյաց է: Իսկ մարդատյացը և իրավապաշտպանն անհամատեղելի են:

Հ.Գ.
Ու գիտե՞ք որնա ամենահետաքրքիրը: Նախկին իրավապաշտպանի այս «պռապուսկատը» ունենալու է միայն հակառակը էֆեկտը ” շատանալու են Ռուսաստանի հետ էլ ավելի «բարեկամացման» կողմնակիցները:

Որովհետև, եթե մարդուն վիրավորելով պահանջում ես մի բան անել, ինքը ճիշտ հակառակն է անում:

Պիտակներ. , , , , ,

Առաջնակարգ գլուխարդուկոցի

Культурный человек никогда не скажет: «Мы пилим народное бабло», он скажет: «Мы разрабатываем нанотехнологии».
(C) Ոմն անանուն

«Վարչապետ-ՏՎ»-ով մի առաջնակարգ գլուխարդուկոցիա։ Հլա մենակ լսեք օգտագործվող բառերը. գերազանցության կենտրոն, գերժամանակակից ախտորոշում և բուժում, թռիչքային զարգացում, գիտական նոր բրենդ, մեգածրագրեր, ամենահավակնոտ գիտական գաղափար, տարածաշրջանում միակը, նորագույն մեթոդներով բուժում, միջազգային մակարդակի ծրագիր, աննախադեպ առաջընթաց։

Ես արդեն կորցրել էլ եմ հաշիվը, թե սա «Ազգային անմրցունակության հիմնադրամի» թվով որերորդ նյուվասյուկինյան ծրագիրն է։ Իսկ այդ ֆոնին Ֆանարջյանի անվան կենտրոնով ոչ հետաքրքրվել են, ոչ էլ։ Թե ինչ է կատարվում այդ կենտրոնում, կարդալ այստեղ։ Հա ու մեկ էլ հետաքրքիրա, էն որ վարչապետը հաթաթա տվեց, թե «կաշառակերներ, խելոք մնացեք», էդ ի՞նչ եղավ վերջը։ Խելոքացա՞ն կաշառակերները։

Պիտակներ. , ,

Դու հո մարդ չես, ընդամենը չափման միավոր ես

via Էդգար Բարսեղյան

Հ.Գ.
Այո, այո, ուռուցքաբանականում է նկարվել։

Պիտակներ. ,

Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

«Ավելի լավ է, որ դու` որպես փայլուն ու հեռանկարային ֆիզիկոս, գնաս Չիկագո կամ Բոստոն ու դառնաս այդպիսի ֆիզիկոս: Հետո իմ երկրին ավելի շատ օգուտ կարող ես տալ քո կապերով, հմտություններով, քո գրանտերով և այլն, քան մնաս էստեղ կրտսեր լաբարանտ, եթե պետությունը այսօր` այս պահին, ամբողջական շղթան քո առաջխաղացման չի կարող ապահովել»: (C) Արմեն Աշոտյան։

Ես վաղուց, դեռ օտարալեզու դպրոցների վերաբացման ժամանակ էի հասկացել, որ Արմեն Աշոտյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչի համար է ստեղծված իր ղեկավարած ոլորտը։ Եվ որպես ՀՀ «սրտացավ քաղաքացի» /(C) ՍՍ/ պարտքս եմ համարում բացատրել դա պարոն Աշոտյանին։

Աշխարհում այնպես է ստացվել, որ գոյություն ունեն բազմաթիվ մասնագիտություններ և դրանցից յուրաքանչյուրի համար մարդիկ, ովքեր տիրապետում են այդ մասնագիիտությանը։ Այդ մարդիկ կոչվում են մասնագետներ։ Աշխարհում գոյություն ունեն նաև պետություններ և այդ պետություններից յուրաքանչյուրը ամեն մի մասնագիտության համար որոշակի քանակի մասնագետների կարիք ունի (ընդ որում, այդ «որոշակի քանակը» կարող է նաև զրոյի հավասար լինել)։

Հիմա, ցավոք սրտի, անհրաժեշտ մասնագետները քյալամի թփերի տակ չեն հայտնաբերվում և ոչ էլ արագիլն է բերում։ Այդ մասնագետներին պիտի պատրաստել։ Ու դա բավական երկարատև պրոցես է, որը տևում է մի 15-20 տարի։ Լավ, բայց ո՞վ պիտի պատրաստի։ Ասեմ, առաջին հերթին տվյալ պետության կրթական համակարգը։ Առանձին դեպքերում, երբ այդ համակարգն ի վիճակի չէ կամ կա ցանկություն այլոց փորձն էլ կիրառել, օգագործում են նաև օտար պետությունների կրթական համակարգերի ընձեռած հնարավորությունները (միջպետական պայմանագրերը, ուսանողների փոխանակման ծրագրեր, ֆլան-ֆստան)։

Այսպիսով, պարոն Աշոտյան, ձեր մոտ մի տեղ գրեք. «երկրի կրթության համակարգը նրա համար է, որ պատրաստի այդ երկրին անհրաժեշտ որակի և քանակի մասնագետներ»։

