WordPress 3.2-ը հայերեն

Բարեկամներ, պատրաստ է WordPress 3.2-ի հայերեն թարգմանությունը։ Նախորդ թարգմանվածը 3.1.2 տարբերակն էր։ Դրան հաջորդել էին 3.1.3 և 3.1.4 տարբերակները, բայց դրանցում փոփոխությունները աննշան էին ու անէական, և թարմացման կարիք չկար։

WordPress 3.2-ի հայերեն փաթեթը կարող եք վերցնել այստեղից։ Իսկ թարգմանության 2 ֆայլերն առանձին կարող եք վերցնել այստեղից և այստեղից (առաջինը միջուկի թարգմանությունն է, իսկ երկրորդը` ժամային գոտիների)։ Թե ինչպես տեղադրել հայերեն WordPress-ը, կարդացեք այս թեմայով առաջին գրառման մեջ այստեղ։ Ինչպես և նախորդ դեպքում, այս տարբերակի համար էլ փաթեթը ներառում է նաև Twenty Ten թեմայի թարգմանությունը (որն, ի դեպ, չի էլ փոխվել)։

Բացի 3.2-ին համապատասխանեցվելուց, արվել են նաև որոշակի ուղղումներ, վերացվել են նկատված վրիպակները, որոշ դեպքերում փոխվել են թարգմանությունները։ Բոլոր դիտողությունները և առաջարկները կարող եք ուղարկել armenianwordpress@gmail էլ. փոստի հասցեով կամ էլ իմ հետ կապի որևէ այլ միջոցով, այդ թվում` այս գրառման մեկնաբանություններում։

Նախորդ թարգմանությունը` WordPress 3.1.2-ի փաթեթը, հասանելի է այստեղ, իսկ թարգմանության ֆայլերն առանձին այստեղ և այստեղ։ Սրանք հիմնականում համատեղելի են նաև 3.1.3 և 3.1.4 տարբերակների հետ։

Զգուշացնեմ նաև, որ ինձնից անկախ պատճառներով մի քանի տեղերում թարգմանությունները չեն աշխատում կամ թերի են աշխատում։ Խնդիրը թարգմանության մեջ չի, այլ WordPress-ի ծրագրի, այնպես որ պիտի սպասենք, մինչև ստեղծողները համապատասխան ուղղումներ կատարեն ծրագրի կոդում կամ էլ, առավել անհանբերները, կարող են փորձել ինքնուրույն փոփոխել կոդը։

Վերջում ցանկանում եմ նաև մի քանի բառերի/արտահայտությունների թարգմանությունների վերաբերյալ կարծիքներ լսել.
Ո՞ր տարբերակն է ավելի լավ.

օգտագործող թե՞ օգտատեր
թեմա թե՞ հիմնապատկեր
մեկնաբանություն թե՞ արձագանք

Նաև, խնդրում եմ հուշել, թե ի՞նչ են նշանակում կամ ինչպե՞ս կարելի է թարգմանել հետևյալ արտահայտությունները.
Extended Core Team
Recent Rockstars
Core Contributors to WordPress
User Experience Lead
Core Committer
Guest Committer
Internationalization
Այս պահին այս արտահայտությունները կամ թարգմանված են մոտավոր, կամ ընդհանրապես թարգմանված չեն։ Նախապես շնորհակալություն։

Պիտակներ. , ,

Արա էտ Արգիշտին էլ տեղա գտել, քաղաք սարքի։ Այ մարդ, ասա Վանից եկել, հասել էիր ստեղ, մի 70 կմ էլ հյուսիս գնայիր ” ոտով մի քանի օրվա ճամփայա, ընտեղ սարքեիր Էրեբունին էլի, քեզանից ի՞նչ էր գնում, որ մենք էլ ստեղ սենց չխաշվեինք։ Տենց են էլ էս հայերը, էն գլխից ապագայի մասին չմտածող։

Պիտակներ. , ,

Մի գրառում էլ ադրբեջանական զորահանդեսի մասին ու պլծ։ Այն, որ զորահանդեսը լրիվ պակազուխա էր, արդեն ասել եմ, ու զորահանդեսը նայողները դրանում իրենք էլ են համոզվել։ Հիմա մի երկու բառ էլ ասեմ զորահանդեսի մեխի` Ս-300-ՊՄՈւ2-ի մասին։

