Աբսուրդներ

Համար 1:

Աբսուրդ մեկ անգործությամբ: Անգործության վայրը` Վանաձոր: Անգործության ժամանակը` սրանից տենց մի 2 տարի առաջ: Գործող և չգործող անձիք` մայրս ու ազգականներիցս մեկը:

Մայրս.
– Գործ չե՞ս ճարել:
– Չէ, այ ցավդ տանեմ, ու՞րա ստեղ գործ: Էս տարի հլը գնամ Ռուսաստան, տենամ ի՞նչ եմ անում:
– Լսի, ստե պոլիտեխնիկի մոտ շինարարությունա, ամիսը տենց մինչև 40–50 փող են տալիս ու մարդ են ուզում, ձեր տներից էլ 20–30 րոպեի ոտի ճամփայա, մի հատ գնա:
– Ի՞, այ ցավդ տանեմ, խի էտ ի՞նչ փողա որ, որ ես դրա հմա գնամ ստեից պոլիտեխնիկ հասնեմ:

Ոչ, ոչ, ազգականս ոչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու էր, ոչ էլ բիոինֆորմատիկայի մասնագետ: Միջնակարգ կրթությամբ, երբեք բանվորից բացի ուրիշ բան չաշխատած մարդ էր:

Զանավես:

_______________________________________________________________________________

Համար 2:

Աբսուրդ մեկ անգործությամբ: Անգործության վայրը` Լոռու գյուղերից մեկը: Անգործության ժամանակը` սրանից տենց մի 2 տարի առաջ: Գործող և չգործող անձիք`մի հատ կին, մի հատ խեղճ ու կրակ ամուսին, լրագրողներ, երեխաներ:

Կինը տեսախցիկին ուշադիր նայող երեխաների, մեջքը կորացրած ամուսնու, չորացած, ճաք տված հողի և բառացիորեն տան կողքով անցնող առվակի ֆոնին.
– Ստեղ տուն-մուն ծախեցինք, գնացինք Ռուսաստան, էն էլ ընտեղից քշեցին, հիմա հետ ենք եկել, ոչ ապրելու տեղ ունեինք, ոչ աշխատանք, լավա գոնե բարեկամներիցս մեկը գյուղի ծայրին էս ազատ տունը մեզ տվեց: Բայց ոչ մի ապրուստ չունենք, ոչ կարող ենք այստեղ ապրել, ոչ էլ Ռուսաստան գնալ, գոնե մի հարուստ մարդ լինի, մեզ օգնի:

Զանավես:

_______________________________________________________________________________

Համար 3:

Աբսուրդ մեկ անգործությամբ: Անգործության վայրը` Սյունիքի կամ Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկը: Անգործության ժամանակը` “դե Սպիտակի երկրաշարժից առաջ հլա շատ տարի առաջ մի հատ երկրաշարժ էլ մեր մոտ էր էղել”–ից մինչև տենց մեր օրերը (տենց մի 30–40 տարի): Գործող և չգործող անձիք` ընտանիքի արդեն ծերացող հայր, մի քանի արդեն հասուն և նույնիսկ ամուսնացած որդիներ, ընտանիքի այլ անդամներ, լրագրողներ:

Ընտանիքի հայրը պատմում է.
– Դե երկրաշարժը, որ եղավ, դե Սպիտակի երկրաշարժից առաջ հլա շատ տարի առաջ մի հատ երկրաշարժ էլ մեր մոտ էր էղել, 19** թվին, էս մեր տունը լավ վնասվեց: Ուժեղ չէր, գյուղում տենց մի էրկու–իրեք տուն վնասվեց, մեկը մերը,– ցույց է տալիս խախուտ, հսկայական ճաքերով տունը: Էկան, տեսան, խոստացան, որ կօգնեն վերանորոգել կամ նոր տուն կտան ու տենց էլ հա ձգձգեցին, ձգձգեցին, քանի տարի, մինչև որ սովետը քանդվեց, էս մեր երկիրն էլ մեր մասին հեչ չի մտածում, ոչ հիշում են, ոչ մի բան խոստանում են, մեզ վաբշե մոռացել են, հիմա էս տան մեջ, ոչ երեխա ունենալա էղնում, ձմեռները ճաքերից, ինչքան ուզումա բան խցկենք, քամի, ցուրտ:

