Տեսնես էտ ո՞ր խոտից հետո է սրանց ուղեղում փայլատակել Հայկ Նահապետին կոչում շնորհելու միտքը:
Via hayrenater
Mar 25
Koreolan-ի գրառումը Հայաստան/Армения, Տեսագրություն/Видео-ում | Մեկնաբանություններ չկան
Տեսնես էտ ո՞ր խոտից հետո է սրանց ուղեղում փայլատակել Հայկ Նահապետին կոչում շնորհելու միտքը:
Via hayrenater
Պիտակներ. Армения, видео, маразм, неоязычество, секты, աղանդներ, Հայաստան, նեոհեթանոսություն
Սոցցանցերից մեկում մի երեխայի մոտ պատահաբար տեսա:
ԴՊՐՈՑ ԴՊՐՈՑ ԿՐԱԿ ՈՒ ԲՈՑ
Настоящий хулиганоц
ԳԼՈԻԽՏ ՀՈՂԵՄ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ
ԴՈԻ ՍՏԵՂԾԵՑԻՐ ՏԱՌԵՐԸ
ՄԵԶ ԳՑԵՑԻՐ ՑԱՎԵՐԸ
ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԴՊՐՈՑԸ ԵԹԵ ԿԱ ՓՈՂՈՑԸ
ԻՆՉ ԵՆՔ anum ՖԻԶԻԿԱՆ ԵԹԵ ԿԱ ՄՈՒԶԻԿԱՆ
ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՇԻՎԸ
ԵԹԵ ԿԱ ՍԻՐՈ ՀԱՇԻՎԸ
ԵԿԵՔ ՈՒՏԵՆՔ ՔԵՖ ԱՆԵՆՔ
ԴՊՐՈՑԻ ՀԵՐՆ ԷԼ ԱՆԻԾԵնք
Ցավոք սրտի, սա է մեր երեխաների այսօրը:
Պիտակներ. կրթություն, Հայաստան
Հիմա ի՞նչ, ո՞ր հրապարակն ենք անվանափոխելուկոչելու Շվեդիայի հրապարակ:
Պիտակներ. Հայ-շվեդական դարավոր բարեկամություն, Հայաստան, միամիտ հայեր, Ցեղասպանություն
Feb 25
Koreolan-ի գրառումը Հայաստան/Армения, Պատմություն/История-ում | Մեկնաբանություններ չկան
Feb 21
Koreolan-ի գրառումը Հայաստան/Армения-ում | Մեկնաբանություններ չկան
Гранд Ереван ” проект одобрен. Начало стройки в 2011
After its completion in 2014, 200 m tall “Grand Yerevan” will be the highest building in Armenia.



Արդեն շալակված և շալակվելիք այլ կատուների կարող եք տեսնել այստեղ: Հատկապես ուշագրավ է տերմիտանոցի նմանվող այս կատուն:
UPD от urartur:
Конкретно “Grand Yerevan” и видимо ряд других проектах подстава. Впрочем, тема от этого не перестает быть актуальным.
Պիտակներ. Армения, եվրոպական չափանիշներ, էշություններ, Հայաստան, սենց բաներ
Feb 10
Koreolan-ի գրառումը Հայաստան/Армения, Տնտեսություն/Экономика-ում | Մեկնաբանություններ չկան
_________________________________________________________________________________________________________________________________________
Թուրքիայում շարունակում են համառել Մեծամորի ատոմակայանի փակման հարցում
10:51 • 18.01.10
Եթե Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցը Թուրքիայի և Հայաստանի միջև րոպե առաջ չլուծվի, հնարավոր վթարի դեպքում դա ավելի աղետալի հետևանքներ կարող է ունենալ, քան Չեռնոբիլի դեպքում էր։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ստամբուլի տեխնիկական համալսարանի դոցենտ Թայֆուն Քընդափը` ավելացնելով, որ ատոմակայանը կառուցված է հին տեխնոլոգիաներով և գտնվում է սեյսմիկ գոտում։
Քընդափի խոսքով՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում կտուժեն ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլև Եվրոպան։
«Եվրոպան գիտակցում է այդ վտանգը, և Եվրամիությունն այդ նպատակով Հայաստանին Մեծամորի ատոմակայանը փակելու և էներգետիկ նոր աղբյուրների հետազոտման համար 100 միլիոն եվրո էր առաջարկել։ Սակայն բանակցությունները որևէ արդյունք չտվեցին, քանի որ ատոմակայանն ապահովում է Հայաստանի էներգետիկ կարիքների 40%-ը, և Հայաստանը պահանջում էր 800 միլիոն եվրո։ Հայաստանը պետք է փակի Մեծամորի ատոմակայանը և գտնի մեկ այլ ճանապարհ էներգետիկ կարիքների բավարարման համար։ Այդ հարցում Թուրքիան նույնպես կարող է աշխատանք կատարել, քանի որ մենք շատ մոտ ենք ատոմակայանին»,- նշել է Թայֆուն Քընդափը։