Եվ սա, որքան էլ դա տարօրինակ է, վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության համակարգին։
Իսկ ինչի՞ համար չէ կրթության համակարգը (մասնավորապես` Հայաստանի կրթության համակարգը)։

  1. Կրթության համակարգը օտար պետությունների համար մասնագետների պատրաստման համար չէ (սա չի նշանակում, թե վերոհիշյալ միջպետական ֆլան-ֆստանների շրջանակներում Հայաստանում չեն կարող սովորել օտարերկրացիներ)։
  2. Կրթության համակարգը օտար պետություններում հայաստանցիներիս ինտեգրումը հեշտացնելու համար չէ։
  3. Կրթության համակարգը երկրի համար ոչ պետքական մասնագետների պատրաստման համար չէ։
  4. Կրթության համակարգը դրսից Հայաստանին օգնողներ պատրաստելու համար չէ, քանի որ «Դրսից Հայաստանին օգնող» մասնագիտություն գոյություն չունի։

Այս 4 կետն էլ անպայման գրեք ձեր մոտ։

Որպեսզի թյուրիմացություն չառաջանա, նշեմ, որ «այսինչ մասնագետը պետք է» չի նշանակում, որ պետք է հենց կիրառական ոլորտում։ Օրինակ` եթե այսօր Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ մեծածավալ հետազոտական աշխատանքներ ֆիզիկայում, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանին ֆիզիկոսներ պետք չեն։ Նույնիսկ այդ պարագայում, երկրին անհրաժեշտ է ֆիզիկոսների գոնե այնպիսի մի մինիմալ քանակ, որը հնարավորություն կտա խուսափել գիտելիքների կորստից, մինչև պայծառ ապագան վրա հասնի։

Որ խոսքը սրան հասավ, էդ էլ ասեմ, պարոն Աշոտյան։ Ուրեմն գիտելիքները ժամանակի ընթացքում կուտակվում են։ Որպեսզի այդ կուտակված գիտելիքները չկորչեն, խելոք-խելոք գրքեր ունենալը գրադարաններում բավարար չէ (նույնիսկ, եթե այդ գրքերը գրված լինեն որևէ մրցունակ լեզվով)։ Անհարժեշտ է նաև, որ այդ գիտլիքները յուրաքանչյուր ավագ սերունդը, փոխանցի իր հաջորդ սերնդին։ Իսկ գիտելիքների կորուստը, պարոն Աշոտյան, ամենասարսափելի բանն է, որը կարող է պատահել որևէ երկրի, պետության կամ քաղաքակրթության հետ։

Հ.Գ.
Սիրելի իմ ոչ այնքան շատ ընթերցողներ, օգնեք պարոն Աշոտյանին, որ նա վերջապես իմանա, թե ինչի համար է նախատեսված իր ղեկավարած ոլորտը։ Ուղարկեք այս տեքստը կամ հղումը նրան կապի ձեր նախընտրած որևէ միջոցով, ձեր լուման ներդրեք կառավարություն-ժողովուրդ կապի ամրապնդման սրբազան գործում, հատկապես ընտրությանն ընդառաջ։ Շնորհակալություն, ուշադրության համար։

Պիտակներ. , , , , , ,

Կաշառակերներ, խելոք պահեք ձեզ,քանի չենք ստուգել )))

Առողջապահության ոլորտում հերթական աղաղակող չարաշահումներն են բացահայտվել

Սաղ լավ ա, չոտկի ա, բայց.

«Մի թույլ տվեք, որ գնանք լուրջ ստուգումների, դեռեւս չենք ցանկանում կիրառել քրեական հոդվածներ»,-ասաց վարչապետը:

Հլը, հլը, հլը մի րոպեեեե։ Ի՞նչ է սա նշանակում։ Արդյո՞ք վարչապետն է որոշում կիրառե՞լ, թե չկիրառել քրեական հոդվածներ։ Իսկ եթե մեկին սպանեն, վարչապետը կարո՞ղ է արգելել քրեական հոդված կիրառելը։ Ասենք չգիտեմ, կհրավիրի խորհրդակցություն, կգա նաև մարդասպանը, վարչապետը վրան մատ թափ կտա, թե «էլ մարդ չսպանես, մենք դեռևս չենք ցանկանում քրեական հոդված կիրառել»։

Նվաստիս իրավական գիտելիքներն, իհարկե, սաղմնային վիճակում են և չկա որևէ հույս, որ այդ վիճակից դուրս կգան, բայց կարծեմ քրեական հոդվածները պիտի ինքնաբերաբար կիրառվեն համապատասխան հանցանքի առկայության դեպքում, իսկ հանցանքի առկայություն լինել-չլինելը պիտի պարզեն ոստիկանությունում, ԱԱԾ-ում, դատախազությունում և վերջապես` դատարանում։

Հա, ի դեպ, իսկ ինչու՞ չգնալ լուրջ ստուգումների, պարոն վարչապետ։ Կակ ռազ դատախազն էս վերջերս սրբազան պարտքի մասին ինչ-որ բաներ էր ասում։