Զանավես:
_______________________________________________________________________________

Պիտակներ. ,

“7 օր”-ն արդեն բավական տևական ժամանակ է, որ կայուն, ես կասեի մոնոտոն նվազող ձևով ընկնում է պլինտուզից ցած, ընդ որում պլինտուզը, հետ նայելու դեպքում երևի արդեն չի էլ երևում: Համեմատելու դեպքում նույնիսկ “Չորրորդ իշխանությունը” ժուռնալիստիկայի ու օբյեկտիվության էտալոն կարելի կլինի համարել: Ա կակ խառաշով վսյո նաչինալըս:

Պիտակներ. ,

Այստեղ կակ բե իմ բոստանն են քար գցում` կապված նախրոդ գրառմանս հետ: Մի խոսքով, ռադի սպռավեդլիվըսծի ծանոթացեք նաև Սարգիս Այվազյանի գրքի հետ: Ի դեպ, Դյակոնովի քննադատություններ կան նաև իմ նշած կայքում, մասնավորապես “Ուրարտները կամ, ովքե՞ր էին ուրարտացիները” գիրքը:

Հ.Գ.
“Նորավանքն” էլ լավ կանի գոնե Սարգիս Այվազյանի գրքի կոդավորումը խելքի բերի, թե չէ ամեն մարդ չի, որ քաշելուց հետո կկարողանա կարդալ:

Պիտակներ. ,

Վերջերս մի բավականին օգտակար կայք գտա annals.xlegio.ru: Ահագին նյութ կա պատմության վերաբերյալ, այդ թվում Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի, հայ ժողովրդի պատմության: Ձեռքի հետ սկսեցի կարդալ Դյակոնովի “Հայ ժողովրդի նախապատմություն” գիրքը: Ասեմ, որ հին, բարի ժամանակներում, երբ որոշ հայ պատմաբանների պրպտումները ուրարտերենը հայերենի հետ նույնացնելու, հայերի էթնոգենեզը մինուս անվերջության ձգտեցնելու և նմանատիպ այլ բաներն իմ կողքով էլ էին անցել, Դյակոնովն իր տեսությամբ իմ աչքերում ոչ ավել, ոչ պակաս հայ պատմագրության համար մեկ թշնամին էր, ով պաշտպանում էր “հայերի եկվորության” թեզը, ծախված էր ես շատ գիտեմ ում (ի դեմս թուրքերի), մասնակից էր հայերի դեմ համաշխարհային դավադրության և այլն, և այլն: Հետո ժամանակի ընթացքում մի քիչ ավելի շատ բան իմացա պատմագրության ու լեզվաբանության մասին և արդյունքում նախկին ծայրահեղ վերաբերմունքս մեղմացավ ու վերացավ: Ու հիմա, կարդալիս, երբ որևէ նախատրամադրվածություն հեղինակի և աշխատության նկատմամբ չկա, այն լրիվ ուրիշ կերպ է ընկալվում: Նախ, եթե համեմատելու լինենք “հայերեն=ուրարտերեն” և այդ կարգի այլ արատտաների տեսությունների հետ, ապա … է համեմատելու բան ուղղակի չկա: Եվ մոտեցումների գիտականության, և փաստերն ու ենթադրությունները հնարավորինս շատ գիտությունների և գիտական ուղղությունների հետ բարեխղճորեն համաձայնեցնելու, և “իդեա ֆիքսի” ու աճպարարությունների բացակայության առումներով բոլոր այդ արատտաները մի քանի շրջանով զիջում են Դյակոնովի տեսությանը, նույնիսկ այդ տեսության ստեղծումից ավելի քան 40 տարի անց: Եվ բոլորովին զարմանալի չի, որ հենց Դյակոնովի տեսությունն է համընդհանուր ընդունվում ու ոչ մի դավադրության հարց էլ այստեղ չկա: Մի խոսքով, հայ ռևիզիոնիստներն այսօրվա դրությամբ ուղղակի ոչ մի շանս չունեն իրենց տեսությունները համընդհանուր ընդունելի դարձնելու առումով ու պատճառը այդ տեսությունների ակնհայտ թույլ և անհամոզիչ լինելն է, ոչ թե հակահայ համաշխարհային դավադրությունները:

Անգամ, եթե մի օր Դյակոնովի տեսությունը հերքվի (հա, հա գիտեմ, կլինեն մարդիկ, որ սրան կուզենան պատասխանել “արդեն հերքվել է, դա հնացած տեսություն է” և այլն ” ախպոր պես, էլի), այդ գիրքը պետք է կարդալ ու դրանով սովորել, թե ինչպես պետք է աշխատել եղած նյութերի հետ, ինչպես գրագետ կառուցել տեսություններ ու առաջ քաշել հիպոթեզներ և այլն:

Եվ վերջապես ստերի մասին: Սուտ է, թե Դյակոնովի տեսությունը հակահայկական է: Մինչև հիմա կարդացածս որևէ ուսումնասիրություն ավելի հայամետ չի եղել, քան Դյակոնովի տեսությունը: Սուտ է նաև (սրա մասին նախքան կարդալն արդեն գիտեի), թե ըստ Դյակոնովի տեսության հայերը Հայկական լեռնաշխարհում եկվոր են: Դյակոնովի տեսությունը պնդում է, որ եկվոր էին նախահայերենի կրողները, որոնք նոր ձևավորվող հայ ժողովրդին փոխանցեցին իրենց լեզուն, բայց բիոլոգիապես հայերը հիմնականում լեռնաշխարհի բնիկների ժառանգներն են, իսկ նախահայերենի կրողները քանակապես շատ ավելի քիչ են եղել, քան բնիկները: Բոլոր այն կարգի հարցերին, թե “այդ ինչպես փոքրաքանակ մուշկերը կարող էին իրենց լեզուն փոխանցել ավելի մեծաքանակ զանգվածի” համոզիչ և հիմնավոր բացատրություններ տեսությունը տալիս է:

Պիտակներ. ,

Արտահայտություններ կան, որ երբ լսում եմ, ոնց որ գլխիս կվալդով (ի դեպ, այս բառի հայերենը կա՞) տան: Դրանցից մեկը “Սփյուռքը մեր հարստությունն է” տխմարագույն արտահայտությունն է: Ասենք արտագաղթն էլ մեր հարստությունը մեծացնելու միջոց է էլի, Տիգրան Սարգսյանի ականջն էլ ստեղ կանչի: Ու ասենք, եթե ամբողջ Հայաստանով վաղը գնանք դառնանք Սփյուռք, հո չենք հարստանա, հո չենք հարստանա, էլ դու սուս: Իսկ իրականում Սփյուռքը դա մեր մեծագույն դժբախտությունն է և ոչ թե հարստությունը:

Պիտակներ. ,

Այսօր մի պատմություն հիշեցի: Ուրեմն ժուկով-ժամանակով մեր ընկերությունն իր ստեղծած ծրագիրը վաճառում էր ում հաջողացնում էր ու մասնավորապես հաջողացրել էր հարավ-կորեական “Սամսունգին”: Գլուխներս գովելով ասեմ, որ “Սամսունգին” (և ոչ միայն “Սամսունգին”) մեր այդ ծրագիրը շատ էլ դուր էր գալիս, քանի որ իսկապես կարգին բան էր (հողը վրեն թեթև լինի): “Սամսունգը” գնել էր ինչ-որ քանակով լիցենզիաներ (իսկ մի լիցենզիան, պա սլուխամ, մի բավականին կլորիկ գումար արժեր), որոնք ժամանակ առ ժամանակ երկարացնում էր, ու բոլորը գոհ ու երջանիկ էին: Ինչ-որ մի պահի “Սամսունգին” բառացիորեն մի քանի շաբաթով մի հավելյալ լիցենզիա է պետք գալիս ու սրանք գալիս են, թե մի հատ լիցենզիա էլ ենք ուզում առնել: Մերոնք, իմանալով, թե ինչի համար է պետք, հայավարի ասում են. “ի՞, բա ամո՞թ չի մի շաբաթվա համար տենց բան եք ասում, էտ մի լիցենզիան ձրի կտանք”, բայց սրանք կտրականապես հրաժարվում են: Ակազիցցա ” Հարավային Կորեայում այդպիսի թանկարժեք նվերը կհամարվեր կաշառք` “Սամսունգի” համար բավականին տխուր հետևանքներով: Ատանկ բաներ:

Պիտակներ. , ,

ՀՀ ԶՈՒ 19-րդ հոբելյանին նվիրված տոնական “Երգ երգոց”

շարունակությունը գրառման մեջ.