Ճիշտն ասած շատ անսպասելի էր դրանց հայտնվելը զորահանդեսում։ Նույնիսկ այն դեպքում, երբ պատրաստի Ս-300-ներ կան, դրանց ձեռք բերումը բավականին երկարատև պրոցես է. որոշակի ժամանակ են խլում բանակցությունները, պետք է կառուցել համապատասխան ինֆրաստրուկտուրա, համապատասխան մակարդակի բերել զորամասերը, ստեղծել համակարգերի նորոգման և սպասարկման համար անհրաժեշտ հարմարությունները և այլն։ Բացի դրանից ամենակարևորը ” պետք է պատրաստել անձնակազմ։ Այդ ամենը առնվազն մի 3-4 տարի խլում է։ Այսպես օրինակ, երբ որ Հայաստանն էր գնում Ս-300, մեր կուրսանտները դրանից առաջ գնացել, սովորել էին Ռուսաստանում (ու հիմա էլ են գնում, սովորում), իսկ համակարգերի Հայաստանում հայտնվելուց 1-2 տարի առաջ հայ հակաօդայինները վարժվում էին Ռուսաստանի Աշուլուք վարժարանում։ Այս ամենի հետքն էլ Ադրբեջանի դեպքում չկա։

Այսինքն` գործարքը կնքվել է շատ հապճեպ, առանց որևէ նախապատրաստական աշխատանքի։ Դրա օգտին է խոսում նաև այն փաստը, որ Ադրբեջանը գնել է ոչ լիակազմ 2 դիվիզիոններ։ Մեկ լրիվ դիվիզիոնում պետք է լինի 12 մեկնարկային մեքենա, իսկ ադրբեջանականներում 8-ն է (ընդհանուր 16 մեքենա 24-ի փոխարեն)։ Դա այն բանի հետևանք է, որ իրանական գործարքը սառեցնելու պահին այդ գործարքով նախատեսված դիվիզիոնները դեռ լրիվ պատրաստ չէին եղել։ Ի դեպ, ամբողջովին պատրաստ չեն եղել նաև դիվիզիոնների այլ համակարգեր, բայց ցավոք սրտի Ս-300 համակարգի մնացած բաղադրիչները, որոնք իրականում ավելի էական են, մնում են մեկնարկային մեքենաների ստվերում ու դրանց մասին քիչ տեղեկություններ են հայտնվում լրատվամիջոցներում ու ցանցում։ Բայց ուշագրավ է օրինակ, որ զորահանդեսին ադրբեջանցիները ներկայացրել են լուսավորման և ուղղորդման երկու դիվիզիոնների ռադիոլոկատորներն էլ (РПН), բայց միայն մեկ ռադիոլոկացիայի կայան (РЛС): Նշեմ նաև, որ այդ բաղադրիչների հայտնվելը զորահանդեսին ևս փաստում է, որ համակարգերը չեն շահագործվում ու, հաշվի առնելով անձնակազմերի բացակայությունը, մի 3-4 տարի էլ դեռ չեն շահագործվի։

Փաստորեն ադրբեջանցիները նույնիսկ չեն էլ պատվիրել պակասող մեքենաները, այլ գնել են այն, ինչ եղել է։ Հնարավոր է, իհարկե, որ պակասող մեքենաները հետագայում դեռ կառուցվեն ու հասցվեն Ադրբեջան, դա կակ ռազ մի 2-3 տարի կտևի, բայց այսպես, թե այնպես այն, որ ամեն ինչ շատ շտապ է արվել, առանց լուրջ նախապատրաստման, ակնհայտ է։ Արդյո՞ք սա կապ չունի այն բանի հետ, որ հայտնի էր դարձել, որ Հայաստանն ունի Ս-300 և հայերին ոչ մի բանով չզիջելու մոլուցքն էր ստիպել այդպես հապճեպ գնել։ Գիտեմ, որ աբսուրդի նման է հնչում, բայց նման շտապողականության որևէ այլ բացատրություն չկա։

Ի դեպ, մի ուշագրավ փաստ ևս. հունիսի 18-ին Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում վայրէջք են կատարել երկու ռուսական «Ան-124-100» բեռնատարներ։ Ենթադրում եմ, որ հենց այդ օդանավերն էլ Ադրբեջան են հասցրել Ս-300-ները։ Եթե այդ ենթադրությունը ճիշտ է, ապա մեկնաբանությունների կարիք այլևս չկա. օդանավակայանից ուղիղ զորահանդես։

Պիտակներ. , ,

Իմ կարծիքն այն է, որ ի թիվ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների, կառավարության անելիքը մեր քաղաքացիների համար կյանքի ավելի լավ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելն է, ինչը կնպաստի արտագաղթի տեմպերի նվազմանն` ինչն էլ ի նկատի եմ ունեցել հարցազրույցում:

Տիրգան Սարգսյան

Պարոն Սարգսյան, Դուք ղեկավարում եք Կառավարությունը 2008 թվականից։ Արդյո՞ք այս տարիների ընթացքում «մեր քաղաքացիների համար կյանքի ավելի լավ պայմաններ ու հնարավորություններ» ստեղծվել են Ձեր ղեկավարած կառավարության կողմից, թե՞ ոչ։ Եթե չեն ստեղծվել, ինչու՞։ Եթե ստեղծվել են, արդյո՞ք այդ ամենը ազդել է արտագաղթի տեմպերի նվամզան վրա, թե՞ ոչ։ Եթե ազդել է, ապա ի՞նչ չափով, եթե չի ազդել, ապա ինչու՞։

Պիտակներ. , ,

Դամի ի գասպադա ջան, շարունակեմ նախորդ գրառման թեման։ Ուրեմնս, ադրբեջանական զորահանդեսից հետո Վեսմիռը, ի դեմս մեզ, նստած գլուխա ջարդում, թե էտ ի՜նչ տեխնիկա էր էտ զորահանդեսին ներկայացվում։ Արդեն ասել եմ, որ հեռարձակման ժամանակ շատ վատ էր երևում, թե ինչ տեխնիկա, դա քիչ է, մեկնաբանի հնչեցրած անվանումներն էլ մեծամասամբ ինչ-որ չլսված, չտեսնված անվանումներ էին։ milkavkaz.net-ում մի բացատրական բառարան կազմվեց, այն էլ ենթադրությունների հիման վրա.

հրթիռային համակարգ «Տյուտեկ» ” «Տոչկա-Ու»
զրահամեքենա «Էգրռեբ» ” դեռևս չի վերծանվել
հակատանկային համակարգ «Գըռգը» ” «Սփայք»
ականանետ «Աշըռըմ» ” «Կարդոմ»
անօդաչու ինքնաթիռ «Գառանգուշ» ” «Աէրոսթար»
անօդաչու ինքնաթիռ «Շահին» ” «Օրբիտր»
համազարկային ռեակտիվ կայան «Դոլու-1» ” կամ «ԲՄ-21, Գռադ-1», կամ «Լինքս ” Գռադ»
համազարկային ռեակտիվ կայան «Լեյսան» ” «Լինքս ԼԱՌ-160»
համազարկային ռեակտիվ կայան «Շիմշեկ» ” «Լինքս ” Էքստրա» (ու էլի ինչ-որ լիքը բաներ)
համազարկային ռեակտիվ կայան «Գասըռգա» ” «Սմեռչ»
ԶՀՀ «Կյաման» ” «Ս-125»
ԶՀՀ «Գալհան» ” «Ս-200»
ԶՀՀ «ԱՌԻ-ԻՏ» ” «Օսա-1Տ»
ինքնագնաց հրանոթ «Նարգիզ» ” «Պիոն»
տանկ «Ասլան» ” «Տ-72 Ուռալ»

Ու սա, ակնհայտորեն, բոլորը չէ, քանի որ զորահանդեսին եղել են նաև այլ զինատեսակներ։ Ինչն է հետաքրքիր, նույնիսկ ռազմական նորություններին հետևող ադրբեջանցիներն արդեն իսկ համոզված են (կամ ձև են տալիս, թե համոզված են), որ ասենք անօդաչու ինքնաթիռները սեփական արտադրության են։ Պետք է ենթադրել, որ հասարակ ադրբեջանցին էլ համոզված է, թե էտ բոլոր «շիմշեկները» իրենց արտադրանք են։

Պիտակներ. ,

Ադրբեջանական զորահանդեսի պահով։ Որ իմացա ցույց են տվել, շատ դժգոհ էի, մինչև ինքս չնայեցի տեսագրությունը։ Ճիշտա, ոնց որ թե ցույց չեն տվել, մենակ Իլհամի ճառն են հեռարձակել, բայց ավելի վատ, այդ զորահանդեսը պետք է ցույց տալ «Միռ»-ով չէ, «Հ1»-ով, քանի դա զորահանդես չէր, դա խայտառակություն էր։

Ուրեմն զորահանդես ընդունելու, բանի մասին ” էտ ադաթները թավը չէին։ Սաֆար Աբիևն էլ ներքևից վերև նայելով զեկուցեց տրիբունայի վրա կանգնած Իլհամին, թե լյոխ լյավա։ Սուտ էր ասում, զորահանդեսում ոչ մի լավ բան չկար։