Մեկ էլ, եթե այնուամենայնիվ որոշեն մատ թափ տալուց անցնել սրբազան պարտք կատարելուն, կառաջարկեի սկսել ուռուցքաբանության ինստիտուտից։ Այդ հիվանդանոցի վիճակի մասին նախորդ տարվա գրառումս հիշեցման կարգով։ Ուղղակի պետք է ավտոբուսներով գնալ, որ բոլոր ձերբակալվածներին հնարավոր լինի տեղափոխել, դե դա էլ քաղաքապետարանին, որ խնդրեն, երևի կօգնի։

Հ.Գ.
Գիտե՞ք որն է ուռուցքաբանության ինստիտուտում դիտվող ամենահրեշավոր երևույթներից մեկը։ Այնտեղ ընկնողն ինքնուրույն արդարության հասնելու որևէ հնարավորություն գործնականում չունի, քանի որ վճարվելիք գինը ժամանակն է, որը հարազատիդ կյանք կարող է արժենալ։

Պիտակներ. , , ,

Ընդհանրապես, ամեն տղա երեխու համար գոյություն ունի չափալախների մի քանակ, որն ինքը պետքա պարտադիր ստանա կյանքում։ Ու ցանկալիա, որ էդ չափալախները երեխան ստանա տանը հորից։ Իսկ եթե տանը չի ստանում, ապա անհրաժեշտա, որ գոնե դրսում ստանա. հայաթում, դպրոցում, ինստիտուտում և կամ էլ ասենք բանակում։ Եթե բանակն անցավ ու էլի չստացավ, ապա երևի արդեն ուշ լինի։

Ինչու՞ են պետք չափալախները։ Դրանք անհրաժեշտ են պատվաստման նպատակներով, որ երեխայի մոտ չզարգանա ՉՊՍ (չափալախների պակասության սինդրոմ)։ Դա շատ վտանգավոր սինդրոմա, որը կյանքում շատ ծանր հետևանքների կարող է հանգեցնել, օրինակ` դրա հետևանքով երեխան մեծանալուց հետո կարող է դառնալ համբալ կամ էլ ավելի վատ բան։

Բա Ջիվանին, որ ասում էր «ապտակով սնված տղան առանց աստիճան չի մնա», հո դատարկ տեղը չէր ասում էդ մարդը։ Մի բան գիտեր, չէ՞։

Հմի օրինակ` էդ Չարենցի արձանի գլխին խփողի մոտ ակնհայտ երևումա չափալախների պակասության սինդրոմը։

Ասածս ի՞նչա, հարգելի ծնողներ, ձեր երեխաներին ժամանակին հասցրեք անհրաժեշտ չափալախները։

Պիտակներ. , , , ,

Մի ամբողջ գիտակրթական հիմնադրամ «Մեր հաղթանակները» անունով քառահատորյակ է հրատարակել։ Ի՞նչ ասես, գաղափարը հրաշալի է, բայց հենց առաջին հատորում օրինակ` հիքսոսներ։ Հիմա ինչպե՞ս վստահ լինես մյուս տվյալների հավաստիության մեջ։

Ընդհանրապես, հայկական գիտահետազոտական կենտրոնների վիճակը շատ տխուր է, կամ ինքնամարգինալացվում են, կամ հիքսոսացվում (ինչը, պռինցիպի, նույննա)։

Պիտակներ. , ,

Մեկնաբանություններում կարող է լինել ձեր քֆուրը

Ի դեպ, ինչպես դժվար չէ գլխի ընկնել, առաջին հերթին տուժելու նրանք, ում ամսական աշխատավարձը առանց այն էլ ցածր է։ Օրինակ` 80000 աշխատավարձ ստացողն առաջ վճարում էր 8000 դրամ հարկ և ստանում 72000 դրամ։ Իսկ հիմա նա կվճարի 19520 դրամ և փաստացի կստանա 60480 դրամ։

Հ.Գ.
Մենակ մի բան չհասկացա, սոցվճարումները հանվու՞մ են։

Հ.Հ.Գ.
Հետաքրքիր է` այդ ու՞մ հանճարեղ մտքով է անցել օրենքի կիրառումը նախատեսել նախագահական ընտրություններից 1-2 ամիս առաջ։ Փհաաա։ Ընտրությունները թեժ են լինելու։

UPDATE

Մի հատ էլ սենց խուճուճ բան կա, որը ոնց որ թե ասում ա, որ ամեն ինչ էնքան սարսափելի չի, ինչքան կարող է թվալ։

Մեկաբանություններ նաև այստեղ և այստեղ։

Պիտակներ. ,

«Հարսնաքարի» դեպքով մի բան էլ գրեմ։ Վերանալով գլոբալ հարցերից, ֆեոդալիզմ, թե չէ, դիկտատուրա, թե ժողովրդավարություն, բան ” սենց բաները սաղ մի կողմ։ Կա կոնկրետ դեպք։ Հիմա էդ կոնկրետ դեպքի հետ կապված ինչա՞ էսօր ուզում հասարակությունը։ Ուզումա, որ արդարադատությու՞նը կայանա, թե՞ Նեմեցի արյունը։ Վախենամ, որ վերջինը։

Պիտակներ. , ,