_________________________________________________________________________________________________________________________________________
Հասկացա՞ք: Դե հիմա սաղս դռուժնը դողում ենք: Մեր որոշ լրագրողներ նման են ինտերնետ-խոմյակների, որ վերցնում ու իրենց բունն են տանում ցանկացած թուրքի ու ադրբեջանցու ցանկացած զառանցանքը: Սա երեք շաբաթ առաջվա նյութ է, էս վերջերս Վաֆա Գուլուզադեի զառանցանքն էին դրել նույն թերթ.ամ-ում ու, եթե նայենք, էլի կգտնենք: Դե լավ, իրանց բունը տարան, տարան, ջայնամ, հիմա կարողա մարդիք խոմյակի նշանի տակ են ծնվել, բայց ախր էտ խոմյակներից գոնե մեկի մտքով չի էլ անցնում մի կես բառ գրել թուրք-ադրբեջանական այս կամ այն զառանցանքի համային բնութագրերի մասին, որ կարդացողը իմանա ու կուլ չտա: Ասենք կարելի էր չէ՞ մի հատ զանգել մեր ատոմային ոլորտի պատասխանտուներին ու խնդրել մեկնաբանել, մեկնաբանությունն էլ զառանցանքի կողքին տպել: Կամ, եթե ամաչում էին զանգեն, գոնե կարելի էր մի տաս րոպե ծախսել ինտերնետում, մի քիչ Չեռնոբիլի մասին կարդալ ու հասկանալ, թե ինչու ՀԱԷԿ-ի ոչ մի աղետի դեպքում ոչ մի Չեռնոբիլ չի լինի ու նյութում նշել, որ թուրք դոցենտը տուֆտումա: Կամ վերջապես կարելի էր գոնե հիշեցնել, թե ինչ եղավ, երբ տեղական արտադրության որոշ տխմարների ջանքերով ՀԱԷԿ-ը փակվեց:
Պիտակներ. ՀԱԷԿ, հայ-թուրքական հակամարտություն, Հայաստան, տնտեսություն
1996-2004 թթ մասին տեղեկություն չգտա:
2004 11 մլն. $
2005 7.77 մլն $
2006 13.7 մլն. $
2007 15.275մլն. $
2008 35 մլն. $
2009 15.87 մլն. $
Ընդհանուր 1992-2009թթ. շուրջ 700 ծրագրերի շրջանակներում իրականացվել է ավելի քան 200 մլն.$ աշխատանք, այդ թվում.
Կառուցվել է ավելի քան
470 կմ ճանապարհ Հայաստանում և Արցախում
212 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ
144 կմ գազատար
Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է ավելի քան
218 դպրոց ու մանկապարտեզ
Կառուցվել ու վերակառուցվել է ավելի քան
410 տուն ու բնակարան
34 առողջապահական հաստատություն
21 սպորտային ու մշակութային կենտրոն
Իրականացվել է ավելի քան
85 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր
www.himnadram.org կայքից:
Պիտակներ. Հայաստան, հայեր, հեռուստամարաթոն
Երբ առաջին անգամ բացում եք Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքը, ապա բացվում է կայքի անգլերեն տարբերակը: Հետագայում, կախված բրաուզերի կարգավորումներից, կարող է բացվել այն լեզվով, որը դուք ընտրել էիք կայք վերջին անգամ այցելելուց: Երբ առաջին անգամ բացում եք Ադրբեջանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքը, ապա բացում է ադրբեջաներեն տարբերակը, իսկ հետագայում նորից կբացի այն տարբերակը, որը ընտրվել էր վերջին անգամ կայք այցելելուց` կախված բրաուզերի կարգավորումներից: Համոզվելու համար, այդ կայքերի cookie-ները ջնջեք և այցելելք: Այսպիսի բաներ:
Պիտակներ. բա սա երկիրա՞, եվրոպական չափանիշներ, Հայաստան, հայերեն
Պարոն Աշոտյանի պատասխանը ինձ մի պատմություն հիշեցրեց: Ընկերությունը, որտեղ ես աշխատում եմ, նախքան իր վաճառքը համագործակցում էր հարավկորեական մի հայտնի ընկերության հետ, ավելի կոնկրետ` վաճառում էր այդ ընկերության մեր մշակած ծրագրային փաթեթը: Այդ ընկերության շուկայական արժեքը առնվազն մի 100 ՀՀ բյուժե է, իսկ մեր ծրագրային փաթեթը, ըստ էության արժեր գրոշներ: Ինչ-որ առիթով, այդ ընկերությանը կարճ ժամանակով /բառացիորեն մի քանի շաբաթ/ պետք են եկել մի քանի հավելյալ լիցենզիաներ և նրանք ցանկացել են գնել դրանք: Մեր ընկերության ղեկավարներն էլ, հայկական լավագույն տրադիցիաներին հավատարիմ ասել են. “բա եղա՞վ, ամոթ չի՞, ձեր ասած ժամանակով անվճար այդ մի քանի հավելյալ լիցենզիան կտրամադրենք”, բայց հարավկորեացիները կտրականապես հրաժարվել են, բացատրելով, որ դա Հարավային Կորեայում կդիտարկի որպես կաշառք` բոլոր անցանկալի հետևանքներով: Կրկնում եմ, այդ մի քանի լիցենզիայի գինը, այն էլ այդ ընկերության մասշտաբներով, գրոշներ է եղել, բայց … սա понимаешь ли եվրոպական չափանիշներ չեն, սա ասիական չափանիշներ են ու նվեր-մվեր, վերաբերմունք-մերաբերմունք, այդ հետամնաց ասիացիք (ֆու) չեն հասկանում:
Պիտակներ. եվրոպական չափանիշներ, Հայաստան
| M | T | W | T | F | S | S |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | 31 | ||||
Arclite թեմայի հեղինակ` digitalnature | կայքն աշխատում է WordPress հարթակում