Նախ Իլհամի երկար-բարակ ճառը (զբաղեցրեց զորահանդեսի մոտ 1/3-ը). այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Իլհամն էր եկել զորահանդեսին ներկա լինելու, այլ 5000 զինվորական էին հավաքել, բերել, որ Իլհամի ճառին ներկա լինեն, բայց դա դեռ հեչ, մարդը «Գարաբագ բիզիմդիրից» էր խոսում, 20 տարվա դարդոտած սիրտն էր բացել, բա երկար կլներ, բա ոնց։

Երբ զորահանդեսը վերջապես սկսվեց, պարզ դարձավ, որ լրիվ բարդակ է։ Վաշտերը մինչև երթուղի դուրս գալը մեկ ձգվում էին, մեկ սեղմվում, մեկ իրար մոտենում, կանգում, հեռանում, քայլքի ժամանակ էլ զինվորները հաճախ միասին չէին քայլում (երևի արևն էր գլխներին տվել Իլհամի ճառի ժամանակ)։ Զինտեխնիկան հրապարակ լցվեց հեղեղի նման, առանց տրամաբանական ընդհատումների ու հերթակայության, կարծես մարշբռասոկ էր, ոչ թե զորահանդես։ Նույնը զորահանդեսի օդային մասի վերաբերյալ։ Այդպիսի որակի ֆոնին շատ ծիծաղելի էին երևում ներկված ու խոտերով փաթաթված զինվորները (ծիպը հատուկ ջոկատայիններ ու դիպուկահարներ)։

Բայց այդքանով խայտառակությունը չվերջացավ։ Այն առավել զարդարեց հեռարձակումը ” չնայած շարքերի արանքով վազվզող օպերատորների ջանքերին, զորահանդեսը նայողը, եթե նախորդ օրերին արված լուսանկարները չլինեին, հաստատ չէր կարողանա որոշել, թե ինչ տեխնիկա է եղել զորահանդեսին, քանի որ տեխնիկան ուղղակի չէր երևում. օպերատորները կամ շատ մոտիկից էին նկարում, կամ շատ հեռվից։ Օպերատորների` շարքերի արանքներով վազվզելն առանձին թեմա է. ես կյանքումս չեմ տեսել, որ զորահանդեսի ժամանակ երթուղում կողմնակի մարդ վազվզի։ Շատ խնդալու էին նայվում նաև Ս-300-ի վրա խնամքով պահված «Ֆավորիտ» մակագրությունը (երևի, որ մարդիկ ոչ միայն տեսնեն, այլև կարդան) ու այն անթաքույց ոգևորությունը, որով մեկնաբանը հայտարարեց Ս-300-ի հրապարակ մտնելու մասին։ Այդ հայտարարությունն ակնհայտ առանձնանում էր մյուսներից, ինչի հիման վրա կարելի է եզրակացնել, որ զորահանդեսը երկու նպատակ է ունեցել. ա) զինվորներին լսեցնել Իլհամի ճառը, ինչի մասին խոսվեց, բ) ցույց տալ Ս-300-ը, իսկ մնացած ամեն ինչը ուղղակի մասովկա էր։ Հա, մեկ էլ շատ խնդալու էին ռազմական ուազիկների նիկել բանտաժները, ինչը, ինչը, բայց մենք` հայերս, բանտաժները պետք է գնահատենք։

Բայց դա էլ ամենը չի, պարզվում է, որ ամենախոխմեն եղել են մեկնաբանությունները ու ադրբեջաներեն իմացողները կյանք երկարացնելու հրաշալի առիթ են ստացել։ Նախ, գրեթե բոլոր զինատեսակները չգիտես ինչու ստացել են ադրբեջանական անուններ։ Այսպես, «Սմեռչ»-ը դարձել է «Գասըռգա», Ս-200-ը` «Գալհան», «Պիոն»-ը` «Նարգիզ», Տ-72 «ՈՒռալ»-ն էլ` «Ասլան» ու այդպես շարունակ։ Դա քիչ է, դեռ մի բան էլ ադրբեջանական արտադրության են հռչակվել իսրաելական անօդաչու ինքնաթիռները, Տ-72-ի ուկրաինական ու իսրաելական արդիականացումները, բելառուսական «Օսա-1Տ» համակարգը և այլն։