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , ,

Ընկերներիցս մեկը խնդրեց այս կայքը գովազդել. mementomortis.com: Ինչքան հասկանում եմ, այնտեղ մարդիկ իրենց մահացած հարազատների “վիտուալ գերեզմանը” կարող են դնել և ասենք հիշատակի օրերին “այցելել”, եթե հեռավորության պատճառով չեն կարող դա անել իրականում: Չգիտեմ որքանով օգտակար կարող է լինել, բայց դե. մապեդ նե մոյ:

Պիտակներ.

Էս ի՞նչ կիլդիմա

Բան չեմ հասկանում: Մոտ մի շաբաթ առաջ համացանցով մեկ տարածվեց “Կիլդիմ” կոչվող մուլտֆիլմից երկու հատված: Ես էլ էի մոտս դրել: Այն ժամանակ, մուլտֆիլմի մյուս մասերը փնտրելիս, ես իմացա, որ մուլտֆիլմը նկարում է “Ռոբերտ Սահակյանց” ստուդիան. http://www.armtimes.com/en/node/18685 (հոդվածը տպվել է 2010 թվականի հոկտեմբերի 23-ին): Հոդվածից նաև իմանում ենք, որ նախագիծն ունի հովանավոր` “ՄԱՊ” ընկերությունը և որ Յութուբում կա անոնս (ի դեպ, այդ անոնսը, որը դեռ մի երկու օր առաջ կար, հիմա չեմ կարողանում գտնել ” այն իրենից ներկայացնում էր մուլտֆիլմի սկիզբը, երբ ադրբեջանցին ինքն իրեն պայթեցնում է):

Անցնենք առաջ: Այսօր նկատում եմ, որ իմ մոտ դրված հատվածների վերնագրերում հայտնվել է հղում killdim.com կայքի վրա: Այդ վիդեոները դնելու պահին նման բան չկար: Եվ ընդհանրապես, վերջին շաբաթում Յութուբում հայտնվել են մուլտֆիլմերի մի քանի կրկնօրինակներ և բոլորում կա հղում այդ կայքի վրա: Կայքից այցելուն իմանում է, որ մուլտֆիլմը նկարում է “Kill Dim Production” (կտո վսե էտի լյուդի?), բայց իրենք ունեն ֆինանսական խնդիրներ և դրա համար պետք է իրենց օգնենք: Ի դեպ, կայքը գրանցվել է հունվարի 20-ին: Մի քիչ էլ եմ փնտրում և հանդիպում եմ հետևյալին. http://www.bravo.am/news/“kill-dim”/ : Բռավո.ամ-ին տված հարցազրույցում հեղինակները (՞) հրաժարվում են բացահայտել իրենց ով լինելը.

Մենք ցանկանում ենք ստվերում մնալ, որպեսզի հանգիստ շարունակենք մեր «սեւ» պայծառ գործը : Ինչ տարբերություն, թե ովքեր են հեղինակները, կարեւորը, որ նման աշխատանք է իրականացվում»,- պատմում են հեղինակները:

Ես փորձեցի նաև “Ռոբերտ Սահակյանց” ստուդիայի կայքում որևէ տեղեկություն գտնել, բայց այնտեղ ոչինչ չկար:

Մի խոսքով, ինչի՞ է այս ամենը նման:

Պիտակներ. ,

Հայկական Շոուբիզնես և մշակույթ ” Թույնը մեր երակներում

Ինչ-որ մեկի հոգու ճիչը հայկական մշակույթի մասին.

Մի քիչ ձգձգածա, բայց դո հոգու ճիչն էլ զաթի տենց պիտի լինի:

Պիտակներ. , , ,