Պիտակներ. ,

Մի քանի օր առաջ մայրս իր ընկերուհիներից մեկի հետ էր զրուցում։ Միասին դասավանդել էին քոլեջում (նախկինում տեխնիկում էր եղել)։ Մայրս երկու տարի առաջ դուրս էր եկել այդտեղից, իսկ ընկերուհին մինչև հիմա աշխատում էր, բայց եկող տարի այլևս չի աշխատի։ Քանի որ 12-ամյա կրթություն, չկան շրջանավարտներ և ուրեմն չկան ուսանողներ, չկան դասաժամեր => կրճատում։

Պիտակներ. ,

Գործի տեղը մի հատ զահրումար էին ուզել, էտ զահրումարի նկարագրությունը պահանջեցի, ուղարկեցին մեջը լիքը հակասություններով ու անորոշություններով։ Մի ձև հետները սաղ ճշտեցինք, ես գրեցի, ճամփեցինք։ Հետո պարզվեց, որ իրանք իրականում ուրիշ ձև են ուզեցել, էլի գրեցին, թե ինչ են ուզում, ուղարկեցին, ընդ որում էտ նոր գրածը առաջին գրածի հետ սափսեմ ոչ մի կապ չուներ։ Դե էլի հակասությունները, անորոշություններ, էլի հարցեր … մի խոսքով, էտ էլ փոխեցի ըստ նոր նկարագրության, ճամփեցինք։ Ու էսօր առավոտը թազա աչքալուս ” «գիտեք, հաճախորդը սենց մի հատ բան ա ուզում անել, բայց էտ զահրումարը չգիտենք խի տենց բան չի անում, ի՞նչն ա սխալ»։ Է չի անում, որովհետև նկարագրության մեջ գրած չի, որ պտի անի, խոսքի էտ զահրումարը կոֆե էլ չի դնում, կարողա՞ մի օր էլ դրա վրա զարմանաք։ Մի խոսքով, ոնց քցում բռնում եմ, էս ամերիկացիների երկիրն էլ երկիր չի։

Պիտակներ. , ,

Մեռնեմ քոփի փեյսթի զորությանը

Ռուսաստանի կողմից Հայաստանում ռուսական բազայի վերաբերյալ պայմանագրի երկարաձգումը վավերացնելու մասին նորությունում նշվում է նաև հետևյալը.

Российская военная база в Армении перешла на бригадную систему. Сейчас ее численность составляет 4 тысяч 245 человек, из них 370 ” военнослужащие и 500 человек ” гражданские специалисты.

Պարզից էլ պարզ է, որ սկզբնական հաղորդագրությունում վրիպում է եղել, պիտի լիներ 3700, ոչ թե 370, բայց այս մասին հայտնող բոլոր լրատվամիջոցներում (այդ թվում բոլոր հայկական լրատվամիջոցներում) վրիպակը բարեխղճությամբ արտատպվել է։ Ժուռնալիստ ի վ Աֆրիկե ժուռնալիստ։

Պիտակներ. , ,

Անտիսեմիտներին չեմ սիրում։ Չեմ սիրում ոչ թե էն բանի համար, որ հրեաներին եմ սիրում, տո հրեաների տիրու մերն էլ, մյուս ազգերի տիրու մերն էլ, չէ։ Չեմ սիրում, որովհետև էտ մարդիկ իրականում հրեային ընկալում են որպես իրանցից բարձր մեկին, որին իրանք երբեք չեն կարողանա հասնել։ Ու իրանք դրա համար են ատում։ Ատում են ու նաև վախենում. ատում են հրեայի բարձր էղնելը ու վախենում էտ բարձրությունից։ Հրեային որպես հավասար նայողը ատելու որևէ պատճառ ուղղակի չունի, իսկ հրեային վերևից նայողը շատ-շատ զզվի, բայց չի ատի։ Ասենք հա, գիտեմ, որ լիքը դեպքերում ատելության ուրիշ պատճառներ կարան էղնեն, խոսքի երևի լիքը արաբներ հրեաներին ատում են նենց, ոնց որ ասենք մենք ենք ատում թուրքերին, այսինքն` ուղղակի որպես թշնամի, բայց դե ես հիմա էթնոհոգեբանական վերլուծություն չեմ գրում, որ տենց խորանամ։

Ի դեպ, նույն պատճառով են մեզ ատում ադրբեջանցիներն ու վրացիները, որովհետև մեզ ընկալում են որպես իրենցից բարձր էակներ, չուտ լի նե կիսաաստվածներ ու ատում են էտ բարձրությունը։ Ու բոլորովին պատահական չի, որ ադրբեջանցիների ու վրացիների հայատյացությունը իր շատ-շատ դրսևորումներով էտքան նմանա «դասական» անտիսեմիտիզմին։

Պիտակներ. , ,